Էնգելբերտ Դոլֆուս
| Էնգելբերտ Դոլֆուս | |
| Կուսակցություն՝ | Քրիստոնեա-սոցիալական կուսակցություն և Հայրենական ճակատ |
|---|---|
| Կրթություն՝ | Վիեննայի համալսարան |
| Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, դիվանագետ, փաստաբան և ռազմական գործիչ |
| Դավանանք | կաթոլիկություն |
| Ծննդյան օր | հոկտեմբերի 4, 1892[1] |
| Ծննդավայր | Թեքսինգթալ, Ավստրո-Հունգարիա |
| Վախճանի օր | հուլիսի 25, 1934[1][2][3][…] (41 տարեկան) |
| Վախճանի վայր | Վիեննա, Ավստրիայի դաշնային պետություն[4] |
| Թաղված | Engelbert Dollfuss's grave |
| Քաղաքացիություն | |
| Ամուսին | Alwine Dollfuss? |
| Զավակներ | Eva Dollfuss?, Hanna Dollfuss? և Rudolf Dollfuss? |
| Պարգևներ | |
Էնգելբերտ Դոլֆուս (գերմ.՝ Engelbert Dollfuß, հոկտեմբերի 4, 1892[1], Թեքսինգթալ, Ավստրո-Հունգարիա - հուլիսի 25, 1934[1][2][3][…], Վիեննա, Ավստրիայի դաշնային պետություն[4]), ավստրիացի պետական և քաղաքական գործիչ, քրիստոնեա-սոցիալական կուսակցության առաջնորդ։
1932-1934 թվականներին զբաղեցրել է Ավստրիայի կանցլերի պաշտոնը։ Համարվում է ավստրոֆաշիզմի գլխավոր հիմնադիրը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էնգելբերտ Դոլֆուսը ծնվել է 1892 թվականի հոկտեմբերի 14-ին Ավստրո-Հունգարիայի Թեքսինգթալ կոմունայում։ Սովորել է Վիեննայի համալսարանում։
Իր քաղաքական կարիերան սկսել է 1927 թվականին, որպես Ստորին Ավստրիայի ագարակատերերի միության քարտուղար։ 1927 թվականին հիմնադրել է Ստորին Ավստրիայի գյուղատնտեսական պալատը։
1931 թվականին Դոլֆուսը դարձել է Ավստրիայի երկաթուղային ցանցի և ապա գյուղատնտեսության նախարարը։
Դոլֆուսի դիկտատուրա
[խմբագրել | խմբագրել կոդը]1932 թվականի մայիսի 13-ին Էնգելբերտ Դոլֆուսն ընտրվել է Ավստրիայի կանցլեր և արտգործնախարար։ Նա ակտիվորեն դիմակայել է Գերմանիայի ֆյուրեր Ադոլֆ Հիտլերի կողմից խրախուսվող Անշլյուսի գործողության իրագործմանը։ Դոլֆուսը սկսկում է աջակցել Իտալիայում ընթացող հակաֆաշիստական և հակահիտլերյան շարժումներին։ Շուտով Դոլֆուսը համաձայնագիր է կնքում Իտալիայի վարչապետ Բենիտո Մուսոլինիի հետ։ Իտալացի պետական գործիչն իր հերթին խոստանում է Էնգելբերտին պահպաբել Ավստրիայի անկախությունը։
1933 թվականին Դոլֆուսն արգելում է նացիստների գործունեությունն Ավստրիայի տարածքում։ Մուսոլինիի հետ կնքած դաշինքից հետո Դոլֆուսը ստիպված է լինում դադարեցնել նացիստների ներթափանցման արգելքը երկրում։
Այսպիսով Էնգելբերտ Դոլֆուսը երկրում ստեղծում է ավտորիտար ռեժիմ, որը շուտով հայտնի է դառնում ավստրոֆաշիզմ անվանումով։ 1929-1933 թվականների համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքով Ավստրիայի քաղաքներում տիրում էր չքավորություն։ 1934 թվականի փետրվարի 12-ին Ավստրիայի անարխիստներն ու սոցիալիստները Լինցում, ապա նաև Վիեննայում և մյուս ավստրիական քաղաքներում կազմակերպում են ապստամբություններ։
Նույն օրը կառավարական զորքերը մտել են քաղաք և զենք կիրառել՝ Վիեննայում հավաքված ապստամբների ամբոխը ցրելու նպատակով։ Սակայն տեղի է ունեցել քաշքշուկ և սպանվել է առնվազն 1000 մարդ։ Ապստամբությունն արյան մեջ խեղդելուց հետո Դոլֆուսը երկրում գործող միակ կուսակցությունը՝ Ավստրիայի քրիստոնեա-սոցիալական կուսակցությունը վերանվանում է՝ դարձնելով «Հայրենիքի ճակատ»։ Էնգելբերտն այս քայլով նպատակ ուներ մեկ դրոշի տակ համախմբել բոլոր «հավատարիմ ավստրիացին»։ Մահացել է 1934 թվականին Վիեննայում։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 Discogs(անգլերեն) — 2000.
- 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 Deutsche Nationalbibliothek Record #118526561 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնգելբերտ Դոլֆուս» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Վիեննայի համալսարանի շրջանավարտներ
- Հոկտեմբերի 4 ծնունդներ
- 1892 ծնունդներ
- Հուլիսի 25 մահեր
- 1934 մահեր
- Վիեննա քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ավստրիայի քաղաքական գործիչներ
- Ավստրիացի դիվանագետներ
- Ֆաշիստ առաջնորդներ
- Հրաձգային զենքից մահացածներ
- Ավստրիացի հակակոմունիստներ
- Սպանված քաղաքական գործիչներ
- Հումբոլդտի համալսարանի շրջանավարտներ