Զինվորական երդում, քաղաքացու հանդիսավոր երդումը զինված ուժերի շարքերը մտնելիս։ Զինվորական երդում տվել են դեռևս հնում՝ համարյա բոլոր երկրներում։ Առաջացել է հասարակության դասակարգային երկփեղկման ազգային զինված ուժերի կազմավորման շրջանում։ Զինվորական երդման բովանդակությունն արտահայտում է պետության դասակարգային էությունը, ժողովրդի ավանդույթներն ու սովորույթները։ Հայ պատմիչների (Մովսես Խորենացի, Եղիշե) վկայությամբ հայ զինվորներն ու զորավարները մարտից առաջ ժողովրդին ն թագավորին հավատարմության երդում են տվել։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 695)։