Երկրորդ աշխարհամարտի հետևանքները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երկրորդ աշխարհամարտի անիմացիոն պատկերումը

Երկրորդ աշխարհամարտի հետևանքները, Երկրորդ աշխարհամարտը մի քանի անգամ ավելի սարսափելի և որբերգական էր իր պատճառած վնասներով, քան Առաջինը։ Պատերազմի մեջ էր ներգրավվել 72 պետություն, որտեղ ապրում էր երկրագնդի բնակչության 80 տոկոսը 1,7 միլիարդ մարդ։ Ռազմական գործողություններ էին ծավալվել 40 երկրներում ՝ ընդգրկելով մի հսկայական տարածք Եվրոպայում , Ասիայում, Աֆրիկայի հյուսիսում, օվկիանոսներում և ծովերում։ Բանակ էր զորակոչվել 110 մլն։ Զոհվեց մոտ 65 միլիոն մարդ , որի կեսը խաղաղ բնակչությունն էր։ Միայն ԽՍՀՄ-ի մարդկային կորուստը հասնում էր 27 միլիոնի։ 12 միլիոն մարդ տեղահանվելէր։