Jump to content

Մահախոսական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամերիկյան մահախոսական Առաջին համաշխարհային պատերազմում զոհված զինվորի մասին:

Մահախոսական, լրատվական հոդված ինչ-որ մեկի մահվան մասին, սովորաբար՝ այդ անձի կյանքի և սպասվող հուղարկավորության մասին տեղեկատվությամբ[1]։ Մեծ քաղաքներում և թերթերում, մահախոսականներ են գրվում միայն նշանակալի համարվող մարդկանց մասին[1]։ Տեղական թերթերում, մահախոսականներ կարող են գրվել ցանկացած բնակչի մահվան դեպքում։ Մահացուցակը որոշակի կազմակերպության, խմբին կամ բնագավառին առնչվող մարդկանց մահվան գրանցումների ցանկն է, որը ներառում է կրճատ տեղեկատվություններ կամ փոքր մահախոսականներ։ Պատմության տեսանկյունից մահացուցակները կարող են լինել տեղեկատվության կարևոր աղբյուր։

Մահախոսականներին առնչվող կա երկու տեսակի վճարովի հայտարարություն։ Առաջինը մահվան հաղորդումն է, որը պարունակում է հիմնականում կենսագրական տվյալներ և որոշ դեպքերում, իրավաբանորեն պահանջվող հանրային հաղորդման ձև է։ Երկրորդ տեսակը հիշատակի հայտարարությունն է, որը սովորաբար գրում են ընտանիքի անդամները կամ ընկերները[1]։

Վաղաժամ մահախոսական

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղաժամ մահախոսականը դեռևս ապրող անձի մահվան մասին կեղծ մահախոսականն է։ Վաղաժամ մահախոսականի պատճառ կարող է դառնալ անձի անսպասելի առողջացումը, ընտանիքի անդամների, դիահերձարանի և լրատվամիջոցների միջև վատ հաղորդակցությունը։

Շատ լրատվամիջոցներ նախօրոք գրում կամ ձայնագրում են ապրող նշանակի մարդկանց մահախոսականները, որը թույլ է տալիս նրանց շատ արագ հրապարակել երկար, մանրամասն մահախոսականներ՝ որևէ մեկի մահից հետո։ Լոս Անջելես Թայմզում հրապարակված Էլիզաբեթ Թեյլորի մահախոսականն, օրինակ, գրվել է 1999 թվականին, բայց հրապարակվել՝ 2011 թվականին՝ դերասանուհու մահից հետո[2]։ Պատահում է նաև, որ մահախոսական գրողը մահանում է մինչև մահախոսականի հրապարակվելը. Թեյլորի մահախոսական գրող Մել Գասոուն մահացել է 2005 թվականին[3]։

Մահախոսականները The Economist-ի կարևոր բաժինն են։ Այս պարբերականը ամեն շաբաթ տպագրում է մի ամբողջական էջ մահախոսական՝ պատմության վրա ազդեցություն ունեցած մարդկանց մասին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 «Talk to the Newsroom: Obituaries Editor Bill McDonald». Նյու Յորք Թայմս. 2006 թ․ սեպտեմբերի 25. Վերցված է 2008 թ․ հուլիսի 28-ին. «The paid notices are classified ads. They're gathered and placed in the paper or on the Web by the classified advertising department, which operates independently of the news department.... despite any misconceptions to the contrary, no one pays for an obit that appears as a news story.»
  2. Woo, Elaine (2011 թ․ մարտի 23). «Elizabeth Taylor's obituary: outtakes from a 12-year work in progress». Los Angeles Times. Վերցված է 2011 թ․ ապրիլի 1-ին.
  3. Gussow, Mel (2011 թ․ մարտի 23). «Elizabeth Taylor, Lifelong Screen Star, Dies at 79». The New York Times. Վերցված է 2011 թ․ մարտի 23-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մահախոսական» հոդվածին։