Ռասայական հակասեմականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռասայական հակասեմականություն, հակասեմականության ձև, կեղծ գիտական տեսություն, ըստ որի՝ հրեաներն ի ծնե կրում են կենսաբանական արատավոր որակներ։ Դարվինի էվոլյուցիայի կենսաբանական տեսության պրոյեկցիան է, որ պատմությունն ընդունում է որպես «արիացիների» պայքարն ընդդեմ հրեաների, որում կհաղթի «ուժեղագույնը»[1]։

Ռասայական հակասեմականությունը ոչ միայն չի ճանաչում ասիմիլացված հրեաների գոյության իրավունքը, այլև նրանց համարում է առավել «վտանգավոր», քանի որ նրանք «անեծք» են բերում առողջ ազգի վրա և փորձում իշխել նրան։

Ծագել է 19-րդ դարում գերմանական ու ավստրիական պանգերմանիստների շրջանում։ Ռասայական հակասեմականությունը կարելի է համարել «դասական». հենց նրա հետ է կապված «հակասեմականություն» հասկացության ծագումը, և հենց նրա արդյունքն է դարձել հակասեմականության խոշորագույն դրսևորումը՝ Հոլոքոստը։ Այսպես կոչված «ռասայական որակները», որոնք իբր թե անփոփոխ կերպով հատուկ են հրեաներին, տեսական հիմք են դարձել նացիստների կողմից եվրոպական հրեաների ոչնչացման համար[1]։

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիլհելմ Մառ
Ռիխարդ Վագներ
Պոլ դը Լագարդ
Հյուսթոն Չեմբերլեն
Դիտրիխ Էկկարտ

19-րդ դարում ռասիզմի գաղափարները նշանակալի զարգացում են ապրել, առաջացել են պայմաններ դրանք եվրոպական հասարակության շրջանում դրանց արմատավորման համար[2]:Այդ հայացքների համար տեսական հիմք են ծառայել Հանս Գյունտերի, Ժոզեֆ Գոբինո[3], Լյուդվիգ Վոլտմանի և այլոց ռասայական տեսությունները[1][4]։

Միևնույն ժամանակ Եվրոպայում հակահրեական ավանդույթները, որ հիմնված էին քրիստոնեական յուդոֆոբիայի վրա, դարձել է ընդհանուր մշակութային երևույթ։ Ընդ որում, շատ հակասեմականներ թողել են քրիստոնեությունը, իսկ շատ հրեաներ ձուլվել են։ Այդպիսով, յուդոֆոբների մոտ ստեղծվել է հրեաների նկատմամբ աշխարհիկ տեսության գաղափարական պահանջ, որպեսզի հիմնավորվի ատելությունը հրեաների նկատմամբ[5]։ Հակասեմականության ու ավանդական քրիստոնեության խզումը նշված է եղել փիլիսոփա Արթուր Շոպենհաուերի մոտ[6]։

Գերմանիայում և Ավստրիայում ռասիզմը սերտ կապի մեջ է եղել Եվրոպայի բոլոր գերմանալեզու բնակիչների համար ընդհանուր պետություն ստեղծելու պանգերմանիստական գաղափարների հետ։ Այն մեկնաբանվել է որպես կենսաբանական պայքար երկու աշխարհայացքների, որոնց կրողներն են եղել երկու ռասաները՝ «արիական» և «սեմական»[7]։ Հավելյալ հիմք են ծառայել նաև «կուլտուրպեսիմիզմի» նշանավոր ներկայացուցիչներ Պոլ Լագարդի ու Յուլիուս Լանգբենը։

Համարվում է, որ «հակասեմականություն» բառը շրջանառության մեջ է դրել գերմանացի հրապարակախոս Վիլհելմ Մառը 1879 թվականին, որն իր համախոհների խումբն անվանել է «հակասեմական լիգա»[8]։ Գերմանացի պատմաբան Միխայել Վլադիկան գրում է, որ տերմինն առաջին անգամ հայտնվել է «Rotteck-Welckeschen Staatslexikon» հանրագիտարանում 1865 թվականին և հետագայում սխալմամբ վերագրվել է Մառին[9]։ Տերմինը բացատրվում է ռասայական հակասեմականության առաջին գաղափարախոսների մոտ որպես «գերմանական» կամ «արիական» ռասա հանդես եկող եվրոպացիների և հրեաների՝ որպես «սեմական ռասայի» ներկայացուցիչների կենսաբանական անհամատեղելիության վերաբերյալ ռասիստական պատկերացումների մասին։ Այդ թեման քննել են գերմանացի շատ մտավորականներ և մասնավորապես Էդուարդ ֆոն Հարտմանը[6]։

Մինչ XIX դարը Գերմանիայում և Ավստրիայում ձևավորվել են մի շարք հակասեմական դպրոցներ՝ ազգային-պետական (Հենրիխ ֆոն Տրեյչկե), սոցիալ-քրիստոնեական (Ադոլֆ Շտյոկեր) և ռասայական (Եվգենի Դյուրինգ, Գեորգ ֆոն Շյոներեր)։ Շտյոկերի հակասեմականությունը եղել է անցողիկ հին և նոր տարբերակների միջև։ Լինելով եկեղեցական գործիչ՝ Շտյոկերը չէր կարող չընդունել ռասիստների մատերիալիստական գաղափարները, սակայն հղում է կատարել հրեական խնդրի «մշակութային-պատմական ասպեկտներին»[4]։

Հակասեմական դպրոցների փաստական ռասիզմի իշխող դիրքորոշման հետ միավորումն իրականացրել են Պոլ դը Լագարդը և Հյուստոն Ստյուրատ Չեմբերլենը[10]։ Ուիլյամ Շիրերը «Երրորդ ռայխի վերելքն ու անկումը» գրքում ընդգծել է Չեմբերլենի ազդեցությունը նացիստների գաղափարախոսության և հենց Ալֆրեդ Ռոզենբերգի ու Ադոլֆ Հիտլերի վրա[11]։ Հիտլերի ապագա ուսուցիչ Դիտրիխ Էկկարտը, հենվելով Արթուր Շոպենհաուերի փիլիսոփայական հայեցակետերի ու Չեմբերլենի աշխատությունների վրա, ձևակերպել է հայեցակարգ, որի համաձայն գերմանացիները պետք է հակադրվեն աշխարհում հրեաների գերիշխանությանը[12]։

Ռասայական հակասեմականության ձևավորման հետ միաժամանակ Եվրոպայում և ԱՄՆ-ում զարգացել է այսպես կոչված եվգենիկան՝ ուսմունքը մարդկային տեսակի սելեկցիայի մասին, որի նպատակն է կանխել հասարակության անցանկալի տարրերի ծնունդը։ Ռասայական հակասեմականության միավորումը եվգենիկայի հետ դարձել է նացիստական ռասայական հակասեմականության հիմքը[1]։

Ռասայական հակասեմականության տեսության առաջին ձևակերպումներից մեկը համարվում է Ռիխարդ Վագների «Հրեականությունը երաժշտության մեջ» (գերմ.՝ Das Judenthum in der Musik) էսսեն[13][14]։ Վագները գրել է.

Եվրոպական ողջ քաղաքակրթությունն ու նրա արվեստն օտար են մնացել հրեաներին, նրանք ոչ մի մասնակցություն չեն ունեցել դրանց ձևավորմանն ու զարգացմանը... Հրեաներն աչքի են ընկնում իրենց էության գեղարվեստական արտացոլման լիակատար անընդունակությամբ... Նրանց միակ զբաղմունքը վաշխառությունն է... Հրեան զրկված է իսկական կրքից, հենց նրանից, որ ինքնին կդրդեր նրան գեղարվեստական ստեղծագործության... Հրեայի համար մեզ հետ մարդ դառնալը նշանակում է, առաջին հերթին, դադարել լինել հրեա...

Իր երկրորդ կնոջն ուղղված նամակում Վագները գրել է, թե «նույնիսկ մանրադիտակային մեկ կաթիլ արյունն էլ արդեն հերիք է, որ մարդը երբեք իր վրայից չջնջի հրեա լինելու խայտառակությունը, և նա պետք է ոչնչացվի»[13]։ Վագների գաղափարներն էական ազդեցություն են թողել գերմանացի նացիոնալ-սոցիալիստների[15] և անձամբ Ադոլֆ Հիտլերի վրա[16][17]։

Ռասայական հակասեմականության վրա էական ազդեցություն են թողել նաև ֆրանսիացի հրապարակախոս Էդուարդ Դրյումոնի աշխատությունները։ Նրա «Հրեական Ֆրանսիա» (1886) գիրքը հրատարակվել է մեծ տպաքանակով և թարգմանվել է բազմաթիվ լեզուներով[18]։

Ռուսաստանում ռասայական հակասեմականության պրոպագանդիստներից մեկը եղել է Վասիլի Շուլգինը[19]։ Ռասայական հակասեմականության հատկանիշներից նկատելի են Վասիլի Ռոզանովի հոդվածներում և Պավել Ֆլորենսկու նամակներում[20]։ Ամերիկացի պատմաբան Մայքլ Կելլոգը գրում է ռուս ծայրահեղ ձախակողմյան ներգաղթյալների ազդեցությունը նացիստական գաղափարախոսության զարգացման գործում, այդ թվում նաև նշում է մասշտաբային փոխառությունները սպիտակ ներգաղթականության գրականությունից[12]։

Ռասայական հակասեմականությանը քաղաքականության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարի վերջին հակասեմական քաղաքականությունը պատմության մեջ առաջին անգամ հիմք է դարձել քաղաքական կուսակցության ստեղծման համար։ Առաջին այդպիսի կուսակցությունն ստեղծել է Ադոլֆ Շտյոկերը 1878 թվականին։ Իր համախոհների հետ միասին նա կարողացել է էական հաջողության հասնել 1893 թվականին, երբ ռայխստագում ստացան 15 տեղ։ 1895 թվականին ավստրիացի հակասեմական Կարլ Լյուգերն ստացել է առավելագույն թվով տեղեր Վիեննայի մունիցիպալիտետում և նշանակվել է Ավստրիայի մայրաքաղաքի քաղաքապետ[21]։

20-րդ դարի սկզբում ռասայական հակասեմականությունը դարձել է բարենպաստ միջավայր և գաղափարական հիմք գերմանական նացիոնալ-սոցիալիզմի զարգացման համար[22]։ Նացիստական գաղափարախոսները մերժել են հավասարության սկզբունքներն ու համամարդկային արժեքները, որ հռչակվել էին Լուսավորության դարաշրջանում։ Նացիոնալ-սոցիալիզմի հիմքում ընկած էին ռասայի գաղափարները՝ «մեկ արյուն ունեցող» մարդկանց միավորումը։ Գենետիկայի գերմանական առաջին դասագիրքը, որ ստեղծել են Էրվին Բաուերը, Էուգեն Ֆիշերն ու Ֆրից Լենցը, պարունակել է թեզից, թե գոյություն ունեն «վատ» (inferior) մարդիկ մտավոր զարգացման ցածր մակարդակով, որոնք բազմանում են ավելի արագ, քան մարդկության «լավ» կամ «բարձր» (superior) ներկայացուցիչները։

Հրեայի որոշման սխեման ըստ Նյուրնբերգի ռասայական օրենքների

Գերմանական ժողովրդի մեջ ներառված են «արիական» համարվող հետևյալ ռասաների ներկայացուցիչներ[23].

  • նորդական,
  • ֆալյան,
  • դինարյան,
  • ալպիական,
  • արևելաբալթիական,
  • միջերկրածովյան։

Ռասայական հակասեմականությունը կարևոր տեղ է գրավել նացիստական պրոպագանդայում[24]։ Երրորդ ռայխում այն եղել է օրենքների շարքում։ Ներքին գործերի նախարարության՝ 1933 թվականի սեպտեմբերի 1-ին տված մեկնաբանություններում նշվում է, որ «ոչ արիացու» առանձնացման գործում որոշիչ է ոչ թե կրոնը, այլ ռասան ու արյունը։ Նախկինում հրեան քրիստոնեություն ընդունելուց հետո կարող էր դադրել համարվել հրեա։ Նացիստների կարծիքով՝ դա իրականում ոչինչ չի փոխում, և հրեան մնում է հրեա և գերմանական ժողովրդի թշնամի[25]։

Համանման ռասայական օրենքներ են ընդունվել Իտալիայում[26] և Հունգարիայում[27], Ռումինիայում[28], Բուլղարիայում[29][30], ինչպես նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Երրորդ ռայխի կողմից գրավված մի քանի երկրների խամաճիկային կառավարությունների կողմից, օրինակ՝ Նորվեգիայում[31], և Վիշիի ռեժիմի կողմից[32]։

Գերմանիայի դպրոցականներին ներշնչում էին, որ հրեաները Գերմանիայի թշնամիներն են։ Այդ ժամանակվա մաթեմատիկական խնդիր է հետևյալը. «Հրեաները Գերմանիայի թշնամիներն են։ 1933 թվականին Երրորդ ռայխի բնակչությունը կազմել է 66 060 000 մարդ, որոնցից 499 682-ը հրեաներ էին։ Բնակչության քանի՞ տոկոսն էին մեր թշնամիները»[33]։

Հրեաները զրկվում էին քաղաքացիությունից, քաղաքական իրավունքներից, նրանց արգելվում էր մասնավորապես ունենալ անշարժ գույք, հաճախել հասարակական վայրեր և ամուսնանալ «արիական» ռասաների ներկայացուցիչների հետ։

Նացիստները մետաֆիզիկական տեսանկյունից հրեաներին դիտարկում էին որպես «հակառասա», որ ունակ է ոչնչացնել ռասան՝ որպես «մարդկային գոյության հիմք»։ Նույնիսկ հրեական հարցի վերջնական լուծումից հետո հրեաների մասին մտքերը շարունակել են զբաղեցնել Հիտլերին։ 1945 թվականի փետրվարին նա Բորմանին ասել է, թե գենետիկայի տեսանկյունից հրեաների ռասա գոյություն չունի, սակայն կա «հոգևոր ռասա»։ Նախկինում հրեա երեխաներին արգելված էր հաճախել դպրոց իբր թե գերմանացի երեխաների հոգու վրա վտանգավոր ազդեցության պատճառով[34]։

Ժամանակակից աշխարհում ռասայական հակասեմականությունը մնում է որպես գաղափարախոսություն նեոնացիստների և նրանց մոտ ծայրահեղ աջակողմյան քաղաքական կուսակցությունների համար, ինչպիսիք են «Յոբբիկը» Հունգարիայում և «Ոսկե արևածագը» Հունաստանում[35]։ Վիկտոր Շնիրելմանը նշում է, որ ագրեսիվ ռասայական հակասեմականությունն ռուս նացիոնալ-դեմոկրատների ու ծայրահեղականների գաղափարախոսության առանցքն է[36]։

Ռասայական հակասեմականությունը և քրիստոնեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուս փիլիսոփա Նիկոլայ Բերդյաևը, նշելով ռասայական հակասեմականությունը՝ որպես գաղափարական ուղղություն գերմանացի շատ մտավորականների մոտ, պնդում է, որ հետևողական ռասայական հակասեմականությունը ոչ միայն օտար է քրիստոնեությանը, այլև թշնամաբար է տրամադրված նրա նկատմամբ[37]։

Այնուամենայնիվ պատմաբան և քաղաքագետ Վալտեր Լակերը գրում է, թե կրոնական հակասեմականությունից անցումը ռասայականի եղել է բավական սահուն։ Լակերի կարծիքով՝ ռասայական հակասեմականությունը կարող էր ընդունվել հիմնականում նրանք կողմից, որոնց կրթությունը դարերով հիմնված է եղել հակասեմական կրոնական դոկտրինայի վրա՝ շեշտը դնելով Քրիստոսին խաչելու համար հրեաներին մեղադրելու վրա[4]։ Սթիվեն Բաումը նշում է կապը ռասայական հակասեմականության ու միջնադարյան Limpieza de sangre («Արյան մաքրություն») ինկվիզիցիոն սկզբունքի միջև[38]։

Պատմաբան Ուրիել Տալը «Հուդայականությունն ու Քրիստոնեությունը Երկրորդ ռայխում» գրքում ռասայական հակասեմականությունը բաժանել է «քրիստոնեականի» ու «հակաքրիստոնեականի»։ Տալի կարծիքով՝ քրիստոնեությունը եղել է հակասեմականության հիմքը նույնիսկ կրոնից հեռացած գերմանացիների համար։ Տալը գրել է, թե «առաջացել է քրիստոնեական հակասեմական ավանդույթի որոշակի ժառանգական զարգացում, իսկ մյուս կողմից նրանում գոյություն է ունեցել որոշակի հակադրություն հենց քրիստոնեությանը, որն ինքը հենվում էր հրեական աղբյուրների վրա»[39][40]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Samuel Totten, Paul Robert Bartrop, Steven Leonard Jacobs. Dictionary of Genocide. — Greenwood Publishing Group, 2008. — Т. 2. — P. 351. — 534 p. — ISBN 9780313346446
  2. Михман, 2001, էջ 36
  3. «Ռասայական հակասեմականության ակամա նախակարապետը» Виндельбанд В. Философия в немецкой духовной жизни XIX в. М., 1991. Виноградов К. Б. Мировая политика 60-80 годов XIX века: события и люди. Л., 1991. Цит. по Лепетухин Н. В. Теории расизма в общественно-политической жизни Западной Европы второй половины XIX — начала XX вв. :Ж.-А. Гобино, Г. Лебон, Х.-С. Чемберлен — автореферат диссертации на степень к.и.н
  4. 4,0 4,1 4,2 Лакер В. История сионизма = A History of Zionism / Пер. с англ.: А. Блейз, О. Блейз. — М.: Крон-пресс, 2000. — С. 50. — 848 с. — (Экспресс). — 5000 экз. — ISBN 5-232-01104-9
  5. Михман, 2001, էջ 27—28
  6. 6,0 6,1 Поляков, 1998, «Европа на пути к самоубийству». «Бель-эпок». 1870-1914. Германские страны
  7. Михман, 2001, էջ 71
  8. Антисемитизм՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
  9. Michael Wladika: Hitlers Vätergeneration: Die Ursprünge des Nationalsozialismus in der k.u.k. Monarchie. Böhlau, Wien 2005, ISBN 3-205-77337-3, S. 60
  10. Михман, 2001, էջ 74-79
  11. Лепетухин Н. В. — автореферат диссертации на звание к.и.н., специальность ВАК 07.00.03 (2001). «Диссертация «Теории расизма в общественно-политической жизни Западной Европы второй половины XIX - начала XX вв.: Ж.-А. Гобино, Г. Лебон, Х.-С. Чемберлен»». Электронная библиотека диссертаций и авторефератов из РГБ. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 24-ին.
  12. 12,0 12,1 Michael Kellogg. Hitler’s «Russian» Connection: White Émigré Influence on the Genesis of Nazi Ideology, 1917-1923(անգլ.). — University of California.
  13. 13,0 13,1 Басин Я. З. Alter ego фюрера // Мы здесь. —Нью-Йорк, 07.07.2010.
  14. Паул Р. Мендес-Флохр, Иегуда Райнхарц Евреи в современном мире: история евреев в новое и новейшее время : антология документов. — Гешарим, 2006. — Т. 2. — С. 65. — (Biblioteka "Iudaika").
  15. Вагнер Вильгельм Рихард՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
  16. Поляков, 1998, Расистская реакция. Рихард Вагнер
  17. Gottfried Wagner. (1998 թ․ նոյեմբերի 22). «Wagner and Hitler - Evidence of Hatred» (անգլերեն). The New York Times. Վերցված է 2015 թ․ փետրվարի 23-ին.
  18. Михман, 2001, էջ 83
  19. Шульгин В. В. Что нам в них не нравится… Об Антисемитизме в России. — Париж: Russia Minor, 1929. — 332 с.
  20. Резник С. Е. Кровавый навет в России. Историко-документальные очерки // Вестник : журнал. — Cockeysville: VIA Press, 7 декабря, 1999. — № 25 (232).
  21. Михман, 2001, էջ 79—82
  22. Фридлендер С. От антисемитизма к уничтожению: историография нацистской политики по отношению к евреям и попытка интерпретации Արխիվացված 2015-02-22 Wayback Machine. // Яд Вашем: исследования vol. 2. Иерусалим 2010. с. 35
  23. Richard Rein. Rasse und Kultur unserer Urvaeter. Ein Methodisch-schultechnisches Hilfsbuch fuer Unterricht und Vortraege in der Vorgeschichte. 1936. Frankfurt/M
  24. «Нацистская пропаганда». Американский мемориальный музей Холокоста. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 1-ին.
  25. «Антисемитизм». Энциклопедия Холокоста. Американский мемориальный музей Холокоста. Վերցված է 2014 թ․ հունիսի 20-ին.
  26. «Documentazione» (իտալերեն). olokaustos.org. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 1-ին.
  27. Венгрия՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
  28. Румыния՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
  29. Болгария՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
  30. Jack Fischel. The Holocaust. — Greenwood Publishing Group, 1998. — P. 68—70. — 196 p. — (Greenwood Press guides to historic events of the twentieth century). — ISBN 9780313298790
  31. Тельман И. Квислинг и судьба евреев Норвегии // Русский Базар : газета. — 26 ноября — 2 декабря 2009. — В. 48 (710). — ISSN 1520-4073.
  32. Франция. Мировая война и катастрофа՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
  33. «Уроки ненависти: как детей учили антисемитизму». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 4-ին.
  34. John Connelly. Nazis and Slavs: From Racial Theory to Racist Practice // Central European History. — Vol. 32 (1999). — No. 1. — PP. 1—33.
  35. Кит Кан-Харрис. (12/11/2013). «Антисемитизм никуда не исчез. И мы должны говорить об этом». The Guardian. Վերցված է 2015 թ․ մարտի 7-ին.
  36. Шнирельман, 2015
  37. Бердяев Н. А. Еврейский вопрос, как вопрос христианский Արխիվացված 2017-11-16 Wayback Machine
  38. Стивен Баум Антисемитизм как психическое расстройство // И. А. Альтман. Антисемитизм: концептуальная ненависть : сборник. — МИК, 2009. — С. 182—183. — ISBN 978-5-87902-186-8.
  39. Михман, 2001, էջ 78
  40. Кошелев Д. А. Глава 2. Идентифицирующие признаки национал-социалистического права // Краткий очерк германского национал-социалистического права (1933-1939) / Под ред. В.М. Ведяхина.. — Самара, 2004. — 103 с.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]