Դեղին աստղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Yellow star Jude Jew.svg Bundesarchiv Bild 101I-138-1083-20, Russland, Mogilew, Zwangsarbeit von Juden.jpg
Դավթի դեղին աստղ Մոգիլյովի հրեաներ, 1941 թվական

Դեղին աստղ կամ Լատա (նաև՝ «դեղին նշան» կամ «անարգանքի նշան»[1]), հատուկ տարբերիչ նշան, որ նացիստների հրամանով պարտավոր էին կրել Գերմանիայի տիրապետության տակ գտնվող տարածքների հրեաները Հոլոքոստի ժամանակաշրջանում[2]։ Լատաները կոչված էին առանձնացնելու հրեաներին հասարակական վայրերում[3]։

Հրեաների առանձնացման նշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջնադարում իսլամադավան ու քրիստոնեական երկրներում հրեաների համար գոյություն են ունեցել տարբերիչ նշաններ, որոնք կազմել են հակասեմական քաղաքականության մաս ըստ կրոնական պատկանելության[1]։ 1933 թվականին նացիստները, իշխանության գլուխ անցնելով Գերմանիայում և օկուպացնելով մի շարք այլ երկրներ ու տարածքներ, վերսկսել են հրեաների առանձնացման պրակտիկան, սակայն արդեն ռասայական չափանիշների հիման վրա։

Նացիստների պահանջները[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեղին աստղ կրելը նացիստներն առաջին անգամ պարտադրել են 1939 թվականին գրավված Լեհաստանի հրեաներին։ Իշխանությունները նշել են, թե այն հրեաները, ովքեր կխախտեն հագուստի վրա առջևից ու հետևից դեղին աստղ կրելու որոշումը, կենթարկվեն խիստ պատժի[4]։ Չսպասելով բարձրագույն ղեկավարության հրահանգներին՝ 1939 թվականի հոկտեմբերի 24-ին առաջինն այդպիսի հրաման է արձակել Վլոցլավեկ քաղաքի պարետ օբերֆյուրեր Կրամերը։ Այդ հրամանը վերաբերում էր բոլոր հրեաներին՝ անկախ տարիքից ու սեռից։ Նման հրաման շուտով արձակվել է գրավված մյուս տարածքներում գերմանական այլ պարետների կողմից և ստացել է պաշտոնական հավանության՝ հաշվի առնելով հակասեմական տրամադրությունները, որ տիրում էր տեղի լեհ բնակչության շրջանում, որը խանդավառությամբ ընդունեց այդ գաղափարը։ 1939 թվականի դեկտեմբերի 1-ից դեղին աստղ կրելը պարտադիր դարձավ ողջ գեներալ-նահանգապետության տարածքում[5]։

Ամենից հաճախ լատան պատրաստվում էր դեղին կտորից, հիմնականում վեցաթև աստղի ձևով[6]։

Հրեաները լատաները պիտի վերնահագուստի վրայից կրեին առջևից ու հետևից նրա համար, որ նացիստների ռասայական քաղաքականությանը համապատասխան հնարավոր լիներ հրեաներին տարբերել էթնիկական այլ ծագում ունեցող մարդկանցից։

Լատաներից ացի նացիստները հաճախ պահանջում էին, որ հրեաները կրեն վեցաթև աստղերով սպիտակ թևկապեր[6], իսկ երբեմն նաև վրակարվածք տան ու բնակարանի համարով[7]։

Խորհրդային հրեա ռազմագերի դեղին աստղով, 1941

Արևելքում դեղին աստղ կրելու պարտադրանքը գործել է գրեթե ամենուր և եղել է առաջին սահմանափակումներից մեկը, որոնց ենթարկվել են հրեաները։ Այսպես, Բելառուսիայում «Կենտրոն» բանակների խմբի թիկունքի հրամանատար գեներալ Մաքսիմիլիան ֆոն Շենկենդորֆի՝ 1941 թվականի հուլիսի 7-ի № 1 հրամանով տասը տարեկանից բարձր հրեաներին պարտադրվել է կրել սպիտակ թևկապեր, որոնց վրա նկարված էր դեղին աստղ[6]։ Լատվիայում դեղին աստղ կրելու հրամանը հրապարակվել է օկուպացիոն ուժերի կողմից 1941 թվականի օգոստոսի 23-ին[8], Էստոնիայում՝ 1941 թվականի սեպտեմբերի 11-ին[9]։

Սակայն Երրորդ ռայխում ու Արևմտյան Եվրոպայի գրավված տարածքներում, ի տարբերություն Արևելյան Եվրոպայի և ԽՍՀՄ-ի, այդ պահանջը ներդրվել է մի շարք այլ մեղմ սահմանափակումներից հետո։ Օրինակ՝ Հոլանդիայում նացիստները դեղին աստղի կրումը պարտադրել են 1942 թվականի մայիսի 9-ին[10], իսկ Ֆրանսիայի գրավված տարածքներում՝ 1942 թվականի մայիսի 29-ին[11]։

Բելառուսիայում նացիստները վրակարվածքի հատուկ ձև չեն պարտադրել, և հաճախ դրանք եղել են ոչ թե աստղի ձևով, այլ շրջանակի[12]։

Նացիստների համախոհները դեղին աստղն օգտագործել են նաև որպես տարբերիչ խտրականական նշան։ Մասնավորապես 1941 թվականի մայիսի 22-ին հրամայվել է, որ դեղին աստղ կրեն Խորվաթիայի հրեաները[13], 1941 թվականի հուլիսին այդպիսի պահանջ է ներկայացվել Ռումինիայի հրեաներին[14]։

Դեղին աստղը որպես տարբերակիչ նշան է ծառայել նաև հրեական ծագմամբ ռազմագերիների համար։

Լեգենդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունի լեգենդ, ըստ որի՝ նացիստների կողմից Դանիայի գրավումից հետո, երբ Դանիայի թագավոր Քրիստիան X-ն իմացել է դանիացի հրեաների՝ պարտադիր դեղին աստղ կրելու հրամանի մասին, նա այդ նշանը կարել է իր հագուստի վրա՝ ասելով, թե բոլոր դանիացիները հավասար են։ Դրանից հետո հրամանը չեղարկվել է։ Լեգենդն ստեղծվել է 1942 թվականին թագավորի՝ սինագոգ այցելելուց հետո ասած խոսքի հիման վրա։ Նա ասել է, որ «եթե Դանիայի հրեաներին պարտադրեն կրել սիմվոլ, որ կտարբերի նրանց մյուս քաղաքացիներից, ապա ես ու իմ ընտանիքը նույնպես կկրենք այդ սիմվոլը»[15][16][17]։

Լեգենդը հայտնի է դարձել Լեոն Յուրիսի «Արդյունք» գրքում (1958 թվական) մասամբ հիշատակվելու շնորհիվ, որ գրվել է[18]։ Լեգենդին է նվիրված նաև Էլդար Ռյազանովի «Անդերսեն։ Կյանքն առանց սիրո» ֆիլմի մի էպիզոդը։ Ըստ ֆիլմի ֆանտաստիկական սյուժեի՝ Հանս Քրիստիան Անդերսենը որոշակի ժամանակով տեղափոխվում է նացիստների կողմից գրավված Դանիա և հայտնվում է Քրիստիան X-ի տեղում ու Ալեքսանդրինա թագուհուն խնդրում իր հագուստին ամրացնել Դավթի դեղին աստղ՝ որպես նրանց հետ համերաշխության նշան։ Դավթի աստղը կրծքին՝ նա ձիով զբոսնում է Կոպենհագենում։ Թագավորի օրինակին են հետևում հասարակ դանիացիները, ովքեր իրեն հագուստին, տներին ու մեքենաներին ամրացնում են դեղին աստղեր։

Իրականում Դանիան եղել է նացիստների տիրապետության տակ գտնվող միակ պետությունը, որտեղ դեղին աստղ կրելը չի պարտադրվել[15][19]։

Օգտագործում նացիստների կողմից[խմբագրել | խմբագրել կոդը]

Աֆղանստանում թալիբների իսլամիստական ռեժիմի տիրապետության շրջանում՝ 2001 թվականին, կառավարությունը պահանջել է, որ «Աֆղանստանի իսլամիստական ամիրայության» հինդուիստական փոքրամասնության ներկայացուցիչները հասարակական վայրերում կրեն դեղին նշաններ:Դա եղել է թալիբների՝ կրոնական փոքրամասնություններին մուսուլմանական համայնքից առանձնացնելու պլանի մի մասը[20]։

Այդ պահանջները բողոքների ու քննարկումների տեղիք են տվել Հնդկաստանում ու ԱՄՆ-ում որպես կրոնի ազատության կոպիտ խախտում[21]։ Հակադիֆամացիոն լիգայի նախագահ Ավրաամ Ֆոքսմանը թալիբների հրամանը համեմատել է նացիստական Գերմանիայում հրեաների նկատմամբ ցուցաբերված վերաբերմունքի հետ[22]։ ԱՄՆ-ում մի քանի կոնգրեսականներ ու սենատորներ կրել են դեղին նշաններ այդ խնդրի քննարկման ընթացքում որպես Աֆղանստանի ինդուիստական փոքրամասնությանը սատարելու նշան[23][24]։

Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 D'Ancona, Jacob (2003)։ The City Of Light։ New York: Citadel։ էջեր 23–24։ ISBN 0-8065-2463-4։ «But the wearing of a badge or outward sign — whose effect, intended or otherwise, successful or not, was to shame and to make vulnerable as well as to distinguish the wearer…» 
  2. Альтман, Холокост и еврейское сопротивление, 2002, էջ 62-64
  3. Jennifer Rosenberg.։ «Yellow Star» (անգլերեն)։ About.com։ Վերցված է 2014-7-19 
  4. «Jewish Badges during the Holocaust»։ Jewish Virtual Library (անգլերեն)։ American-Israeli cooperative Enterprise։ Արխիվացված օրիգինալից 2012-10-25-ին։ Վերցված է 2014-7-19 
  5. Encyclopaedia Judaica, 2007, էջ 48
  6. 6,0 6,1 6,2 Черноглазова В. А. Уничтожение евреев Белоруссии в годы немецко-фашистской оккупации // Трагедия евреев Белоруссии в 1941— 1944 гг. : Сборник материалов и документов. —Мн., 1997. — В. 2. — С. 17-29. — ISBN 985627902X.
  7. «Видео. Жизнь и смерть в Минском гетто»։ «Война. Известная и неизвестная». Фильм одиннадцатый։ Столичное телевидение։ 07.05.2009։ Արխիվացված օրիգինալից 2011-08-20-ին։ Վերցված է 2010-09-01 
  8. Залманович М. Катастрофа евреев Латвии (обзорная лекция) // М. Баркаган Уничтожение евреев Латвии 1941-1945 : сборник. — Рига: Шамир, 2008. — С. 59-61. — ISBN 978-9984-9835-6-1.
  9. «Каталог Еврейского музея Эстонии»։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-17-ին։ Վերցված է 2014-7-19 , стр. 6
  10. Нидерланды՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
  11. Bernhard Blumenkranz. Histoire des juifs en France. — Privat, 1972. — Т. 1. — P. 397-398. — 478 p. — (Collection Franco-judaïca).
  12. Винница Г. К вопросу о дискриминации еврейского населения на оккупированной территории Восточной Беларуси // Сост. Басин Я. З. Уроки Холокоста: история и современность : Сборник научных работ. — Мн.: Ковчег, 2009. — В. 1. — ISBN 978-985-6756-81-1.
  13. «Chronology of Jewish Persecution: 1941» (անգլերեն)։ Jewish Virtual Library։ Արխիվացված օրիգինալից 2011-08-20-ին։ Վերցված է 2011-05-21 
  14. «Евреи в Румынии 1941 года»։ Radio Romania International։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-06-ին։ Վերցված է 2012-2-4 
  15. 15,0 15,1 Кардаш А. А. Датская пастораль, или последняя сказка Андерсена // Лехаим : журнал. — Январь 2004. — № 1 (141).
  16. Anne Wolden-Ræthinge (1990) Queen in Denmark, Copenhagen: Gyldendal, ISBN 8701086235
  17. «King Christian X of Denmark» (անգլերեն)։ UNITED STATES HOLOCAUST MEMORIAL MUSEUM։ Վերցված է 2014-7-17 
  18. A Star Is Borne.
  19. Gunnar S. Paulsson. The 'Bridge over the Øresund': The Historiography on the Expulsion of the Jews from Nazi-Occupied Denmark(անգլ.) // Journal of Contemporary History. — July 1995. — № 30. — С. 431-464. — doi:10.1177/002200949503000304
  20. «Taleban to mark Afghan Hindus» (անգլերեն)։ CNN։ Վերցված է 2014-7-17 
  21. India deplores Taleban decree against Hindus,Rediff.com
  22. Taliban: Hindus Must Wear Identity Labels,People’s Daily
  23. US Lawmakers Condemn Taliban Treatment Of Hindus
  24. US lawmakers say: We are Hindus,Rediff.com

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]