Վլոցլավեկ (լեհերեն՝ Włocławek, գերմ.՝ Leslau, ֆրանսերեն պատմական անվանումը՝ Vladislavie[2] ·[3] ·[4], քաղաք Լեհաստանի կենտրոնական մասում՝ Կույավիա-Պոմերանյան վոևոդությունում, Վիստուլա գետի ափին, Գոստինին-Վլոցլավեկ ազգային պարկի հարևանությամբ: Նույնանուն շրջանի (գավառի, պովիատի) վարչական կենտրոնն է: Նախքան 1999 թվականին տեղի ուեցած վարչատարածքային բարեփոխումները եղել է Վլոցլավեկի վոևոդության վարչական կենտրոնը: Տարածաշրջանի երկրորդ խոշոր բնակավայրն է Բիդգոշչից հետո.2008 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 118 432[5]; Հետագա տարիներին այդ ցուցանիշը նվազելու միտում է դրսևորել և 2012 թվականին կազմել է 115 546 [6], 2019-ին՝ 110 287[7][8]: Զբաղեցնում է 84,32 քառակուսի կիլոմետր տարածք: Բնակչության խտությունը՝ 1307 մարդ յուրաքանչյուր քառակուսի կիլոմետրի վրա:
Վլոցլավեկը գտնվում է Կույավիա պատմական մարզում: Հնագիտական պեղումների արդյունքները վկայում են, որ մարդիկ այստեղ բնակություն են հաստատել դեռևս ուշ բրոնզի դարի-վաղ երկաթի դարի ժամանակներում (մեր թվականությունից առաջ 1300 – 500 թվականներին): Հայտնաբերվել են նաև Լաուզիցյան և վաղ պոմերանյան մշակույթներին վերագրվող բնակավայրերի, ինչպես նաև հինհռոմեական և վաղ միջնադարյան բնակավայրերի մնացորդներ[9]:
Ներկայիս քաղաքը հիմնադրվել է X դարի վերջերին: Նշանավոր աստղագետ Նիկոլայ Կոպեռնիկոսը (1473–1543) 1489 և 1491 թվականներին սովորել է Վլոցլավեկի տաճարին կից գործող դպրոցում և այդ ընթացքում կառուցել է հավանաբար առաջին արևային աշտարակը, որն այսօր էլ կարելի է տեսնել[10][11]:
XIX դարի սկզբներին քաղաքում եղել է 188 տուն՝ մեծ մասը փայտաշեն: XIX դարի վերջերին Վլոցլավեկում գործել են հախճապակու երկու, գյուղատնտեսական սարքավորումների երեք ֆաբրիկա, շաքարի արտադրության երկու խոշոր ձեռնարկություն, աղյուսի, ձեթի, օղու, գարեջրի արտադրության գործարաններ, ալրաղացներ և այլ ձեռնարկություններ:
↑|langue=|auteur1=Կաղապար:Lien|titre=Harangue publique de bienvenue au roi Henri de Valois, roi élu des Polonais, prononcée par Stanislaus Carncovien, évêque de Vladislavie|passage=|lieu=Paris|éditeur=M. de Vascosan|date=1573|pages totales=|isbn=|lire en ligne=https://gallica.bnf.fr/ark:/12148/bpt6k794329%7Cconsulté le=2020-01-13}}