Շանհայի գետտո
Շանհայի գետտո, վայր Ճապոնիայի կողմից օկուպացված Շանհայի Հունկոու շրջանում, որտեղ, նախքան Երկրորդ համաշխարհային պատերազմը և դրա ընթացքում, տեղավորվել են մոտավորապես 20 հազար հրեա փախստականներ՝ նացիստական Գերմանիայից, Ավստրիայից, Չեխոսլովակիայից, Հունգարիայից, Ռումինիայից, Լեհաստանից ու Լիտվայից[1]։ Պաշտոնապես կոչվել է «Քաղաքացիություն չունեցող անձանց հատկացված շրջան» (ճապ.՝ 無國籍難民限定地區)։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Երրորդ ռայխում գերմանացիների կողմից հրեաների հալածանքները 1930-ական թվականներին նրանց ստիպել են արտագաղթել։ Սակայն տեղափոխվելու հնարավորությունները քիչ էին, քանի որ մյուս երկրները հրաժարվում էին ընդունել փախստականներին։ Այդ ժամանակ Նանկինի պայմանագրի հիման վրա եվրոպացիները կարող էին գնալ Շանհայ և բնակություն հաստատել այնտեղ՝ առանց վիզա ստանալու։ 20-25 հազար հրեաներ օգտվել են այդ հնարավորությունից, մինչև 1941 թվականի վերջը[2]։
1942 թվականի նոյեմբերի 15-ին ճապոնական ռազմական հրամանատարությունը, Գերմանիայի ճնշմամբ, որոշում է ընդունել՝ ստեղծելու հրեական գետտո։ 1943 թվականի փետրվարի 18-ին ճապոնական իշխանությունները հայտարարել են, որ 1937 թվականից հետո Շանհայ ժամանած օտարերկրացիները պետք է ապրեն «քաղաքացիություն չունեցող անձանց հատկացված շրջանում», և նրանք պարտավոր են այդտեղ տեղափոխվել մինչև մայիսի 15-ը։
Փախստականներին հատկացվել է քաղաքի ամենաաղքատ ու գերբնակեցված թաղամասը։ Տեղացի հրեաներն ու ամերիկյան հրեական բարեգործական կազմակերպություններն օգնել են նրանց բնակարան, սնունդ և հագուստ ձեռք բերելու հարցում[1][3]։ Ճապոնական իշխանություններն աստիճանաբար ուժեղացրել են սահմանափակումները փախստականների համար, սակայն գետտոն չի շրջապատվել պարսպով, և այնտեղ ապրող չինացիները չեն տեղափոխվել[4][5]։
2002 թվականին գետտոյի մասին նկարահանվել է «Շանհայի գետտո» (անգլ.՝ Shanghai Ghetto) վավերագրական ֆիլմը[6][7]։
Շանհայի գետտոյում ապրած հայտնի անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]
- Աարոն Ավշալոմով — կոմպոզիտոր
- Միխայել Բլյումենտալ – Բեռլինի հրեական թանգարանի տնօրեն, հետագայում դարձել է ԱՄՆ ֆինանսների նախարար[8]
- Մորիս Աբրահամ Քոեն — զինվորական գործիչ, արկածախնդիր
- Իլզե Կուսե – ապագայում դարձել է հայտնի բուդիստ-ուսուցչուհի
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Shanghai Jewish History Archived 2010-05-29 at the Wayback Machine. (Shanghai Jewish Center)
- ↑ Китай՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
- ↑ «Изгнание»։ Արխիվացված է օրիգինալից 2009-05-06-ին։ Վերցված է 2018-11-01
- ↑ Shanghai Ghetto Shows a Hidden Piece of WWII History Archived 2011-06-04 at the Wayback Machine. By Kimberly Chun (AsianWeek)
- ↑ The Jews of Shanghai. The War Years by Murray Frost
- ↑ Shanghai Ghetto(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- ↑ «Shanghai Ghetto» (անգլերեն)։ shanghaighetto.com։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-20-ին։ Վերցված է 2010-04-07
- ↑ Judea Pearl и Ruth Pearl I Am Jewish: Personal Reflections Inspired by the Last Words of Daniel Pearl. — Jewish Lights Publishing, 2005. — С. 54. — 262 с. — ISBN 1580232590
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ernest G. Heppner, Shanghai Refuge: A Memoir of the World War II Jewish Ghetto (Lincoln, NE: University of Nebraska, 1993
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Изгнание»։ Мемориальный музей Холокоста։ Արխիվացված օրիգինալից 2012-04-25-ին։ Վերցված է 2018-11-01
- «Японские военные притесняли евреев так же, как и немецкие нацисты»։ Արխիվացված օրիգինալից 2012-04-25-ին։ Վերցված է 2018-11-01
- Хироси Бандо. Политика Японии в отношении евреев с 1931 по 1945 гг. // Заметки по еврейской истории : интернет-журнал. — 2012. — В. № 9 (156).
- Шехтер Д.։ «Чудесное спасение евреев Шанхая»։ Алеф։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-25-ին։ Վերցված է 2012-9-18
|