Ռաֆայել Լեմկին
Ռաֆայել Լեմկին լեհ.՝ Rafał Lemkin | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 24, 1900[1] Biazvodna, Ռուսական կայսրություն |
Մահացել է | օգոստոսի 28, 1959[1] (59 տարեկան) Նյու Յորք, Նյու Յորք բնական մահով |
Գերեզման | Mount Hebron Cemetery |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Մասնագիտություն | փաստաբան, peace and conflict researcher, դատախազ և իրավաբան |
Հաստատություն(ներ) | Եյլի համալսարան և Դյուքի համալսարան |
Գործունեության ոլորտ | Միջազգային քրեական իրավունք |
Պաշտոն(ներ) | դատախազ |
Ալմա մատեր | Լվովի Ի․ Ֆրանկոյի անվան ազգային համալսարանի իրավաբանական ֆակուլտետ, Հայդելբերգի համալսարան և Լվովի համալսարան |
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[1] և լեհերեն[1] |
Պարգևներ | |
![]() |
Ռաֆայել Լեմկին (լեհ.՝ Rafał Lemkin, անգլ.՝ Raphael Lemkin), հունիսի 24, 1900 Բեզվոդնիում, Լեհաստան (ներկայումս Վոլկովսկի մերձակայքում, Բելառուս — օգոստոսի 28, 1959, Նյու Յորք), հրեական ծագում ունեցող լեհ իրավագետ։ Էական ներդրում է ունեցել Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիայի ընդունման գործում, ներկայացրել է կոնվենցիայի համաձայնագրի նախնական բանաձևը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռաֆաել Լեմկինը ծնվել է 1900 թվականի հունիսի 24-ին։ 14 տարեկան հասակում Լեմկինը տիրապետում էր 14 լեզուների, ներառյալ ֆրանսերենի, իսպաներենի, եբրայերենի, իդիշ և ռուսերենի։ Բիալիստոկում պրոֆտեխուսումնարանն ավարտելուց հետո նա սկսում է ուսումնասիրել լեզվաբանություն Լվովի Ջոն Կազիմիրի համալսարանում։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Լեմկինը շարունակում է ապրել ԱՄՆ-ում։ Սկսած 1948 թվականից նա Յելի համալսարանում դասախոսում է քրեական իրավունք։ Լեմկինը նաև շարունակում է իր պայքարը միջազգային իրավունքով ցեղապանության սահմանման և արգելման համար, ինչի համար նա պայքարում էր սկսած 1933 թվականի Մադրիդի կոնֆերանսից։ Նա նմանատիպ պատիժ է առաջարկում մարդկության դեմ իրագործված հանցագործություների համար նաև 1945 թվականի Փարիզի Խաղաղության կոնֆերանսում, սակայն նրա առաջարկությունը մերժվում է[2]։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լեմկինը հետաքրքրվում էր այն հանցագործության բովանդակությամբ, որը հետագայում ներառվում է ցեղասպանության գաղափարի մեջ՝ սկսելով հետաքրքրվել թուրքերի կողմից հարյուր հազարավոր հայերի անպատիժ կոտորածներով։ Թուրք պաշտոնյան, ով պաշտոնապես հրամայել էր կոտորածները, չէր դատվել, ի տարբերություն երիտասարդի, ով, ինչպես ենթադրվում է, սպանել էր նրան։ Լեմկինը տեղափոխվում է Գերմանիա` Հայդելբերգի համալսարան` փիլիսոփայություն ուսումնասիրելու և վերադառնում է Լվով՝ իրավունք ուսանելու համար՝ ավարտելուց հետո դառնալով Վարշավայի դատախազ։
Ցեղասպանություն եզրը[խմբագրել | խմբագրել կոդը]
Լեմկինը ցեղասպանություն եզրը հղացել է Լվովի համալսարանում ուսանելու տարիներին[3], նա բնորոշել է ցեղասպանությունը իր “Axis Rule in Occupied Europe” գործում։ Ըստ այդ ցեղասպանությունը ներառում էր այն, ինչը կարելի է համարել որպես ոչ միայն ֆիզիկական, այլ նաև հատկապես հոգեբանական ազդեցություններ։
Լեմկինը ներկայացնում է ցեղասպանության կոնվենցիայի համաձայնագրի նախնական բանաձևը մի շարք պետություների՝ ցանկանալով համոզել նրանց աջակցելու այն։ ԱՄՆ-ի աջակցությամբ բանաձևը դրվում է Գլխավոր ասամբլեայի քննարկմանը։ 1951 թվականին Լեմկինը միայն մասնակիորեն է հասնում իր նպատակին, երբ ցեղասպանություն հանցագործության կանխման և պատժման կոնվենցիան ուժի մեջ է մտնում այն բանից հետո, երբ 20 երկիր վավերացնում է այն։ Համաձայնագիրը ներառում է ցեղասպանության ֆիզիկական կողմը միայն, որը կոնֆենցիան բնորոշում է որպես՝ գործողություններ ոչնչացնելու նպատակով, լիովին կամ մասամբ, ազգային, էթնիկ, ռասայական կամ կրոնական խումբը։ Ըստ Լեմկինի ցեղասպանություն եզրը ներառում է ոչ միայն ֆիզիկական, այլ հատկապես ցեղասպանության հոգեբանական ազդեցություններ[4]։
Թեև թյուր կարծիք կա, թե Լեմկինը ցեղասպանություն եզրը մտածել է հոլոքոստը բնութագրելու համար, բայց նրա նպատակն էր բնութագրել հնագույն ռազմական մարտավարությունը, որը վերակենդանացրել էին նացիստները[5]։ 1944 թվականին, երբ Ռաֆայել Լեմկինն ստեղծեց «ցեղասպանություն» եզրը, նա հիմք ընդունեց 1915 թվականի հայերի ոչնչացումը, որպես հիմնարար օրինակ[6]։
Լեմկինը մահացել է Նյու Յորքում 1959 թվականին 59 տարեկան հասակում։ Ճակատագրի հեգնանքով նրա թաղմանը, ով իր կյանքը նվիրել էր ցեղասպանության միլիոնավոր զոհերի հիշատակին, ներկա էին ընդամենը յոթ հոգի։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Ռաֆաել Լեմկինի մասին Ցեղասպանության թանգարանի կայքում
- ↑ William Schabas Genocide in international law: the crimes of crimes, Cambridge University Press, 2000(անգլ.)
- ↑ “Axis Rule in Occupied Europe”
- ↑ Sevak Joseph Manjikian Genocide and the Failure to Respond в сборнике Naomi Kramer (ed.) Civil courage: a response to contemporary conflict and prejudice — Peter Lang, 2007. — стр. 48
Although it is often assumed that Lemkin created the word to specifically address the Holocaust, his original intention was to create a term that would describe an ancient military tactic revived by the Nazis.
- ↑ Yair Auron:The banality of denial: Israel and the Armenian genocide,
...when Raphael Lemkin coined the word genocide in 1944 he cited the 1915 annihilation of Armenians as a seminal example of genocide
|