Լյուբլինի գետտո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լյուբլինի հրեաներ (1940 թվականի դեկտեմբեր)

Լյուբլինի գետտո (գերմ.՝ Ghetto Lublin), Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հիմնադրված գետտոներից մեկը, ստեղծել է գերմանացիների կողմից Լյուբլին քաղաքում, որն այն ժամանակ Գեներալ-նահանգապետության քաղաքներից մեկն էր[1]։ Գետտոյի բնակիչները հիմնականում եղել են լեհաստանցի հրեաներ, սակայն եղել են նաև գնչուներ[2]։ Լյուբլինի գետտոն, որ ստեղծվել է 1941 թվականին, եղել է օկուպացված Լեհաստանի տարածքում նացիստների կողմից ստեղծված առաջին գետտոներից մեկը, որ հիմնադրվել է «լիկվիդացման» համար[3]։ 1942 թվականի նոյեմբերին շուրջ 30 000 կալանավորներ տարվել է Բելժեց մահվան ճամբար, 4000 կալանավոր՝ Մայդանեկ[4][5]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդեն 1940 թվականին՝ Լյուբլինի գետտոյի բացումից առաջ, ՍՍ և Լյուբլինի ոստիկանության ղեկավար Օդիլո Գլոբոչնիկն սկսել է իրենց ղեկավար պաշտոններից հեռացնել հրեաներին և ստեղծել է նոր տարածք այդ նպատակի համար։ Տասը հազար հրեաներ Լյուբլինից արտաքսվել են գյուղական վայրեր նույն թվականի մարտի սկզբին[6]։

Գետտոն, որ այդ ժամանակ կոչվել է նաև հրեական թաղամաս կամ Wohngebiet der Juden, բացվել է 1941 թվականի մարտի 24-ին։ Արտաքսումն սկսելու և հրեաների համար գետտո ստեղծելու որոշումն ընդունվել է մարտի սկզբին, երբ Վերմախտի զորքերը, որ պատրաստվում էին ներխուժել Խորհրդային Միություն, ապրելու տեղի կարիք ունեին խորհրդա-գերմանական սահմանի մոտ[6]։ Գետտոն, որ միակն էր Լյուբլինի նահանգում 1941 թվականի դրությամբ, տեղակայված է եղել Պոդզամչե մարզի՝ Գրոզդկա դարպասների (այդ ժամանակ կոչվել են նաև «հրեական դարպասներ», քանի որ ծառայել են որպես սահման քաղաքի հրեական և ոչ հրեական հատվածների համար) մոտ, ձգվել է Լյուբարտովսկա և Ունիկա փողոցների երկայնքով՝ մինչև Ֆրանցիսկանսկա փողոցի սկիզբը։ Հրեական տարբեր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները, ինչպիսին է Հրեական լեյբորիստական գլխավոր բունդը Լեհաստանում), տեղավորվել են Լյուբլինի արոցում և շարունակել իրենց գործունեությունն արդեն ընդհատակում[7]։

Գետտոյի ստեղծման ժամանակ բանտարկվել են 34 հազար հրեաներ[1] և անհատ թվով գնչուներ։ Նրանք գրեթե բոլորը մահացել են պատերազմի ավարտից առաջ։ Նրանցից շատերը՝ շուրջ 30 հազար մարդ, ուղարկվել է Բելժեց մահվան ճամբար (նրանցից ոմանք մահվան ճամբար ուղարկվելուց առաջ տեղափոխվել են Պյասկի գետտո) 1942 թվականի մարտի 17-ից մինչև ապրիլի 11-ը․ ըստ գերմանացիների հաշվարկների՝ մահվան ճամբարներ ուղարկվելու համար ամեն օր ընտրվել է 1400 մարդ։ Մյուս 4000 մարդիկ նախ ուղարկվել են Մայդան Տատարսկի գետտո (Լյուբլինի արվարձաններում ստեղծված երկրորդ գետտոն), ապա կա՛մ սպանվել են այնտեղ, կա՛մ ուղարկվել են Լյուբլին համակենտրոնացման ճամբար[1]։ Գետտոյի վերջին բնակիչները, որ եղել են գերմանական գերության մեջ, սպանվել են Մայդանեկ և Տրավնիկի համակենտրոնացման ճամբարներում 1943 թվականի նոյեմբերի 3-ին՝ «Բերքի տոն» (գերմ.՝ Aktion Erntefest) գործողության ընթացքում[8]։ Գետտոյի լիկվիդացման ժամանակ Երրորդ ռայխի պրոպագանդայի նախարար Յոզեֆ Գեբբելսն իր օրագրում գրել է․ «Այս գործողությունը բավական բարբարոսական է, և այստեղ չի նկարագրվի ավելի պարզ։ Քիչ հրեաներ կմնան»[1]։

Լիկվիդացումից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյուբլինի գետտոյի լիկվիդացումից հետո գերմանական իշխանություններն օգտագործել են Մայդանեկի կալանավորների հարկադիր աշխատանքը նախկին գետտոների տարածքը քանդելու և ապամոնտաժելու համար (այդ թվում նաև հարևան Վինավա գյուղում և Պոդզամչե շրջանում), ինչպես նաև խորհրդանշական կերպով պայթեցրել են Մահարամի սինագոգը (որ կառուցվել էր 17-րդ դարում ի պատիվ Միեր Լյուբլինի)։ Այդպիսով՝ ոչնչացվել է մի քանի դարերի ընթացքում հրեաների ստեղծած մշակույթը և համայնքը Լյուբլինում, որ ամենամեծաթիվ սփյուռքներից մեկն էր քաղաքում[8]։

Մի քանի մարդու հաջողվել է փախչել նախքան Լյուբլինի գետտոյի լիկվիդացումը, և նրանք հասել են Վարշավայի գետտո՝ տանելով տեղեկությունն կատարվող դեպքերի մասին[1]։ Ականատեսները Վարշավայի մի քանի հրեաների համոզել են, թե իրականում գերմանացիները նպատակ ունեն ոչնչացնել Լեհաստանի ողջ հրեա բնակչությանը[9]։ Այնուամենայնիվ, այլ մարդիկ, այդ թվում նաև Վարշավայի յուդենրատի ղեկավարը, հերքել են զանգվածային սպանությունների մասին լուրերը՝ դրանք համարելով «չափազանցություն»[3]։ Ընդհանուր առմամբ Լյուբլինի հրեաներից միայն 230 մարդու է հաջողվել վերապրել գերմանական օկուպացիան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Jack Fischel, The Holocaust, Greenwood Publishing Group, 1998, pg. 58
  2. Doris L. Bergen, War & Genocide: A Concise History of the Holocaust, Rowman & Littlefield, 2002, pg. 144. ISBN 0-84-769631-6.
  3. 3,0 3,1 Lawrence N. Powell, Troubled Memory: Anne Levy, the Holocaust, and David Duke’s Louisiana, UNC Press, 2002, pg. 125
  4. Джек Фишел, The Holocaust, Greenwood Publishing Group, 1998, с. 58.
  5. Վիճակագրական տվյալները կազմվել են հետևյալ հոդվածներիի հիման վրա․ «Glossary of 2,077 Jewish towns in Poland» Archived 2016-02-08 at the Wayback Machine. Virtual Shtetl Museum of the History of the Polish Jews  (անգլերեն), «Getta Żydowskie», Gedeon,  (Լեհերեն) և Մայքլ Փիթերսի «Ghetto List»  (անգլերեն). Accessed July 12, 2011.
  6. 6,0 6,1 (գերմ.) Barbara Schwindt, Das Konzentrations- und Vernichtungslager Majdanek: Funktionswandel im Kontext der «Endlösung», Königshausen & Neumann, 2005, p.56, ISBN 3-826-03123-7
  7. Robert Kuwalek, «Lublin’s Jewish Heritage Trail»
  8. 8,0 8,1 Mark Salter, Jonathan Bousfield, Poland, Rough Guides, 2002, pg. 304
  9. Alexandra Garbarini, Numbered Days: Diaries and the Holocaust, Yale University Press, 2006, pg. 49

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Tadeusz Radzik, Zagłada lubelskiego getta. The extermination of the Lublin Ghetto, Maria Curie-Skłodowska University 2007 (լեհ.)(անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]