Բաբի Յառի կոտորածներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տեսարժանություն

Babi Jar ravijn.jpg

Բաբի Յառ (ուկր.՝ Бабин Яр, ռուս.՝ Бабий Яр), խորաձոր՝ Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում, վայր, որտեղ գերմանական նացիստները զանգվածային կոտորածներ են իրականացրել Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին: Առաջին կոտորածը կատարել են 1941 թվականի սեպտեմբերի 29–30-ին՝ սպանելով մոտավորապես 33.771 հրեա: Կիևի բոլոր հրեաներին կոտորելու որոշումը կայացրել են զինվորական նահանգապետ, գեներալ-մայոր Կուրտ Էբերհարդը, բանակային «Հարավ» խմբավորման ռազմական ոստիկանության հրամանատար, էսէս-ի օբերգրուպենֆյուրեր Ֆրիդրիխ Եկելնը և Einsatzgruppe C-ի հրամանատար Օտտո Ռաշը: Սպանությունների հրամանները կատարել են Sonderkommando 4a-ի զինվորները՝ Sicherheitsdienst-SD-ի, էսէս-ի ոստիկանական գումարտակների, ուկրաինական օժանդակ ոստիկանության մասնակցությամբ և վերմախտի աջակցությամբ[1][2][3]:

Բաբի Յառի կոտորածը նացիստական վարչակարգի ու վերջինիս հետ համագործակցողների կազմակերպած խոշորագույն զանգվածային սպանություններից էր Խորհրդային Միության դեմ նրանց ձեռնարկած ռազմական արշավանքի ընթացքում[4][5]: Սպանվածների թվաքանակով դրան հետագայում գերազանցել են Օդեսայի կոտորածը (1941 թ. հոկտեմբերին գերմանացիներն ու ռումինացիներն այդտեղ սպանել են ավելի քան 50 հազար հրեա) և օկուպացված Լեհաստանում 1943 թվականի նոյեմբերին կազմակերպված Aktion Erntefest-ը՝ 42.000–43.000 զոհերով[6]:

Բաբի Յառում իրականացվել են ոչ միայն հրեաների, այլ նաև խորհրդային ռազմագերիների, ուկրաինացի ազգայնականների և գնչուների զանգվածային կոտորածներ[7]: Մոտավոր հաշվարկներով՝ Բաբի Յառում կազմակերպված կոտորածներին ընդհանուր առմամբ զոհ է գնացել 100.000-ից 150.000 մարդ[8]:

Հիշատակը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստալինի վարած հակասեմիտական քաղաքականության հետևանքով Բաբի Յառի ողբերգությունը շուրջ մեկուկես տասնամյակ մոռացության է մատնվել[3]: Իրավիճակը փոխվել է 1950-ական թվականների վերջերին-1960-ականների սկզբներին, երբ խորհրդային անվանի բանաստեղծ Եվգենի Եվտուշենկոն այցելել է այդ վայրերը, խորամուխ եղել ողբերգական դեպքերի պատմության մեջ, բանաստեղծություն գրել դրանց մասին և սուր բանավեճ նախաձեռնել: 1962 թվականին Եվտուշենկոյի բանաստեղծության հիման վրա կոմպոզիտոր Դմիտրի Շոստակովիչը գրել է իր նշանավոր 13-րդ սիմֆոնիան[9]: 1965 թվականին հայտարարվել է, ի հիշատակ Բաբի Յառի կոտորածների զոհերի, հուշարձանի մրցույթ, որի արդյունքները, տևական վայիվերումներից հետո, ամփոփվել են 1976 թվականին[3]: 1991 թվականի սեպտեմբերի 29-ին Բաբի Յառում՝ մետրոյի Դորոժիչի կայարանի հարևանությամբ, վերջապես բացվել է հրեական «Մենորա» հուշարձանը: Հաջորդ տարիներին հուշարձաններ են տեղադրվել ի հիշատակ զոհված ուղղափառ եկեղեցականների, գնչուների, ուկրաինացիների:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • A. Anatoli (Anatoly Kuznetsov), trans. David Floyd, (1970), Babi Yar: A Document in the Form of a Novel, Jonathan Cape Ltd. 0-671-45135-9
  • "Babi Yar in the mirror of science, or the map of Bermuda Triangle", an article in Zerkalo Nedeli (the Mirror Weekly), July 2005, available online in Russian(չաշխատող հղում) and in Ukrainian
  • Encyclopedia of Kyiv

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Karel C. Berkhoff (May 28, 2008)։ «Babi Yar Massacre»։ The Shoah in Ukraine: History, Testimony, Memorialization։ էջ 303։ ISBN 0253001595։ Վերցված է February 23, 2013 
  2. «Holocaust in Kiev and the Tragedy of Babi Yar | www.yadvashem.org»։ historical-background3.html (անգլերեն)։ Վերցված է 2019-08-01 
  3. 3,0 3,1 3,2 | příjmení = televize | jméno = Česká | titul = Masakr v Babím Jaru šokuje svým rozměrem a brutalitou | periodikum = ČT24 - Česká televize | jazyk = cs | url = https://ct24.ceskatelevize.cz/svet/1240603-masakr-v-babim-jaru-sokuje-svym-rozmerem-a-brutalitou | datum přístupu = 2018-07-22 }}
  4. Wolfram Wette (2006)։ The Wehrmacht: History, Myth, Reality։ Harvard University Press։ էջ 112 
  5. Wendy Lower, «From Berlin to Babi Yar. The Nazi War Against the Jews, 1941–1944»։ Արխիվացված է օրիգինալից 2009-03-05-ին։ Վերցված է 2014-04-24  Journal of Religion & Society, Volume 9 (2007). The Kripke Center, Towson University. I.S.S.N 1522–5658. Retrieved from Internet Archive, May 24, 2013.
  6. Browning Christopher R. (1992–1998)։ «Arrival in Poland» (PDF file, direct download 7.91 MB complete)։ Ordinary Men: Reserve Police Battalion 101 and the Final Solution in Poland։ Penguin Books։ էջեր 135–142։ Արխիվացված է օրիգինալից October 19, 2013-ին։ Վերցված է May 24, 2013 
  7. Hoffman Avi (23 October 2011)։ «A Museum for Babi Yar»։ The Jerusalem Post։ Արխիվացված է օրիգինալից 2013-06-26-ին 
  8. Magocsi Paul Robert (1996)։ A History of Ukraine։ University of Toronto Press։ էջ 633։ ISBN 978-0-8020-7820-9 
  9. | příjmení = Volkov | jméno = Solomon | příjmení2 = | jméno2 = | titul = Svědectví-Paměti Dmitrije Šostakoviče | vydání = | vydavatel = Akademie múzických umění | místo = Praha | rok = 2006 | počet stran = | strany = 233 | isbn = 80-7331-057-0 }}

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]