Կապտավանք (Տավուշ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կապտավանք
Հիմնական տվյալներ
Տեսակվանք և մշակութային արժեք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՉինչին, Տավուշի մարզ, Հայաստան
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմՏավուշի թեմ
Օծման թվական1151 թվական
Հոգևոր կարգավիճակչգործող
Ներկա վիճակխարխուլ
Մասն էԳյուղատեղի
Կազմված էԽաչքար
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
Ճարտարապետական ոճՀայկական
Կառուցման սկիզբ1150 թվական
Կառուցման ավարտ1151 թվական
Հիմնադրված1150 թվական
Գմբեթ1
Շինանյութկապույտ բազալտ
Քարտեզ
Քարտեզ
 Kaptavank Վիքիպահեստում

Կապտավանք[2], Հայ Առաքելական եկեղեցի Տավուշի մարզի Չինչին գյուղից հարավ-արևմուտք, անտառապատ լեռան լանջին։ Ընդգրկված է Չինչինի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Տեղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կապտավանքը գտնվում է Մեծ Հայքի Ուտիք նա­հանգի Տուչկատակ գավառում՝ ներկայիս Հայաստանի Տավուշի մարզի Չինչին գյուղից 5 կմ հարավ-արևմուտք՝ Նավուր տանող ճանապարհից ցած, Հախում գետակի աջ կողմում, ընդարձակ, դեպի ձորը հակված թեքություն և գեղեցիկ դիրք ունեցող անտառի բացատում, ձորափից քիչ հեռու։ Բացատը, որի կենտրոնից սառնորակ աղբյուր է բխում, երեք կողմից պատված է անտառապ բարձր քարաժայռերի աղեղնաձև շղթայով։ Բացատի չորրորդ՝ հյուսիս-արևելյան կողմից ընդարձակ, հիանալի տեսարան է բացվում հասանի-ջուր գետակի երկար ձորի վրա, որը երկու զուգահեռ ընթացող անտառապատ լեռնաշղթաների միջով ձգվում է մինչև Պառավաքար այն կողմ և միանում մերձկուրյան տափաստանին։ Ծովի մակերևույթից բարձր է 1378 մետր։

Անվան ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կապտավանքի մասին մատենագրության հիշատակություններ չկան։ Վիմագրությունից հուշարձանի անունը պարզել հնարավոր չէ։ Արձանագրություններում 7 տեղ հիշատակված է «եկեղեցի», մի տեղ «կաթողիկե» և մի տեղել էլ «վանք» բառերը, առանց որևէ անուն տալու։ «Կապտավանք» անվանումը որևէ հիմնավորված բացատրություն չունի։ Այդ անունը ծագել է հուշարձանի քարերի գույնից (կապտագույն բազալտ)։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կապտավանքը փոքր չափերի վանական համալիր է, կառուցված կապտագույն բազալտի մեծ ու միջակ մեծության քարերով, զոդված կրաշաղախով։ Արտաքին տեսքով եկեղեցին մեծապես ներդաշնակվում է շրջակա բնությանը։

Ներկայումս վանական համալիրց պահպանվել է միայն եկեղեցին։ Եկեղեցուն կից եղել են ժամատուն և մոտակայքում միաբանության բնակելի շենքեր, իսկ շուրջը՝ գերեզմաններ։ Սակայն ներկայումս այդ բոլորից որևէ հետք չի մնացել։

Կապտավանքի եկեղեցին դրսից երկարավուն քառակուսի ձև ունի, երկարությունը (արևելքից արևմուտք) 11.4 մետր, իսկ լայնությունը՝ 9.46 մետր։ Շենքը ներսից խաչաձև է։ Աբսիդի երկու կողքերին և շենքի հյուսիս-արևմտյան անկյուններում կան չորս փոքրիկ խորաններ (ավանդատուններ), երկարավուն քառակուսի հատակագծով։ Խորանների նեղ և ցածրիկ մուտքերը բացված են, արևելյան զույգինը եկեղեցու հյուսիային և հարավային պատերին կից, իսկ արևմտյանը զույգինը՝ նույն կողմի պատին կից։ Խորանների դեպի եկեղեցու կենտրոնը նայող անկյունների վրայից բարձրանում է գմբեթի ծանրությունը կրող չորս փոքրիկ կամարներ։ Խաչթևերը թաղապատ են։ Լուսավորությունը շատ աղոտ է, սակավաթիվ նեղ ու կարճ լուսամուտների պատճառով, որոնց մեծ մասը դրսի պատի մեջ բացված ճեղքերի են։ Ամենամեծ լուսամուտը, որը բացված է աբսիդի արևելյան պատի մեջ, դրսից 0.47 մետր բարձրություն ունի, իսկ գմբեթի չորս գլխավոր կողերի և խորանների մեկական լուսամուտների բացվածքները դրսից 20-29 սանտիմետր բարձրություն ունեն։ պատերի հաստությունը միաչափ չեն. դրանց հաստությունը տատանվում է 0.8-ից մինչև 1.07 մետրի միջև։ Հուշարձանն ունի երկու մուտք՝ արևմտյան և հարավային կողմերից, 1.46 մետր x 1.15 մետր բացվածքով։ Խաչաձև տանիքի կենտրոնից բարձրանում է ութ կողանի գմբեթը, որի թմբուկի բարձրություն է 2.77 մետր։

Հուշարձանը որևէ զարդարանք չունի։ Արտաքին տեսքին բազմազանություն է տալիս միայն գմբեթի վեղարի տակի քիվը և դրանից ցած թմբուկի քարերի վերին շարքը, որոնք սրբատաշ վարդագույն տոֆից են։ Պատերի վերջին վերանորոգությունը կատարված է ավելի մանր քարերով, առանց քարաշարքերի հորիզոնական գծերը պահպանելու։

Ներկայումս հուշարձանը կանգուն է, քանդված են արևմտյան և հարավային խաչթևերի թաղերը և թափված են տանիքի և վեղարի երեսպատ սալերը, ինչպես և պատերի վերին շարքերը։

Կապտավանքի եկեղեցու կառուցողը հմուտ ճարտարապետ չի եղել կամ եկեղեցին կառուցվել է առանց որևէ մասնագետ շինարարի ղեկավարության, պարզապես սովորական որմնադիրների ղեկավարությամբ։ Սակայն շենքի պատկերը չեն աղավաղել, ընդհանուր տեսքը մնացել է իր պարզությամբ տպավորիչ։

  1. հյուսիս-արևելյան խորանի չափերը՝ 2.28 մետր x 1.8 մետր, մուտքի բացվածքը՝ 0.6 մետր
  2. հարավ-արևելյան խորանի չափերը՝ 1.94 մետր x 1.18 մետր, մուտքի բացվածքը՝ 0.72 մետր
  3. հյուսիս-արևմտյան խորանի չափերը՝ 2.15 մետր x 1.18 մետր, մուտքի բացվածքը՝ 0.9 մետր
  4. հարավ-արևմտյան խորանի չափերը՝ 2.43 մետր x 1.03 մետր, մուտքի բացվածքը՝ 0.8 մետր։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցու տարածքում պահպանվել են միջնադարյան խաչքարերի բեկորներ։ Հարավ-արևելքում միջնադարյան գերեզմանոցի մնացորդներն են։

Կապտավանքի եկեղեցին ուշագրավ և առանձնահատուկ է ոչ այնքան հորինվածքային լուծումներով, որպիսիք զարգացած միջնադարում բավականաչափ լայն տարածում են ունեցել ողջ Հայաստանում, որքան գեղարվեստական յուրօրինակությամբ՝ լավագույնս հաստատելով, որ ամենափոքր քանակությամբ սրբատաշ քարի գործածումով ինչպես կարելի է ընդգծել գլխավորն ու շեշտելին և հասնել հանճարեղ ներդաշնակության։

Արձանագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որմերին պահպանվել է միայն նվիրատվական բնույթի 9 միավոր արձանագրություն՝ 1234-1243 թվականներին։ Գորգ բառն առաջին անգամ հիշատակվում է Կապտավանք եկեղեցու պատին եղած արձանագրություններից մեկում (1242-1243)։ Արձանագրությունների մեծ մասը քարի (բազալտ) կարծրության պատճառով խոր չեն փորագրված. մի քանի արձանագրություններում էլ փորագրիչները գրերին կանոնավոր ձև չեն տվել, կամ բառերի մեջ որոշ գրեր և վանկեր բաց են թողել, որով վերծանումը դժվարանում է։ Ստորև ներկայացված է 9 արձանագրություն. 9-րդ արձանագրությունը՝ հարավային մուտքի աջ ակողմյան ցածի խորշի քարի վրա, դժվար ընթեռնելի է։ Այդ իսկ պատճառով ներկայացված է մասամբ։

# Պատկեր Արձանագրության գտնվելու հատված Արձանագրություն
1 Արևմտյան մուտքի բարավորի քարի վրայի վիմական արձանագրություն Եկեղեցու արևմտյան մուտքի բարավորի քարի վրա, 4 տող
  1. ԱՆՈՒԱՄԲՆ ԱՅ ԵՍ ԱՋԻՇԷՐ ՈՐԴԻ ԳՈՐԳԸՄԲԵՐԻՆ
  2. ՄԻԱՅԵԲԱՆԵՑԱՅ ԱՅՍ ԵԿԵՂԵՑԻՍ ԲՆԱԿԻՉՔ ԵԿ(ԵՂ)ԵՑՈՒՅՍ ԳՐԵՑԻՆ
  3. Բ։ ՊԱՏԱՐԱԳ ՅԱՍՄ ՃՐԱԳԼՈՅՑՆ ՄԻՆ ԻՆՋ ՄԻՆ ԱՄՈՒՍՆՈՅ ԻՄՈ ԿԱՏ-
  4. ԱՐՈՂՔՆ ԱԻՐՀՆԵ(Ա)Լ ԵՂԻՑԻՆ ԽԱՓԱՆՈՂՔՆ ԱՆԷԾՍ ԱՌՑԵՆ ՅԱՅ.
2 Արևմտյան մուտքի բարավորի քարի վրայի վիմական արձանագրություն Եկեղեցու արևմտյան մուտքի բարավորի քարի աջ ծայրի վրա, 7 տող
  1. ԿԱՄԱԻՆ ԱՅ ԵՍ ՇԱՏ-
  2. ԲԱՐԻ ՄԻԱԲԱՆԵՑԱՅ ԱՅՍ ԵԿԵՂԵՑԻՍ
  3. ՎԱԴ ԵՒ ՄԻԱԲԱՆՔՍ ԳՐԵՑԻՆ Բ։ ՊԱՏ-
  4. ԱՐԱԳ ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻՆ ՄԻՆ ՇԱՏԲ-
  5. ԱՐԷ ԵՒ ՄԻՆ ԱՄՈՒՍՆՈՒՆ ԻՒՐՈՅ Կ-
  6. ԱՏԱՐՈՂՔՆ ԱՒՐՀՆԵ(Ա)Լ ԵՂԻԱԼ Է
  7. ՈՎ ԽԱՓԱՆԷ ԻՄ (Մ)ԵՂԱՑՆ ՊԱՐՏ-
3 Արևմտյան մուտքի բարավորի քարից աջ կողմի վիմական արձանագրություն Եկեղեցու արևմտյան մուտքի բարավորի քարից աջ, խոշոր և կանոնավոր գրերով, 8 տող
  1. Ի ԹՎ ՈՂԲ:ԵՍ ՅՈՎ...
  2. ՄԻԱԲԱՆԵՑԱ ԵԿԵՂԵՑՈ[ՅՍ]
  3. ԵՏՈՒ ԶՄԱՍՆ ԵՒ ԱՌԱՋՆ-
  4. ՈՐԴՔ ՍԲ ՈՒԽՏԻՍ ՍՎԻՆ Ի
  5. ՏԱՐՈՋՆ :Ա: ԱՒՐ ԺԱՄ Ի ՆԱ(Ի)-
  6. ԱՍԱՐԴԻ Ի ՏԱՒՆԻ ՍԲ ԿԱՐԱՊ(ԵՏԻ)
  7. ԱՆԽԱՓԱՆ ՈՐՔ ՈՉ ԱՌՆԵՆ
  8. ԴԱՏԻՆ:ԵՒ ԿԱՏ-
4 Եկեղեցու արևմտյան մուտքի բարավորի քարից աջ, 8 տող
  1. ՈՁԳ։ ԵՍ ԱԲԼՀ-
  2. ԱՍԱՆ ՄԻԱԲԱ-
  3. ՆԵՑԱՅ ԱՅՍ ԵԿ-
  4. ԵՂԵՑԻՍ ԵՒ ՀԱՅՐՍ
  5. ԵՒ ՄԻԱԲԱՆՔՍ ԳՐԵՑԻՆ Մ-
  6. ԻՆ ԱԻՐ ՊԱՏԱՐԱԳ Զ-
  7. ՍԲ ԽԱՉԻՆ ՈՐ ԽԱՓԱՆԷ
  8. ԻՄ (Մ)ԵՂԱՑՆ ՊԱՐՏԱԿԱՆ Է
5 Եկեղեցու արևմտյան մուտքի բարավորի քարից աջ, 8 տող
  1. ԵՍ ՍԱՐԳԻՍ ՀԱՅՐԱՊԵՏԱՆ
  2. ԹՈՌՆ ՄԻԱՅԲԱՆԵ(Ց)ԱՅ Ա(Յ)Ս ԵԿԵ(ՂԵ)ՑԻՍ ԷՏ-
  3. ՈՒ Ի. ՀՈՂ ԽՈՏԱՑՏԵՂ ԵՒ ԳՈՐԳ ԵՒ ՄԻԱԲ-
  4. ԱՆՔՍ ԳՐԵՑԻՆ ՄԻՆ ԱՒՐ ՊԱՏԱՐԱԳ ԱԾ(ԱԾ)-
  5. ՆԻՆ ՈՎ ԽԱՓԱՆԷ ԱՆԻԾԱԾ (Է)
6 Եկեղեցու արևմտյան մուտքից վերևի 4-րդ և 3-րդ շարքերի երկու քարերի վրա, երրորդ շարքի քարի ձախ ծայրը վերի շարքի քարի աջ ծայրի տակին է, 9 տող
  1. ԿԱՄԱՒՆ ԱՅ ԵՍ ՎԱՐՇ-
  2. ԱՄ ԵՒ ԶԱՒԷՆ [ՈՐ]-
  3. ԴԻ(Ք) ՇԱՊՈՒՀՈՅ
  4. ՄԻԱՅԲԱՆԵՑԱՔ ԷԿԵՂ-
  5. ԷՑԻՍ ԱՌԱՋ(Ն)ՈՐ(Դ)ՔՍ ԷՏՈՒՆ :Բ:
  6. ՊԱՏ. ԾԱՌԶԱՐԴ(ԱՐԻՆ) ԿԱՏ[ԱՐ]-
  7. ԻՉՔ ԱՒ(Ր(ՀՆԻ(Ն) ՅԱՅ ԽԱՓ.ԻՉՔ
  8. ԴԱՏ(ԻՆ) ՈՐՉ(Ա)Փ ՄԷՔ Կ(ԵՆ)ԴԱՆԻ Ե(Մ)Ք ՄԵՐ
  9. ԾՆ(Ո)ՂԱՑՆ
7 Հարավի մուտքի բարավորի քարի վրայի վիմական արձանագրություն Եկեղեցու հարավային մուտքի բարավորի քարի վրա, ձախ ծայրին, 2 տող
  1. Ա ԱՒՐ ՊԱՏ(ԱՐԱԳ) ԽԱԹ[ՈՒՆԻՆ]
  2. ՆՈՐ ԿԻՐԱԿԻՆ
8 Հարավի մուտքի բարավորի քարի վրայի վիմական արձանագրություն Եկեղեցու հարավային մուտքի բարավորի քարի վրա, ձախ ծայրին, 7 տող
  1. ԵՍ ՀԱԶԱՐԴԵՂԷՍ ՄԻ(Ն)-
  2. ԲԱՆԵՑԱ ՍԲ ԿԱԹՈՂԻԿԷ-
  3. Ս ԶԻՄ ՀՈԳՈ ՃԱՐ ԿԱՅՐ ՅԱՅ
  4. ԵԿԵՂ[ԵՑ]ԻՍ ԳԻՆ (Մ)ԵԾԱ(Գ)ՆԻ
  5. ԱՅ ԵՍ ՆՈՒԻՐ(ԵՑԻ)
  6. ԱՒԾԱ(Ւ Ա)ՅՆ
  7. Ո
9 Եկեղեցու հարավային մուտքի աջ ակողմյան ցածի խորշի քարի վրա
  1. Թ Չ[Խ]Ա Ւ Ի ԽԱՆՈՒԹԵ[ԱՆ ՔԵՅՂԱ]ԹՈ[Ւ]ՆՈՒ ԶԻՄ ԳԻՐ Է ԲԱ...

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Թորոս Թորամանյան, հայկական ճարտարապետություն, 1-ին հատոր, Երևան, 1942 թվական, էջ 206
  2. Մակար եպիսկոպոս Բարխուդարյան, Արցախ, Բաքու, 1895 թվական։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. «ԿԱՊՏԱՎԱՆՔ». Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության (ամհարերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 25-ին.