Հախում (գետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հախում
Բնութագիր
Երկարություն61,5 կիլոմետր
Ավազանի մակերես352 կմ²
Ջրի ծախս17,9 մ³/վ
Ջրահոսք
 · Բարձրություն2500 մ
 · Գետաբերանի տեղակայումԿուր գետ
Տեղակայում
ԵրկիրՀայաստան և Ադրբեջան
ԵրկրամասՏավուշի մարզ

Հախում, գետ ՀՀ Տավուշի մարզում (ստորին հոսանքը՝ Ադրբեջանում), Կուրի աջ վտակը։ Սկիզբ է առնում Միափորի լեռնաշղթայի հյուսիսարևելյան լանջերից, մոտ 2500 մ բարձրությունից։ Երկարությունը 61, 5 կմ է (ՀՀ սահմանում՝ 41, 5 կմ), ավազանը՝ 352 կմ²։ Սնումն անձրևային է, հորդացումը՝ ապրիլ-մայիսին։ Տարեկան հոսքը՝ 43, 4 միլիոն մ³ (Ծաղկավան)։ Հախումը աջ կողմից ընդունում է Չաթախ վտակը։

Ադրբեջանի տարածքում կոչվում է Հասանսուչայ։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png