Ամման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ամանից)
Քաղաք
Ամման
عمان‎‎
Դրոշ

ԵրկիրՀորդանան Հորդանան
ԵնթարկումՄայրաքաղաք
ՔաղաքապետՕմար ալ Մաանի
Առաջին հիշատակում7-րդ դար
Մակերես1680 կմ²
ԲԾՄ773 մ
Խոսվող լեզուներարաբերեն
Բնակչություն4 007 526 մարդ (2015)
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Փոստային դասիչ11110–17198
Պաշտոնական կայքammancity.gov.jo
Ամման (Հորդանան)##
Ամման (Հորդանան)

Ամման (արաբ․՝ عمان‎‎), Հորդանանի մայրաքաղաքը և երկրի ամենախոշոր քաղաքը։ Նախկինում անվանվել է Ռաբբաթ-Ամմոն, հելլենիստա-հռոմեական դարաշրջանում՝ Ֆիլադելֆիա։ VII-IX դարերում մտնում էր արաբական խալիֆայության կազմի մեջ։ 1516 թվականից և մինչև Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը գտնվել է Օսմանյան կայսրության կազմի մեջ։

Բնակչությունը՝ 4 007 526 մարդ (2015

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մ.թ.ա. XIII դարում Ամման քաղաքը (այն ժամանակ Ռաբբաթ-Ամմոն) Ամմոնյան թագավորության մայրաքաղաքն էր։ Այդ տարածքն ավելի ուշ գրավել են ասորիները, հետո՝ պարսիկները։ Եգիպտոսի հույն կառավարիչ Պտղոմեոս II Ֆիլադելֆը այն անվանափոխել է Ֆիլադելֆիայի։ Այն դառնում է նաբաթական թագավորության մաս մինչև 106 թվականը, ինչից հետո Ֆիլադելֆիան հայտնվում է հռոմեական վերահսկողության տակ և միանում է Դեկապոլիսին։

Մ.թ.ա. 326 թվականին քրիստոնեությունը դառնում է կայսրության հիմնական կրոնը, իսկ Ֆիլադելֆիան՝ բյուզանդական դարաշրջանի քրիստոնեության կենտրոն։ Այդ ժամանակաշրջանի եկեղեցիներից մեկը գտնվում է քաղաքի ամրոցում։

Ֆիլադելֆիան անվանափոխվել է Ամմանի Հասանիդների ժամանակաշրջանի ընթացքում։ Քաղաքն ավերվել է մի շարք երկրաշարժերի և տարերային աղետների հետևանքով և մինչև 1887 թվականը մնում էր ավերակների տեսքով։ Քաղաքի վերակառուցումը սկսվեց, երբ Օտոմանյան սուլթանը որոշում է կայացնում Ամմանով երկաթուղի անցկացնել՝ միացնելով Դամասկոսը և Մեդինան՝ դրանով իսկ հեշտացնելով և՛ ամենամյա հաջի ուխտագնացությունը, և՛ առևտուրը։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը համարվում է կարևոր արդյունաբերական կենտրոն։ Ամմանում կենտրոնացած են սննդի, ցեմենտի, նավթամշակման, տեքստիլ և ծխախոտի արդյունաբերությամբ զբաղվով ձեռնարկություններ[1]։ Գործում է միջազգային օդանավակայան։

Ամմանում է գտնվում «Արաբ բանկ» բանկի գլխավոր գրասենյակը։

Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին Ամմանում անց է կացվել կրոսի աշխարհի առաջնությունը։

Աշխարհագրություն և կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը գտնվում է Մեռյալ ծովից 35 կմ դեպի հյուսիս-արևելք, Միջերկրական ծովից 110 կմ դեպի արևելք և Երուսաղեմից 65 կմ դեպի արևելք։

Քաղաքը տեղակայված է յոթ բլուրների վրա, որոնք աստղի ձևով պատկերված են Հորդանանի դրոշի վրա։

Ամմանի կլիման մոտ է միջերկրածովյանին, սակայն տարբերվում է իր ցամաքայնությամբ։ Մեծ ազդեցություն ունի ծովի մակարդակից մեծ բարձրությունը (773 մ)։ Բոլոր տեղումները թափվում են բացառապես ձմռան սեզոնին, ձմռանը հաճախ ձյուն է տեղում և հաճախ լինում են ցրտահարություններ։ Քաղաքում շատ հաճախ ուժեղ մառախուղներ են լինում։

Ամմանի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 23.0
(73.4)
27.3
(81.1)
32.6
(90.7)
37.0
(98.6)
38.7
(101.7)
40.6
(105.1)
43.4
(110.1)
43.2
(109.8)
40.0
(104)
37.6
(99.7)
31.0
(87.8)
27.5
(81.5)
43.4
(110.1)
Միջին բարձր °C (°F) 12.3
(54.1)
13.7
(56.7)
17.2
(63)
22.6
(72.7)
27.8
(82)
30.8
(87.4)
32.0
(89.6)
32.4
(90.3)
30.7
(87.3)
27.1
(80.8)
20.4
(68.7)
14.4
(57.9)
23.5
(74.2)
Միջին ցածր °C (°F) 3.6
(38.5)
4.2
(39.6)
6.1
(43)
9.5
(49.1)
13.5
(56.3)
16.6
(61.9)
18.5
(65.3)
18.6
(65.5)
16.6
(61.9)
13.8
(56.8)
9.3
(48.7)
5.2
(41.4)
11.3
(52.3)
Ռեկորդային ցածր °C (°F) −4.5
(23.9)
−4.4
(24.1)
−3.0
(26.6)
−3.0
(26.6)
3.9
(39)
8.9
(48)
11.0
(51.8)
11.0
(51.8)
10.0
(50)
5.0
(41)
0.0
(32)
−2.6
(27.3)
−4.5
(23.9)
Տեղումներ մմ (դյույմ) 63.4
(2.496)
61.7
(2.429)
43.1
(1.697)
13.7
(0.539)
3.3
(0.13)
0
(0)
0
(0)
0
(0)
0.3
(0.012)
6.6
(0.26)
28.0
(1.102)
49.2
(1.937)
269.3
(10.602)
Միջ. տեղումների օրեր (≥ {{{միավոր տեղումների օրեր}}}) 11.0 10.9 8.0 4.0 1.6 0.1 0 0 0.1 2.3 5.3 8.4 51.7
Միջին ամսական արևային ժամ 179.8 182.0 226.3 266.6 328.6 369.0 387.5 365.8 312.0 275.9 225.0 179.8 3289,7
Աղբյուր #1: World Meteorological Organization[2]
Աղբյուր #2: NOAA (sun 1961–1990)[3], Pogoda.ru.net (records)[4]

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարաններ

  • Հորդանանի հնագիտական թանգարան
  • Ազգային ավանդույթների Հորդանանի թանգարան
  • Ժողովրդական բանահյուսության Հորդանանի թանգարան
  • Հորդանանի Համալսարանի հնագիտական թանգարան
  • Հորդանանի Համալսարանի մարդաբանական թանգարան
  • Դրամագիտության թանգարան / Հորդանանի կենտրոնական բանկ
  • Ավտոմոբիլային թագավորական թանգարան

Ավերակներ

  • Ջեբել կալյաա («Ջեբել» բառը արաբերենից թարգմանաբար նշանակում է «լեռ»)
  • Ամֆիթատրոն, նախատեսված 6000 հանդիսատեսի համար։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Բնակչություն
1879 500 մարդ
1906 5000 մարդ
1930 10 000 մարդ
1940 20 000 մարդ
1952 108 000 մարդ
1979 848 587 մարդ
1999 1 864 500 մարդ
2004 2 315 600 մարդ
2010 2 842 629 մարդ
2015 4 007 526 մարդ


Քույր-քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Амман / Большая советская энциклопедия. — М.: Советская энциклопедия. 1969—1978.
  2. «World Weather Information Service – Amman». World Meteorological Organization. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 22-ին.
  3. «Amman Airport Climate Normals 1961–1990». National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 18-ին.
  4. «Pogoda.ru.net (Weather and Climate-The Climate of Amman)» (Russian). Weather and Climate. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 323