Լեռնապատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Լեռնապատ
Լեռնապատ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԼոռու
Մակերես52,31 կմ²
ԲԾՄ1520 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն2279[1] մարդ
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունլեռնապատցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (322)
Փոստային դասիչ2033
Ավտոմոբիլային կոդ36
Լեռնապատ (Հայաստան)##
Լեռնապատ (Հայաստան)
Լեռնապատ (Լոռու մարզ)##
Լեռնապատ (Լոռու մարզ)

Լեռնապատ (նախկին անվանումները՝ Հաջիղարա, Մակարաշեն, Լեռնապատ է վերանվանվել 1957 թվականի հոկտեմբերի 26-ին), գյուղ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում՝ մարզկենտրոն Վանաձորից 5 կմ հյուսիս-արևմուտք։ Գյուղը տեղակայված է Լեռնաջուր գետի ափին՝ ծովի մակերևույթից 1520 մ բարձրության վրա։

Աշխարհագրություն

Լեռնապատի տարածքով հոսում է Լեռնաջուր գետը, որը միանում է Փամբակին։ Գյուղը սահմանակից է Արջուտ, Նոր Խաչակապ, Դարպաս, Հալավար գյուղերին։ Լեռնապատը շրջապատված է Փամբակի լեռնաշղթայի լեռներով։

Կլիմա

Կլիման ձմռանը խիստ է՝ մինչև -28 °C, իսկ ամռանը զով՝ +30 °C։

Պատմություն

Գյուղն ունի հին պատմություն։ Նրա տարածքում պահպանվել են բրոնզեդարյան բնակատեղիների հետքեր, բայց գրավոր հիշատակություններ չկան։ Գյուղի «Ուռուտ» հանդամասում պահպանվել են 13-րդ դարի գերեզմանոցի հետքերը։

17-րդ դարում գյուղը կոչվել է Հաջի-Ղարա։ Բնակչության մեծ մասի նախնիները 18-րդ և 19-րդ դարերում այստեղ են տեղափոխվել Ղարաբաղից, Պարսկաստանի Սալմաստ գավառից և Արևմտյան Հայաստանից։ 1918 թվականին գյուղը հերոսաբար մասնակցել է Ղարաքիլիսայի ճակատամարտին: Կարմիր Հաջղարա անվանումը ստացել է Հոկտեմբերյան հեղափոխությանը ակտիվ մասնակցության համար։ Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 247 հաջղարեցի, որոնցից չեն վերադարձել 134 մարդ։ Հայրենական Մեծ պատերազմից հետո վերանվանվել է Մակարաշեն, իսկ 1950-ական թվականների վերջին՝ Լեռնապատ։

1988 թվականի երկրաշարժից գյուղն ամբողջովին ավերվել է և ունեցել 130 զոհ։

Լեռնապատի Ե. Դալլաքյանի անվան միջնակարգ դպրոցի շենքը (2014)

Բնակչություն

Լեռնապատի ազգաբնակչության փոփոխությունը[2].

Տարի Բնակչություն
1831 143 մարդ
1897 1253 մարդ
1926 1457 մարդ
1939 1680 մարդ
1959 1462 մարդ
1970 1748 մարդ
1978 1727 մարդ
2001 2030 մարդ
2004 1789 մարդ
2011 1661 մարդ [3]
2019 2279 մարդ


Տնտեսություն

Բնակչությունն զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, կերային կուլտուրաների և պտուղ-բանջարեղենի մշակությամբ։

Անասնապահությամբ զբաղվողներն արտադրում են կաթ, միս, բուրդ, ձու։ Հաջողությամբ է զարգանում մեղվաբուծությունը։

Պատմամշակութային հուշարձաններ

Գյուղում կա 1862 թ. կառուցված Բազիլիկ եկեղեցի, որը գտնվում է վթարային վիճակում։ Կան նաև Հայրենական պատերազմի զոհերի հիշատակի հուշարձան, Հայոց ցեղասպանության, Ղարաքիլիսայի ճակատամարտի և 1988 թ. երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված խաչքարեր։ Կա Կիկլոպյան դարաշրջանի բերդի մնացորդներ, մ.թ.ա բերդի մնացորդներ, դամբարանդաշտ[4], ինչպես նաև ստորգետնյա անցուղի, նաև ժայռափոր խաչքարեր։

Հասարակական կառույցներ

Գյուղն ունի փոստ, ակումբ, բուժկետ։ Մանկապարտեզի ներկայիս շենքի բացումը կատարվել է 2016 թվականի սեպտեմբերի 22-ին:

Լեռնապատի Ե. Դալլաքյանի անվան միջնակարգ դպրոց

1993 թվականի հուլիսի 29-ին Գուգարքի շրջխորհրդի նստաշրջանի որոշմամբ Լեռնապատի միջնակարգ դպրոցն անվանվել է մանկավարժ Երվանդ Մեխակի Դալլաքյանի (1928-1978) անվամբ։ 1993 թվականի սեպտեմբերի 18-ին տեղի է ունեցել կրթօջախի անվանակոչության հանդիսավոր արարողությունը։

Դպրոցի ներկայիս շենքը շահագործման է հանձնվել 2007 թվականին։

Հայտնի անձինք

  • Վլադիմիր Ներկարարյան (1914-1994), հայ խորհրդային պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր (1969), պրոֆեսոր (1971)[5],
  • Զարմայր Աշրաֆյան (1898-1936), հայ և ուկրաինական պետական և կուսակցական աշխատող, իրավաբան, Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության դատախազ (1927-1929),
  • Միսակ Տեր-Գևորգյան (1882-1968), Հարավային Կովկասում խորհրդային հեղափոխական շարժումների մասնակից[6]։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

  1. Լեռնապատ
  2. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 88» (PDF). Վերցված է 2013 Հոկտեմբերի 27-ին.
  3. Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  4. «Հայաստան» հանրագիտարան
  5. Հայկական սովետական հանրագիտարան, հ․ 8, Երևան, 1982, էջ 248:
  6. Հայկական սովետական հանրագիտարան, հ․ 11, Երևան, 1985, էջ 665: