Աքորի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Աքորի
Աքորի գյուղում
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԼոռի
ՀամայնքԱլավերդի (համայնք)
Այլ անվանումներԱգորի, Ախորի, Ախուրի, Ակոռի, Աքոռի
Մակերես24.8 կմ²
ԲԾՄ1400 մ
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն2468[1] մարդ (2008)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունաքորեցի
Ժամային գոտիUTC+4
Պաշտոնական կայքlori.mtaes.am/about-communities/484/ (հայ.)
Աքորի (Հայաստան)##
Աքորի (Հայաստան)

Աքորի, գյուղ Հայաստանի Լոռու մարզում, Ալավերդի համայնքում, Ալավերդի քաղաքից 3 կմ հարավ-արևելք, Լալվար լեռան հարավարևելյան ստորոտին։ Գտնվում է մարզկենտրոնից 52 կմ հյուսիս-արևելք՝ Ալավերդի-Վանաձոր ավտոմայրուղու վրա։

Նախկինում գյուղը պատկանել է կոմս Լոռիս Մելիքովներին (Լոռվա մելիքներին)։

1800-ական թվականներին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով այս գյուղն ավերվել է, սակայն հետո փլատակների վրա նոր գյուղ է կառուցվել և վերանվանվել է Յենի Դողան։

Պատմական Ակոռին, հայերի ամենահին բնակավայրերից է համարվում[փա՞ստ]:

Անվան ստուգաբանություն

Նախկինում ունեցել է Ագորի, Ախորի, Ախուրի, Ակոռի, Աքոռի անվանումները։ Գյուղի անվանման տարբերակներից մեկը կապված է «ախոռ» բառի հետ, որի համաձայն բնակավայրը նախկինում ձիերի համար իջևանատուն և ախոռ է եղել[2]։

Կլիմա

Կլիման բարեխառն լեռնային է, տևական և ցուրտ ձմեռներով։ Ամեն տարի հաստատվում է կայուն ձնածածկույթ։ Ամառները տաք են և համեմատաբար խոնավ։ Տարեկան մթնոլորտային տեղումների քանակը կազմում է 600-700 մմ։

Բնակչություն

Բնակիչների մի մասը եկել է Թիֆլիսից և Ստեփանավանի գյուղերից։

Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների 2005 թ-ին համայնքի բնակչությունը կազմել է 2903 մարդ։ Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 45%, կանայք՝ 55%։

Աքորիի ազգաբնակչության փոփոխությունը.[3]

Տարի 1897 1926 1939 1959 1970 1979 2001 2004
Բնակիչ 824 1169 1816 1701 2309 2235 2617 2682

Գյուղատնտեսություն

Գյուղատնտեսությունում մեծ բաժին ունեն վարելահողերը (203 հա), խոտհարքեր (201 հա)։ Պետական հողերը հիմնականում օգտագործվում են որպես արոտավայրեր (702 հա), վարելահողեր (42 հա) և խոտհարքեր (52 հա)։

Գյուղի մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է։ Զբաղվում են պտղաբուծությամբ (տանձ, խնձոր, կեռաս), դաշտավարությամբ, չեն մշակում հացահատիկային, կերային և բանջարաբոստանային կուլտուրաներ։ Բնակիչների որոշ մասն էլ զբաղվում է նաև խոշոր եղջերավոր անասնաբուծությամբ և մեղվաբուծությամբ։

Պատմամշակութային կառույցներ

Գյուղից 3 կմ հյուսիս-արևմուտք գտնվում է “Բգավոր” գյուղատեղին (10-14 դդ.) իր համանուն եկեղեցիով։ Գյուղում են գտնվում Սբ. Գրիգոր (X-XII դդ.), “Ագեղցի” (X-XIII դդ.) եկեղեցիները, իսկ 4 կմ հարավ-արևելք՝ ձորի մեջ, գտնվում է Սբ. Գևորգ եկեղեցին։

Հասարակական կառույցներ

2018 թ.-ի դրությամբ գյուղն ունի միջնակարգ դպրոց, երաժշտական դպրոց ,գրադարան, բուժկետ, մանկապարտեզ և կապի հանգույց։[4]

Աքորի գյուղում գործում է ՔՈԱՖ ՍՄԱՐԹ սենյակ, իսկ մանկապարտեզում Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամի ջանքերով բացվել է մանկան զարգացման «Արևոտ» անկյուն[5]։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. Լոռու մարզի մարդահաշիվ (անգլ.)
  2. http://www.caa.am/arm/lg.php?section=COMMUNITIES&id=404
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 40» (PDF). Վերցված է 2013 Նոյեմբերի 14-ին.
  4. «Աքորի». Վերցված է 2013 Նոյեմբերի 29-ին.
  5. «Ֆորտունա» ՀԸ, Անահիտ Կարապետյան (Հուլիսի 11, 2017). ««Արևոտ սենյակ Լոռիում»». {{cite news}}: |access-date= requires |url= (օգնություն); External link in |access-date= (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աքորի» հոդվածին։