Տոնգա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տոնգա
Tonga
Տոնգայի թագավորություն
Puleʻanga Fakatuʻi ʻo Tonga
Kingdom of Tonga
Տոնգայի դրոշ
Դրոշ
Տոնգայի զինանշանը
Զինանշան
Ազգային օրհներգ՝ «Ko e fasi ʻo e tuʻi ʻo e ʻOtu Tonga»
Տոնգայի դիրքը
Տոնգայի դիրքը
Մայրաքաղաք
և ամենամեծ քաղաք
Նուկուալոֆա
Պետական լեզուներ Տոնգաերեն, անգլերեն
Կառավարում Սահմանափակ միապետություն
 -  Թագավոր Տուպոու VI
 -  Վարչապետ Տուիվականո Սիալեատաոնգա
Անկախություն Մեծ Բրիտանիայից 
 -  Սահմանադրություն  
Տարածք
 -  Ընդհանուր 748 կմ²  (189-րդ)
 -  Ջրային (%) 4
Բնակչություն
 -  2009 մարդահամարը 120,898 
 -  Խտություն 162 /կմ² 
 /մղոն²
ՀՆԱ (ԳՀ) 2008 գնահատում
 -  Ընդհանուր US$548.1 միլիոն (IMF) (212-րդ)
 -  Մեկ շնչի հաշվով US$4600 (IMF) 
ՄՆԶԻ (2013) 0.710 (միջին
) (95-րդ)
Արժույթ Պաանգա (TOP)
Ժամային գոտի +13
Ազգային դոմեն .to
Հեռախոսային կոդ +676

Տոնգա (տոնգ.՝ Tonga, անգլ.՝ Tonga), պաշտոնապես Տոնգայի թագավորություն (տոնգ.՝ Puleʻanga Fakatuʻi ʻo Tonga, անգլ.՝ Kingdom of Tonga), խաղաղօվկիանոսյան պետություն Պոլինեզիայում։ Այն աշխարհի 190-րդ երկիրն է իր զբաղեցրած տարածքով։ Տոնգան կազմված է նույնանուն կղզեխմբում գտնվող 172 կղզիներից։ Հյուսիսում սահմանակցում է Սամոայի, արևելքում՝ Նիուեի տարածքային ջրերին, իսկ արևմուտքում՝ Ֆիջիի ջրերին։ Ափի գծի երկարությունը 419 կմ է։ Ընդհանուր տարածքը 748 կմ2 է։ Երկրի բնակչությունը կազմում է 105 697 մարդ (2020)[1]։ Մայրաքաղաքը Նուկուալոֆան է։

Տոնգայի կղզիները հայտնաբերել են հոլանդացի նավավարներ Վիլեն Սհաուտենն ու Յակոբ Լեմերը 1616 թվականին։ 1900 թվականին կղզեխումբը դառնում է բրիտանական պահպանության տարածք, բայց պահպանել է ինքնավարության իրավունքը։ Կղզիներն անկախություն են ձեռք բերել 1970 թվականին։ Տոնգան անդամակցում է Միացյալ Ազգերի Կազմակերպությանը, Հարավխաղաղօվկիանոսյան կոմիսիային և Խաղաղօվկիանոսյան կղզիների ֆորումին։

Կազմված է Հաապայ, Վավաու, Տոնգատապու կղզեխմբերից և 169 առանձին կղզիներից։ Տոնգատապու կղզին 1643 թվականին հայտնաբերել է Աբել Թասմանը, իսկ 1773 թվականին այստեղ ափ է իջել Ջեյմս Կուկը և կղզիներն անվանել Բարեկամության կղզիներ։ Տոնգա կղզեխումբը կազմված է 2 զուգահեռ շղթաներից, որոնք տեղադրված են միջօրեականի ուղղությամբ ձգվող ստորջրյա լեռնաշղթայի վրա։ Այստեղ է գտնվում խորությամբ աշխարհում երկրորդ իջվածքը՝ Տոնգան (-10882 մ)։ Կղզիներն ունեն հրաբխային ծագում, լեռնային ռելիեֆ, առանձին սրածայր գագաթներ հասնում են մինչև 1000 մ բարձրության։ Կան գործող, այդ թվում՝ ստորջրյա (Ֆալկոն) հրաբուխներ։ Կլիման մերձհասարակածային և խոնավ արևադարձային է։ Գետեր կան միայն Էուա և Նիուատոպուտապու կղզիներում։ Կղզիները ծածկված են հասարակածային խիտ անտառներով։ Կենդանական աշխարհն աղքատ է։ Տոնգան եղել է Մեծ Բրիտանիայի գաղութը. անկախություն է ձեռք բերել 1970 թվականին։ Երկրի բնակչության 98 %-ը պոլինեզացիներ (տոնգացիներ) են, կան եվրոպոլինեզական խառնածիններ։ Երկրի տարածքի 20 %-ը (36 կղզի) անմարդաբնակ է։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոլինեզիայի շատ լեզուներով Tonga բառը նշանակում է «հարավ»[2]։ Հավանաբար կղզեխումբն այդ անվանումն ստացել է այն պատճառով, որ տեղակայված է Սամոա կղզիներից դեպի հարավ, որը գաղութացրել էր Պոլինեզիան, այդ թվում նաև Տոնգայի կղզիները։ Սակայն տոնգացիներն իրենց երկրի անվանումը թարգմանում են որպես «այգի»[3][4]։

Անգլիացի ճանապարհորդ Ջեյմս Կուկը 1773 թվականին կղզեխումբն անվանել է «Բարեկամության կղզիներ» (անգլ.՝ Friendly Islands)[2]:

Ֆիզիկաաշխարհագրական բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Թագավորության քարտեզը

Պոլինեզյան պետություն Տոնգան տեղակայված է Խաղաղ օվկիանոսի հարավային մասում գտնվող հրաբխային ու մարջանային կղզիներից։ Պետության մայրաքաղաքը՝ Նուկուալոֆան, գտնվում է Օքլենդից` Նոր Զելանդիայի խոշորագույն քաղաքից, 1770 կմ դեպի հյուսիս-արևելք և մոտավորապես 690 կմ հարավ-արևելք Սուվայից` Ֆիջիի մայրաքաղաքից[5]։ Ամենամոտ կղզեխմբերն են Ֆիջիի կղզիներ, որ պատկանում են համանուն պետությանն ու տեղակայված են Տոնգա կղզուց դեպի հյուսիս-արևմուտք, և Սամոա կղզեխումբը, որ ընկած է Տոնգայի հյուսիսարևելյան կողմում է պատկանում է Սամոային ու Ամերիկյան (Արևելյան) Սամոային։

Տոնգայի ընդհանուր մակերեսը կազմում է շուրջ 748 կմ2։ Դրանից ցամաքային է 718 կմ2, ջրային՝ 30 կմ2[6]: Պետությունը գտնվում է 172 կղզիների վրա, որոնցից բնակելի են միայն 36-ը (բնակելի կղզիների ընդհանուր մակերեսը կազմում է շուրջ 650 կմ2)[7]: Թագավորության կազմի մեջ մտնող առավել խոշոր կղզախմբերից են Վավաուն, Տոնգատապուն ու Հաապայը։ Ավելի փոքր է Նիուասի կղզախումբը, որ կազմված է երեք ոչ մեզ կղզիներից՝ Նիուաֆոու, Տաֆահի և Նիուատոպուտապու, որոնք պետության ամենահյուսիսային կղզիներն են։ Այս կղզախումբը մյուսներից բավական հեռու է. Նիուատոպուտապուն տեղակայված է ամենամոտ կղզախմբից՝ Վավաուից, շուրջ 300 կմ դեպի հյուսիս։ Տոնգա կղզեխումբը ձգվում է հյուսիս-հյուսիս-արևելքից դեպի հարավ - հարավ-արևելք մոտ 631 կմ, իսկ արևելք - հարավ-արևելքից դեպի արևմուտք - հյուսիս-արևմուտք՝ շուրջ 209 կմ[5]։ Կարևորագույն կղզիներից են Տոնգատապուն (այնտեղ է գտնվում երկրի մայրաքաղաքը), Վավաուն, Նիուատոպուտապուն, Նիֆուաֆոուն, Տաֆահին, Հաապայը և Էուան։ Պետության ամենաբարձր կետը, որ հասնում է 1033 մետրի, գտնվում է Կաո կղզուն[6]։

Տոնգայի թագավորության ամենահյուսիսային կետը Նիուաֆոու կղզին է, ամենաարևելյանը՝ Տաֆահին։ Պետության ամենահարավային ու միաժամանակ նաև ամենաարևմտյան կղզին՝ Ատան է։

1972 թվականի հունվարի 24-ին Տոնգան պահանջներ ներկայացրեց Միներվայի խութերի վերաբերյալ, որ տեղակայված են թագավորության հարավային կողմում, իսկ հունիսի 15-ին արդեն գրավեց դրանք։ Արդյունքում երկրի ջրային տարածքները նշանակալիորեն ավելացան։ Այս քայլը հետագայում ընդունվեց Հարավխաղաղօվկիանոսյան ֆորումի կողմից, սակայն խութերի պատկանելության հարցը մինչ օրս վիճարկվում է Ֆիջիի կողմից։

Երկրաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականին հրաբուխի հետևանքով առաջացած կղզու տեսքը տիեզերքից
Տոնգայի որոշ կղզիների ափերը խիստ կտրատված են
Շատ կղզիներ շրջապատված են կորալային արգելախութերով

Տոնգա կղզեխումբը գտնվում է Խաղաղօվկիանոսյան և Ավստրալիական սալերի սահմանին՝ Տոնգա խորջրյա փողրակից արևմուտք։ Այն իրենից ներկայացնում է հրաբխային և կորալային կղզիների և ստորջրյա ժայռերի կուտակում։ Սրանք գտնվում են երկու իրար զուգահեռ ձգվող ստորջրյա լեռնաշղթաների միջև[8]։ Էուա կղզում հայտնաբերվել են լեռնային ապարների հնագույն նմուշներ, որոնք առաջացել են էոցենում։ Սակայն այն չի նշանակում, որ կղզին մշտապես եղել է օվկիանոսի մակերևույթից բարձր դիրքում։ Հակառակը, երկար տարիներ կղզին ծածկված է եղել օվկիանոսային ջրերով։ Տոնգա կղզու առաջացման հստակ տարիքն անհայտ է։ Սակայն, շատ հավանական է, որ Էուա կղզու պես հին կղզիները հայտնվել են մոտավորապես 5 միլիոն տարի առաջ՝ պլիոցեն-պլեյստոցեն ժամանակաշրջանում։ Կարելի է նաև ենթադրել, որ որոշ կղզիներ առաջացել են միոցենում կամ նեոգենում[9]։

Հրաբխային ծագման կղզիներից են՝ Ատա, Հունգա-Հաապայ, Հունգա-Տոնգա, Կաո և Տոֆուա․ սրանք Հաապայ խմբին են պատկանում, իսկ Լատե և Ֆոնուալեի կղզիները՝ Վավաու խմբին, ինչպես նաև հրաբխային են Նիուաս կղզու երկու կղզիներ։ Սրանք առաջացել են հրաբխային աղեղի վրա, որը հարավից (Ատա կղզի) ձգվում է դեպի հարավ-արևելք և հյուսիս ու հյուսիս-արևմուտք։ Այդ հրաբխային աղեղի շուրջ վերջին տարիներին նկատվում է երկրաբանական ակտիկ գործընթաց, որն ուղեկցում է կամ նոր կղզիների առաջացմամբ (հրաբխային ժայթքման հետևանքով), կամ առանձին կղզիների՝ ջրերի մեջ ընկղմվելով[8]։ 2015 թվականին Հունգա-Տոնգա-Հունգա-Հաապայ հրաբուխի ժայթքման հետևանքով[10] ձևավորվել է նոր հրաբխային կղզի։ Ըստ 2015 թվականի մարտ ասվա տվյալներով կղզու երկարությունը կազմել է 1,8 կմ, լայնությունը՝ 1,2 կմ։ Նոր կղզու ձևավորման ընթացքին հետևում էին երկրաբանները, ծովային ծառայությունների աշխատակիցներն ու բնակիչները նավերից, տիեզերքից[11]։ Նոր ձևավորված կղզու առաջին նկարները կատարվել են տիեզերքից և արագ հայտնվել են համացանցում[12][13]։ Նոր կղզին միացել է Հունգա-Հաապային։

Որոշ կղզիներ շրջապատված են քարացած արգելախութերով․ դրանցից է՝ Նիուասը։ Վավաու խմբի կղզիները հիմնականում կամ հրաբխային ծագման են, կամ կրային, որոնք շրջապատված են խութերով։ Հաապայ խմբի կղզիները նույնպես հրաբխային և կորալային ծագման են։ Տոնգատապու և Էուա կղզիներն ունեն կրային ծագում[8]։ Տոնգատապու կղզին բնութագրվում է հարթավայրային ռելիեֆով՝ սակավաթիվ բլուրների բարձրությունը չի գերազանցում 30 մետրը։ Կղզու կորալային հիմքը պատված է հրաբխային մոխրով, որի հաստությունը հասնում է մինչև երեք մետրի[14]։

Վերջին երկու հարյուր տարիների ընթացքում կղզում գրանցվել են 35 հրաբխային ժայթքում[15]։ Ամենամեծ հրաբուխի բարձրությունը Տոնգայում հասնում է 515 մետրի և գտնվում է Տոֆուա կղզում, որն իրենից ներկայացնում է ստրատոհրաբուխ։ Հրաբուխի կալդերայի լայնությունը կազմում է 5 կմ․ սրա վրա գտնվում է քաղցրահամ լիճ[16]։ Վերջին գրանցված հրաբխային ժայթքումը տեղի է ունեցել 1960 թվականին։ Տոնգայի ամենաբարձր հրաբուխը գտնվում է Կաո կղզում, որի բարձրությունը 1030 մետր է[17]։ Այլ խոշոր հրաբուխներ գտնվում են Ֆոնուալեի, Լատե և Նիուաֆոոու կղզիներում։ Այսօր էլ ակտիվ հրաբխականությունը շարունակվում է, որի հետևանքով նորանոր գոյացություններ են առաջանում[18][19]։

Հատուկ հետաքրքրություն են ներկայացնում հսկայական էրատիկ գլաքարերը, որոնք գտնվում են Տոնգատապու կղզու արևմտյան ծովափին ու հնարավոր է, որ առաջացել են ցունամիների հետևանքով, որոնք իրենց հերթին առաջացել են հրաբխային ակտիվության հետևանքով։ Համաձայն տեղական լեգենդի, այդ հսկայական գլաքարերը կղզու վրա նետել է Մաուի աստվածը, որը փորձում էր սպանել հսկայական թռչունին, որը սնվում էր կղզու մարդկանցից։ Այդպիսի կորալային յոթ քարեր են գտնվել, որոնց բարձրությունը հասնում է 9 մետրի, իսկ զանգվածը՝ 1,6 միլիոն կգ։ Սրանք ափից գտնվում են 100-400 մետր հեռավորության վրա[20][21]։

Տոնգայի կղզիներում բացակայում են մեծ հանքավայրերը։ Մի շարք վայրերում քիչ քանակությամբ վերամշակում են ավազ և կրաքար (Տոնգատապո և Վավաու կղզիներ)[22]։ Սակայն 2008 թվականին կղզու տարածքային ջրերում հայտնաբերվեցին ցինկի, պղնձի, արծաթի և ոսկու հանքավայրեր[23][24]։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոնգայի կլիման շոգ է, արևադարձային, հարավ-արևելքից ենթարկվում է պասսատների ազդեցությանը[25]։ Տեղումների վարքը զգալիորեն կախված է Հարավխաղաղօվկիանոսյան կոնվերգենցիայի զոնայից[26]։ Հստակորեն առանձնանում են երկու սեզոն՝ անձրևների և չորային։ Խոնավ սեզոնը հայտնի է նաև ցիկլոնների սեզոն անվանումով, որը ձգվում է նոյեմբերից ապրիլ, իսկ չորային սեզոնը՝ մայիսից հոկտեմբեր։ Տարվա կտրվածքով ամենաշատ անձրևները գալիս են հունվար, փետրվար և մարտ ամիսներին։ Այդ ամիսներին միջին ամսական տեղումների քանակը կազմում է մինչև 250 մմ[25]։ Տարվա կտրվածքով տեղումների քանակը բաշխված է անհավասարաչափ․ երբեմն լինում են անոմալ անձրևային և չորային ամիսներ։ Այս երևույթի պատճառը Էլ Նինյոն է և արևադարձային ցիկլոնները[26]։ Էլ Նինյոյի ժամանակ կղզիներում դիտվում են երկարատև չորային եղանակներ, սիկ ցիկլոնների ժամանակ՝ հորդ անձրևներ։ Երկրի տարբեր շրջաններում միջին տարեկան տեղումները նույնպես տարբեր են։ Ամենաշատ տեղումներ թափվում են հյուսիսային կղզիներում՝ մոտավորապես 2500 մմ, իսկ ամենաքիչը հարավային կղզիներում՝ 1700 մմ[27]։ Երկրի մայրաքաղաքում՝ Նուկուալոֆա քաղաքում տարեկան թափվում է մոտավորապես 1733 մմ անձրև, իսկ Լիֆուկայում՝ 1689 մմ, Նեիաֆուում՝ 2185 մմ[28]։ Սկսած 1970 թվականից նկատվում է կենտրոնական և հարավային կղզիներում նոր տենդենց՝ տեղումների քանակը տարեցտարի նվազում[25]։

Միջին տարեկան ջերմաստիճանը տատանվում է Նիուաֆոոուում 26 °C և Տոնգատապուում՝ մինչև 23 °C։ Շոգ անձրևային ամիսներին (նոյեմբեր-ապրիլ) սովորաբար կղզիներում ջերմաստիճանը տատանվում է 25-26 °C, իսկ չոր սառը սեզոնին (մայիս-հոկտեմբեր) 21-ից 24 °C[25]։ Սովորաբար երկրի հյուսիսային կղզիներում ջերմաստիճանային տարբերությունները քիչ են, քան հարավում։ Կղզիներում երբևէ գրանցված առավելագույն ջերմաստիճանը կազմել է +35, որը եղել է Վավաու կղզում 1979 թվականի փետրվարի 11-ին, իսկ նվազագույն ջերմաստիճանը գրանցվել է Ֆուաամոտուում՝ 1994 թվականի սեպտեմբերի 8-ին և կազմել է +8,7 °C[27]։ Տիրապետող քամիները փչում են հիմնականում հարավ-արևելքից. սրանք փչում են մայիսից հոկտեմբեր[28]։ Ցիկլոնների սեզոնին (նոյեմբեր-մարտ) գերակշռում են պասսատները։

Տոնգան ենթարկվում է նաև արևադարձային ցիկլոնների ազդեցությանը, որոնք երբեմն մեծ ավերածություններ են գործում։ Միջին տվյալներով տարեկան գրանցվում է գոնե մեկ ցիկլոն[25], որոնք հիմնականում անձրևների սեզոնին են գրանցվում։ Սովորաբար ամենաշատ ցիկլոնները լինում են փետրվարին[27]։

Նուկուալոֆաի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 32
(90)
32
(90)
31
(88)
30
(86)
30
(86)
28
(82)
28
(82)
28
(82)
28
(82)
29
(84)
30
(86)
31
(88)
32
(90)
Միջին բարձր °C (°F) 28
(82)
29
(84)
28
(82)
27
(81)
26
(79)
25
(77)
25
(77)
24
(75)
25
(77)
25
(77)
27
(81)
27
(81)
26
(79)
Միջին օրական °C (°F) 25
(77)
25
(77)
25
(77)
24
(75)
23
(73)
21
(70)
21
(70)
21
(70)
21
(70)
22
(72)
23
(73)
23
(73)
23
(73)
Միջին ցածր °C (°F) 22
(72)
22
(72)
22
(72)
21
(70)
20
(68)
18
(64)
17
(63)
18
(64)
17
(63)
19
(66)
20
(68)
20
(68)
20
(68)
Ռեկորդային ցածր °C (°F) 16
(61)
17
(63)
15
(59)
15
(59)
13
(55)
11
(52)
10
(50)
11
(52)
11
(52)
12
(54)
13
(55)
16
(61)
10
(50)
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) 130
(5.12)
190
(7.48)
210
(8.27)
120
(4.72)
130
(5.12)
100
(3.94)
100
(3.94)
130
(5.12)
110
(4.33)
90
(3.54)
100
(3.94)
120
(4.72)
1530
(60,24)
Միջ. անձրևոտ օրեր 11 13 14 12 12 10 10 12 10 10 10 10 134
% խոնավություն 77 78 79 76 78 77 75 75 74 74 73 75 75.9
աղբյուր: Weatherbase[29]

Հողեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզիների մեծ մասում (բացի երիտասարդ հրաբուխներից) տարածված են բերրի հողերը։ Սրանք ձևավորվել են անդեզիտների և հրաբխային մոխրի խառնուրդից, որն ընկած է կրային շերտի վրա, որն էլ իր հերթին կորալային ծագման է[30]։ Այս հողերը հիանալի հատկություններ ունեն՝ փխրուն են, կառուցվածքայնությունը լավն է, ունեն լավ դրենաժ և ջրակայուն են։ Հողատիպերը տատանվում են թթուներից մինչև հիմնայինների, որոնց մեջ գերակշռում են կալցիումը և մագնեզիումը։

Տոնգատապու կղզու հողերը խիստ բերրի են, այդ իսկ պատճառով սրանք և՛ մշակաբույսերի մշակման համար են օգտագործվում, և՛ արոտավայրերի։ Ափամերձ որոշ գոտիներում հողերը ենթարկվել են աղակալման։ Էուա կղզու հողերը ձևավորվել են անդեզիտներից, որոնք ընկած են տուֆի շերտի վրա։ Սրանք հիմնականում բերրի են, բացառությամբ հարավային շրջանների, որտեղ կորալային հողեր են տարածված։ Հաապայ խմբի կղզիների հողերը հիմնականում կորալային ծագման է։ Տոնգայի հողերի հիմնական հիմնախնդիրը համարվում է էրոզիան, որը նվազեցնում է բերրիությունը։ Վավաու խմբի կղզիների հողերը ձևավորվել են հիմնականում հրաբխային մոխրից, որի հաստությունը հասնում է մինչև 9 մետրի, իսկ վերջինս ընկած է կորալային կրաքարի շերտի վրա։

Ջրաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծովալճակ Վավաու կղզիներում

Կղզեխմբում կան սահմանափակ քանակության մշտական աղբյուրներ, որոնք քաղցրահամ են։ Քանի որ կղզիների հողն աչքի է ընկնում մեծ ծակոտկենությամբ, ուստի բնակիչները հիմնականում օգտագործում են անձրևաջրերը։ Ջրապարունակ շերտերի մեծ մասը, ոչ մեծ լճերն ու հոսք ունեցող ջրերը տեղաբաշխված են հրաբխային ծագման կղզիներում[31]։

Լճեր կարելի է գտնել Վավաու, Նիուաֆոոու, Նոմուկա կղզիներում։ Նշանավոր գետերն են՝ Էուա և Նիուատոպուտապու[32]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցած տոնգացիներին հիշատակին նվիրված հուշարձան

Պոլինեզացիները Տոնգա կղզիները սկսել են բնակեցնել դեռևս մ․ թ․ ա․ 13-րդ դարում։ Պոլինեզացիները սկսել են բնակվել կղզում դեռևս մ․թ․ա․ 13-րդ դարում։ Տոնգայի կղզիները խաղացել են կապող դեր, ծառայել են որպես ելակետ, որտեղից սկսվել է Օվկիանիայի հետագա յուրացումը։ Տոնգացիներն իրականացրել են հեռավոր նավարկումներ՝ հարձակվելով Օվկիանիայի կղզիների բնակիչների վրա։

10-րդ դարից սկսած Տոնգայի, Սամոայի և Ֆիջիի կղզիների վրա հաստատվել է տուի-տոնգա «սուրբ» առաջնորդների ժառանգական իշխանությունը։ Հարստության հիմնադիրը դարձավ Ահեիթուն։ 15-րդ դարի կեսերին տեղի է ունեցել իշխանության բարեփոխում, և կառավարման գլխավոր դերը ստանձնեց տուի-տոնգայի տեղակալները, որոնք կրում էին տուի-տաաթակալաուա տիտողը։ Տուի-տաաթակալաուաները իրականացնում էին քաղաքացիական ուժային գործառույթներ և դարձան իրական իշխանություն, իսկ տուի-տոնգաները ստացան անվանական (փաստացի նրանց միայն թույլատրված էր կատարել ծիսակարգային արարողություններ)։ Հաջորդ փուլը՝ 17-րդ դարի սկիզբը, նշանավորվեց տուի-տաաթակալաուաների իշխանության կորստով։ Իրական իշխանությունը անցավ ռազմական նախարարին, որը կրում էր տուի-կանոկուպոլու տիտողը, իսկ 100 տարի անց նախկին մրցակիցների տուի-տաաթակալաուա տիտղոսը վերացավ։

1200 թվականից մինչև 1851 թվականը կղզեխմբի մայրաքաղաքն էր Մուան։ Հենց այստեղ են ափ իջել 1773, 1774, 1777 թվականներին բրիտանացի ճանապարհորդ Ջեյմս Կուկի արշավախմբերը․ Ջեյմ Կուկը կղզուն ի սկզբանե տվել էր «Ընկերության կղզի» անվանումը։ 1797 թվականից Տոնգա սկսում են ժամանել քրիստոնեական միսիոներները, սակայն միայն 1828 թվականին է նրանց հաջողվում հաստատվել կղզեխմբում։

1845 թվականին, այդպես էլ ժառանգ չթողնելով մահացավ վերջին 39-րդ տուի-տոնգա Լուաֆիլիտոնգան։ Օգտվելով դրանից, իշխող Օնեոու Ջորջ Տուպոու I տուի-կանակուպոլուն կենտրոնացրեց իշխանությունը մեկ ձեռքում և իրեն հռչակեց Տոնգայի թագավոր։ Հիմնվելով քրիստոնեական միսիոներների աջակցության վրա՝ նա իրականացրեց ֆեոդալական կարգը և թագավորական իշխանությունը ամրապնդող բարեփոխումների շարք, ինչպես նաև դրեց պետական կառուցվածքի և հասարակական հարաբերությունների հիմքերը, որոնք պահպանվել են մինչև այսօր։ 1870-1880-ական թվականներին Ֆրանսիան, Գերմանիան, Միացյալ Թագավորությունը և ԱՄՆ-ն Տոնգայի հետ կնքեցին վերջինիս թագավորության անկախությունը ճանաչող պայմանագրեր։

1900-1970 թվականներին Տոնգայի թագավորությունը գտնվել է Մեծ Բրիտանիայի պրոտեկտորատի իշխանության տակ։ Ընդ որում, տեղի թագավորները պահպանել են իրանց իշխանությունները։ 1970 թվականին Տոնգան ինքնիշխանություն ձեռք բերեց։

Քաղաքական ապարատ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետական կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոնգան ժառանգաբար փոխանցվող սահմանադրական միապետություն է[33]։ Տոնգան Օվկիանիա միակ թագավորությունն է (եթե հաշվի չառնենք այն պետությունները, որտեղ երկրի գլուխը ձևականորեն համարվում է Մեծ Բրիտանիայի միապետը)։ Երկրում գործող սահմանադրությունը ընծայվել է Ջորջ Տուպոու I-ին թագավորի կողմից 1875 նոյեմբերի 4-ին։ Սահմանադրության ի հայտ գալը շրջադարձային էր թագավորության պետական զարգացման հարցում։ Ինչպես նաև սա շատ կարևոր էր Տուպոու I-ի տոնգական հասարակության կատարելագործմանը, ներքին կայունությանը և երկրի միաբանությանն ուղղված քաղաքական գործունեության մեջ։ Մասամբ նաև հենց սահմանադրության շնորհիվ թագավորությունը ամբողջ XIX-րդ դարի ընթացքում մնաց Օվկիանիայի միակ անկախ կղզային պետությունը[34]։

Տոնգայի սահմանադրությունը բաղկացած է 3 բաժնից և 115 հոդվածից։ Այն դասվում է «կոշտ» սահմանադրությունների շարքին, այսինքն դրա փոփոխության համար պետք է հաշվի առնել մի շարք պայմաններ։ Փոփոխություններ մցնելու իրավունքով օժտված է Օրենսդրական ասամբլեան (ժողով)։ Սահմանադրության մեջ փոփոխության համար փոփոխության նախագիծը պետք է ասամբլեայում 3 անգամ լսվի, այնուհետև տրվի թագավորին քննման համար։ Եթե Տոնգայի գաղտնի խորհուրդը և Գրասենյակը միաձայն հանդես են գալիս փոփոխության օգտին, այն պետք է հավանության արժանանա թագավորի կողմից։ Թագավորի ստորագրությունից հետո այն մտնում է ուժի մեջ[35]։ Այնուամենայնիվ փոփոխության ենթակա չեն այն հոդվածները, որոնք նվիրված են «ազատության օրենքին» (նկատի ունենալով «Իրավունքների դեկլարացիան», որով սկսվում է սահմանադրությունը), թագաժառանգության սկզբունքին և տիտղոսների ժառանգաբար փոխանցմանը տեղացի պերերին (բարձր ազնվական)։

Այժմ Տոնգայում ընթանում է էտապային քաղաքական բարեփոխումներ։ Հատուկ այս նպատակով 2008 թվականին ստեղծվել է 5 հոգուց բաղկացած սահմանադրական և ընտրական հանձնաժողովներ[36], որի հիմնական նպատակն է սահմանադրական բարեփոխումների նախագծերի մշակումն ու իրականացումը, որոնք վերաբերվում են կատարողական, ընտրական իշխանության, դրանց փոխհարաբերություններին, ինչպես նաև Տոնգայի ընտրական օրենքին վերաբերվող փոփոխություններին[37]։ 2010 թվականի ապրիլին հանձնաժողովի առաջարկից ելնելով, երկրի խորհրդարանը փոփոխություններ մցրեց գործող ընտրական համակարգում։ Օրենսդրական մարմինում ավելացվեց ժողովրդի կողմից ընտրվող ներկայացուցիչների թիվը (9 հոգուց դարձավ 17 մարդ)։ Սրա արդյունքում Տոնգայում առաջին անգամ ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցիչների թիվը գերազանցեց պերերի (բարձր ազնվական) թվին[38]։ Բացի սրանից ավելացվեց որոշ ընտրական շրջաններից ընտրվող պատգամավորների թիվը. Տոնգատապուից 10 հոգի (3-ի փոխարեն) և Վավաուից 3 (2-փոխարեն)[39]։ Նոր ընտրական համակարգով առաջին խորհրդարանական ընտրությունները տեղի ունեցան 2010 թվականի նոյեմբերին։

Թագավոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թագավորական պալատ

Երկրի գլուխը հանդիսանում է թագավորը։ Գահաժառանգության սկզբունքը հաստատագրված է գործող սահմանադրությամբ՝ 32-րդ հոդվածով։ Գահաժառանգը պետք է ծնված լինի ամուսնության ընթացքում։ Գահը փոխանցվում է մեծ որդուն, իսկ մահվան դեպքում՝ նրա ժառանգին։ Եթե մեծ որդին չունի երեխաներ, այդ դեպքում գահը փոխանցվում է մեծությամբ երկրորդ որդուն (այսինքն ավագ որդու փոքր եղբորը) կամ իր ժառանգին և այդպես շարունակ արական սեռի գծով։ Եթե թագավորական տոհմում արական գիծը ընդհատվում է, գահը ժառանգում է ավագ դուստրը և նրա ժառանգները (իսկ հետո նույն սկզբունքով՝ ինչ արական գծի դեպքում)։ Այն դեպքում, երբ իգական գծով էլ չեն լինում ժառանգներ, գահը փոխանցվում է Ուիլյամ Տունգայի (Վավաուի նախկին նահանգապետ, կոնսորտ արքայազն և Տոնգայի վարչապետ) սերունդներին և օրինական ժառանգներին։ Եթե այս գծով էլ են բացակայում օրինական ժառանգները, ապա թագավորը կարող է ինքնուրույն (Պերերի խորհրդարանի համաձայնությամբ) կենդանության օրոք նշանակել իր ժառանգին։ Եթե դա չի արվում ժամանակին, ապա վարչապետը կամ Նախարարների գրասենյակը թագավորի բացակայության դեպքում պարտավոր է կանչել Օրենսդիր ասամբլեայի պերերին, որոնք քվեարկության արդյունքում պետք է առաջնորդներից մեկին ընտրեն որպես թագավոր, այսպիսով սկիզբ դնելով նոր թագավորության տոհմին[40]։

Թագավորական ընտանիքի յուրաքանչյուր անդամ օժտված է թագաժառանգության իրավունքով, բայց իրավունք չունի ամուսնանալ առանց թագավորի համաձայնության, հակառակ դեպքում, հավանական ժառանգորդը, ով առանց դեմ է գնացել թագավորի կամքին, զրկվում է թագաժառանգության իրավունքից[41]։ Բացի այդ գահը չի կարող փախանցվել այնպիսի մարդու, ով քրեական հանցագործություն է կատարել կամ հանդիսանում է հոգեկան հիվանդ, մտավոր հետամնաց[42]։

Սահմանադրության համաձայն թագավորի անձը սուրբ է, իսկ հենց ինքը հանդիսանում է բոլոր առաջնորդների և Տոնգայի ողջ ժողովրդի տիրակալը[43]։ Նա է ղեկավարում երկիրը, բայց պատասխանատվությունը կրում են նախարարները։ Օրենքի բոլոր նախագծերը, որոնք անցել են Օրենսդիր Ասամբլեայով, մինչև ուժի մեջ մտնելը պետք է ստորագրվեն թագավորի կողմից[43]։ Տոնգայի թագավորը հանդիսանում է երկրի ցամաքային և ծովային ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը։ Նա նշանակում է բոլոր սպաներին, իրականացնում է պարբերական վերապատրաստումներ հսկողություն է իրականացնում զինված ուժերի վրա, օժտված է պատերազմ հայտարարելու իրավունքով (Օրենսդիր Ասամբլեայի թույլտվությամբ)[44]։ Տոնգայի թագավորը օժտված է ներման շնորհման իրավունքով (Գաղտնի խորհրդի թույլտվությամբ), սեփական հայեցողությամբ Օրենսդիր Ասամբլեային հրավիրելու և ցրելու իրավունքով[45], այլ պետությունների հետ պայմանագրեր կնքելու իրավունքով (այն պայմանով, որ այդ պայմանագրերը համապատասխանում են թագավորության ներքին օրենսդրությանը), Տոնգայի այլ երկրներում դիվանագիտական ներկայացուցիչներին նշանակելու իրավունքով[46], պատվավոր տիտղոսների շնորհելու իրավունքով[47]։ Թագավորը չի կարոող առանց Օրենսդիր Ասամբլեայի համաձայնության փոփոխել մաքսային տուրքերը[46]։

Օրենսդիր իշխանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պերերի ներկայացուցիչները և ժողովրդի ներկայացուցիչները պետք է միևնույն Պալատում նիստ գումարեն[48]։ Օրենսդիր Ասամբլեան կազմված է Գաղտնի խորհրդի և Նախարարների գրասենյակի անդամներից (որպես պերեր), պերերի ներկայացուցիչներից և երկրի ժողովրդի ներկայացուցիչներից[49]։ Պերերի ներկայացուցիչներն (ընդհանուր թիվը Ասամբլեայում՝ 9 մարդ) ընտրվում են թագավորության պերերի կազմից, ամեն 3 տարին մեկ[50]։ Ժողովրդի ներկայացուցիչներն (ընդհանուր թիվը Ասամբլեայում՝ 17 մարդ) ընտրվում են ընտրազանգվածի կողմից[51], նույնպես 3 տարին մեկ[50]։ Ընտրելու իրավունք ունեն այն բոլոր քաղաքացիները, որոնք օժտված են ակտիվ ընտրական իրավունքով[52]։ Ասամբլեայի խոսնակը նշանակվում է թագավորի կողմից[53]՝ պերերի կազմից, որոնք օրենսդիր մարմնի մեջ են[54]։

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոնգայի քարտեզ

Տոնգայի թագավորությունը բաժանվում է 5 վարչական մարզի՝ Վավաու, Նիուաս, Տոնգատապու, Հաապայ և Էուա[55][56]։ Մարզերն էլ, իրենց հերթին, բաժանվում են շրջանների և գյուղերի[57]։

Մարզ Անվանումն անգլերեն Վարչական կենտրոն Ընդհանուր մակերես,
կմ²
Բնակելի կղզիների մակերես,
կմ²
Բնակչություն[58],
մարդ (2011)
Խտություն,
մարդ/կմ²
1 Վավաու Vava’u Նեիաֆու 194 119 14 922 76,92
2 Նիուաս Niuas Հիհիֆո 75 72 1282 17,09
3 Տոնգատապու Tongatapu Նուկուալոֆա 266 261 75 416 283,52
4 Հաապայ Ha’apai Պանգայի 126 110 6616 52,51
5 Էուա Eua Օհոնուա 87 87 5016 57,66
Ընդհանուր 748 649 103 252 138,66

Վավաու մարզի կազմում ընդգրկված է 6 շրջան՝ Նեիաֆու, Լեիմատուա, Հահակե, Պանգաիմոտու և Մոտու[59]։ Նիուաս մարզի կազմում ընդգրկված է երկու շրջան՝ Նիուատոպուտապու և Նիուաֆոոու[60]։ Տոնգատապու վարչական շրջանն ընդգրկում է 7 շրջան՝ Կոլոմոտուա, Վաինի, Տատակամոտոնգա, Լապահա, Նուկունուկու և Կոլովաի[61]։ Հաապայ շրջանն էլ իր հերթին ընդգրկում է 6 շրջան՝ Լիֆուկա, Ֆոա, Ուիհա, Լուլունգա, Կաուվաի-Հաանո և Մուոմուա[62]։ Էուա շրջանն իր մեջ ընդգրկում է Էուա-Մոտուա և Էուա-Ֆոոու շրջանները[63]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչություն և տեղաբաշխում[խմբագրել | խմբագրել կոդը]

Население Тонга[64].
Տոնգայի թագավորության բնակչության թվաքանակը (հազար մարդ) 1961-2003 թվականներին։
Բնակչության կառուցվածք
Բնակչության թվաքանակ 103 252
(2011, մարդահամար)
Բնակչության խտություն 138,04 մարդ/կմ²
(2011, մարդահամար)
Միջին տարիք ընդհանուր՝ 21
տղամարդիկ՝ 20
կանայք՝ 22
(2011, մարդահամար)
Տարիքային կառուցվածք 0-14: 37,3 %
15-59: 54,4 %
59 տարեկանից բարձր՝ 8,3 %
(2011, մարդահամար)
Քաղաքային բնակչություն 23,47 % (կամ 24 229 մարդ)
(2011, մարդահամար)
Ծնելիություն
Ծնելիության ընդհանուր գործակից 2,5 ‰
(2008)
Բնակչության աճի տեմպ 1,236 %
(2011, մարդահամար)
Մահացություն
Մանկական մահացության ցուցանիշ ընդհանուր՝ 11,88 ‰
տղաներ՝ 13,07 ‰
աղջիկներ՝ 10,63 ‰
(2008)
Ընդհանուր մահացություն ընդհանուր՝ 5,12 ‰
(2008)

Տոնգայում ազգային մարդահամարն իրականացվում է կանոնավոր կերպով՝ սկսած 1921 թվականից։ Սակայն կան նաև վիճակագրական տվյալներ, որոնք ստացվել են ավելի վաղ տարիներից (օրինակ՝ 1891 թվականին[65])։ 1956 թվականից մարդահամարն իրականացվում է յուրաքանչյուր տաս տարին (վերջինը տեղի է ունեցել 2006 թվականին)։

Համաձայն 2006 թվականի մարդահամար (Տոնգայի վիճակագրության Դեպարտամենտի տվյալներ)՝ երկրի բնակչության թվաքանակը կազմում է 101 991 մարդ[66]։ 2011 թվականին, ըստ մարդահամարի, այս թիվն աճել է մինչև 103 252 մարդ[58]։ Տոնգայի բնակչության աճը կազմում է 1,236 %, որը համեմատաբար ցածր ցուցանիշ է՝ համեմատած Օվկիանիայի այլ երկրների ցուցանիշների[6]։ 2006 թվականի մարդահամարի տվյալները ցույց տվեցին, որ բնակչության թվաքանակը, համեմատաբար 1996 թվականի մարդահամարի տվյալների, աճել է 4,3 %-ով, այսինքն՝ 4207 մարդով (ամենամյա աճ՝ 0.4%)[67]։

Վիճակագրական նպատակներով՝ Տոնգան բաժանվում է 5 շրջանների՝ Տոնգատապու, Վավաու, Հաապայ և Նիուաս։ 2011 թվականին ամենախիտ բնակեցված շրջանը Տոնգատապուն էր, որի բնակչության թվաքանակը կազմում էր 75 416 մարդ (73,0 %)։ Վավաուում ապրում էր 14 922 մարդ (14,5 %), Հաապայում՝ 6616 մարդ (6,4 %), Էուայում՝ 5016 մարդ (4,9 %), Նիուասում՝ 1282 մարդ (1,2 %)[58]։ Բնակչության աճ գրանցվել է միայն Տոնգատապուում (2006 թվականի համեմատ 4,7 %-ով)։ Մյուս շրջաններում նկատվել է բնակչության նվազեցում․ Վավաուում այդ թիվը կազմել է 3,9%, Հաապայում՝ 11,4 %, Էուայում՝ 10,4 %, Նիուասում՝ 13,0 %[58]։ Ցածր ցուցանիշների պատճառներից մեկը բնակչության արտագաղթն դեպի Տոնգատապու կղզի կամ արտասահման։

Տոնգական ծագում ունեցողների խոշոր համայնքներ կան Նոր Զելանդիայում, Ավստրալիայում և ԱՄՆ-ում։ 2001 թվականին Նոր Զելանդիայում գրանցվել է 40 700 տոնգացի։ Նրանցից մեծամանությունն (78%) ապրում էր Օքլենդ քաղաքում, իսկ 5%-ը՝ Վելլինգտոնում[68]։ 2006 թվականին Ավստրալիայում գրանցվել է 7580 տոնգացի (2001 թվականին՝ 7720 մարդ), որոնց մեծ մասը բնակվել է Նոր Հարավային Ուելս (4920 մարդ, կամ 65 %) և Վիկտորիա (1190 մարդ, կամ 15,7 %) նահանգներում[69]։ Բացի այդ, մեծ սփյուռք կա ԱՄՆ-ում․ 2000 թվականին՝ 27 686 տոնգացի կամ ԱՄՆ-ում բնակվող Օվկիանիայի ժողովուրդների 7,3%-ը[70]։ Տարաբնակեցման հիմնական վայրերն են Յուտա, Կալիֆորնիա և Հավայի նահանգները[2]։

Մարդահամարը ցույց տվեց նաև, որ Տոնգատապու մարզում բնակչության թվաքանակն աճել է երեք շրջաններում, բացառությամբ Լապահայում, որտեղ բնակչության թվաքանակի նվազեցում է նկատվել ավելի քան 2%-ով։ Ամենաբարձր աճ նկատվել է Վաինիում՝ ավելի քան 12%։ Վավաու մարզում բնակչության քանակն ամենաշատն աճել է Պանգաիմոտու շրջանում (8%), իսկ նվազեցում գրանցվել է Մոտու (43%) և Հիհիֆո (5%) շրջաններում։ Հաապայ մարզում բնակչության թվաքանակը նվազել է բոլոր շրջաններում, բացառությամբ Ֆոայի (աճը կազմում է 3%)։ Էուա մարզի երկու շրջանում գրանցվել է թվաքանակի աճ, իսկ Նիուաս մարզում, հակառակը, նվազեցում[67]։

Բնակչության ամենաբարձր խտությունը 2001 թվականին գրանցվել է Տանգատապու մարզում՝ 283,52 մարդ յուրաքանչյուր 1 կմ²-ում, այն ժամանակ, երբ երկրում այդ թիվը կազմել է 138,04 մարդ յուրաքանչյուր 1 կմ²-ում (ամենացածր խտությունը Նիուաս մարզում է՝ 17,09 մարդ/կմ²)[58]։ 2006 թվականի մարդահամարի տվյալների համեմատ բնակչության խտությունը նվազել է Վավաու և Հաապայ, Էուա և Նիուաս մարզերում, իսկ աճել է միայն Տոնատապու մարզում։

2011 թվականին Տոնգայի թագավորության քաղաքային բնակչության թվաքանակը կազմում էր 23,47 % (կամ 24 229 մարդ)։ Նրանք բոլորը բնակվում էին Կոլոֆոոու, Կոլոմոտուա, Տոնգատապու կղզու Մաուֆանգա քաղաքային բնակավայրերում։ 2006 թվականին քաղաքային բնակչության թվաքանակը կազմել է 23 658 մարդ[71]։ Այսպիսով, տասը տարվա ընթացքում այս ցուցանիշն աճել է 2,41%-ով։

2011 թվականին տղամարդիկ կազմել են բնակչության 50,34 %-ը (51 979 մարդ), կանայք՝ 49,66 % (51 273 մարդ)։ Մինչև 15 տարեկան երեխաները 2011 թվականին կազմել են բնակչության 37,3%-ը, 15-59 տարիքային խմբի բնակչության թիվը կազմել է 54,4%, իսկ 60 տարեկանից բարձրների թիվը՝ 8,3%, այսպիսով միջին տարիքը կազմում է 21,0 տարեկան[58]։ Համաձայն 2008 թվականի գնահատականի՝ տղամարդկանց կյանքի միջին տևողությունը կազմում է 67,9, իսկ կանանցը՝ 73,1 տարեկան[6]։

Էթնիկ կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոնգայի բնիկները՝ տոնգացները
2006 թվականին Նուկուալոֆի ընդզումների ժամանակ առաջացած հրդեհ։

Տոնգայի բնակչությունը համածին է․ 2011 թվականի մարդահամարի տվյալների համաձայն՝ բնակիչների 96,5 % տոնգացիներ են (պոլինեզական ժողովրդի բնիկ ներկայացուցիչներ), 1,4 %-ը տոնգացիների և այլ ժողովուրդների խառն ամուսնությունների ներկայացուցիչներ։ Արտասահմանցիների (եվրոպացիներ, Խաղաղ օվկիանոսի կղզիների ժողովուրդներ և ասիացիներ) թվաքանակը քիչ է։ 1996 թվականի համեմատ արձանագրվել է չինացիների, հնդիկների, ինչպես նաև ֆիջիցիները թվաքանակի աճ[58]։

2006 թվականին Տոնգայում չինացիների թվաքանակը կազմել է 395 մարդ, այն ժամանակ, երբ 1996 թվականին երկրում նրանց թիվը կազմել է 55 մարդ[72]։ 2011 թվականի մարդահամարի տվյալներով՝ նրանց թվաքանակն աճել է մինչև 843 մարդ[58]։ Էթնիկ առաջին չինացիներն կղզեխմբում հայտնվել են դեռևս 1920-ական թվականներին՝ որպես անգլիկան քահանաներ, իսկ 1974 թվականին Տոնգայում հայտնվեց թայվանցի առաջին գործարարը[73]։ Թագավորությունում չինական բնակչության զգալը աճը 20-րդ դարի վերջին տասնամյակում, մեծ մասամբ, պայմանավորված էր նրանով, որ 1990-ական թվականներին տոնգայական կառավարությունը իր երկրի անձնագիր էր տրամադրում չինացիներին և Հոնկոնգի բնակիչներին՝ այդպիսով վաստակելով խոշոր գումարներ[74]։ Անձնագրերը հիմնականում գնում էին չինացիները[73]։ Արդյունքում, 2001 թվականին մայրաքաղաքում՝ Նուկուալոֆայում աշխատում էր մոտավորապես 120 խանութ, որի սեփականատերերը չինական ծագում ունեին[73]։ Բացի այդ տոնգացիների շրջաներում աճում էր գործազրկության մակարդակը[75]։ 1999 թվականին Տոնգայի չինացիների ասոցացիան գրանցել է չինացի գործարարների հետապնդման, այդ թվում հարձակման 40 դեպք[76]։ 2000 թվականին Նուկունուկու մարզի իշխանությունները արգելել են չինական բոլոր խանութների գործունեությունը[77]։ 2001 թվականին երկրում գրանցվել է ռասայական հողի վրա հիմնված 100 հարձակում, որի կազմակերպիչները տոնգացիներն էին։ Հասարակության շրջանում լարվածության աճը Տոնգայի վարչապետին՝ արքայազն Ուլակալալա Լավակա Ատային նույնիսկ ստիպեց մերժել շուրջ 600 չինացիների՝ աշխատանքի երկարաձգման թույլտվության խնդրանքը։ Նրանց, ընդհակառակը, հրամայվել է երկիրը լքել 12 ամսվա ընթացքում[75]։ 2006 թվականին Նուկուալոֆում կազմակերպվեցին ընդդեմ չինացի գործարարների հերթական խռովությունները[78]։ Դա հանգեցրեց ևս մի քանի հարյուր չինացիների արտագաղթի։ Չնայած տեղի բնակչության վատ վերաբերմունքի՝ Տոնգայում մինչև այսօր ապրում են զգալի քանակությամբ չինացիներ, որոննց մեծամասնությունը չի պատրաստվում սեփական բիզնեսը թողնել կղզեխմբում[73]։

Լեզուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոսում ենք տոնգաերենով․․․
Հայերեն Տոնգաերեն
Ողջույն Malo e lelei
Ժամը քանի՞սն է Koe ha e taimi?
Ինչպե՞ս է անունդ Ko hai ho hingoa?
Ինչպե՞ս են գործերդ Fefe hake
Այո ʻIo
Ոչ ʻIkai
Շատ շնորհակալություն Malo ʻaupito

Անգլերենից բացի՝ երկրի պաշտոնական լեզուն է տոնգաերենը, որը ավստրանեզիական լեզվաընտանիքի պոլինեզեյական խմբի բազմաթիվ լեզուներից մեկն է՝ սամոաերենի, հավայերենի, մաորիի և այլ լեզուների հետ։ Նիուե լեզվի հետ տոնգաերենը կազմում է պոլինեզեյական լեզվախմբի տոնգայական ենթախումբը։ Լեզվի գրային համակարգը ստեղծվել են եվրոպացի միսիոներները 19-րդ դարի առաջին կեսին։ Տոնգայերենի լեզվակիրների ընդհանուր թվաքանակը 1998 թվականին կազմում էր 96 334 մարդ[79]։

Լեզվում օգտագործվում է լատիներենի այբուբենը։ Այն բաղկացած է ընդամենը 16 տառից՝ 5 ձայնավոր և 11 բաղաձայն։ Բանավոր խոսքի մեջ մեծ դեր է խաղում ձայնավոր հնչյունների տևողությունը, ինչի պատճառով կարող է փոփոխվել խոսքի իմաստը։ Գրավոր խոսքում հնչյունի երկարությունը նշվում է գծիկով (օրինակ՝ «ā»), իսկ կոկորդային հպվածքը կամ խուլ կոկորդային պայթական բաղաձայն հնչյունը՝ ապաթարցով («ʻ»)։

Երկրում կան այլ խաղաղօվկիանոսյան լեզուներից մեկի՝ նիուֆոոուի կրողներ, որով 1981 թվականին խոսում էր 690 մարդ (օգտագործվում էր Նիուաֆոոու և Էուա կղզիներում)[80]։ Մինչ 19-րդ դարը Նիուատոպուտապու կղզու բնակիչներն ունեին սեփական լեզուն․ բայց Ջորջ Տուպոուի կողմից 1986 թվականին կղզու անեքսիայից հետո լեզուն ամբողջովին դուրս է մղվել տոնգաերենի պատճառով[81][82]։

Համաձայն 1968 թվականի գնահատման՝ երկրի բնակչության 98,9 %-ը կարողանում է հմտորեն գրել և կարդալ տոնգաերեն և անգլերեն լեզուներով[6]։

Կրոնական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազատ Ուեսլինի Եկեղեցու տաճար, Կոլոմոտուա

Տոնգայի կղզիներում գերիշխող կրոնը քրիստոնեությունն է։ Քրիստոնյա միսիոներների՝ կղզեխմբում հաստատվելու առաջին փորձերը կատարել են 1797 թվականին Լոնդոնի միսիոներական ընկերության միսիոներները։ Սակայն դրանք ապարդյուն էին։ Քրսիտոնեական առաջին մշտական առաքելությունը Տոնգայի կղզիներում հիմնվել է 1826 թվականին[83]։

Համաձայն 2011 թվականի մարդահամարի՝ տոնգացիների մեծ մասը (36 592 մարդ կամ 35,4 %) Ազատ Ուեսլինի եկեղեցու (անգլ.՝ Free Wesleyan Church) անդամ է։ 18,0 %-ն (18 554 մարդ) իրեն համարում է Հիսուս Քրիստոսի վերջին օրերի Սրբերի եկեղեցու, 15,0 %-ը (15 441 մարդ)՝ Հռոմի կաթոլիկ եկեղեցու, 11,5 %-ը (11 863 մարդ)՝ Տոնգայի Ազատ եկեղեցու (անգլ.՝ Free church of Tonga), 6,7 %-ը (6935 մարդ)՝ Տոնգայի եկեղեցու (անգլ.՝ Church of Tonga), 2,5 %-ը (2602 մարդ)՝ Աստծո Ասամբլեայի, 2,45 %-ը (2533 մարդ)՝ Տոկաիկոլո քրիստոնեական եկեղեցու (անգլ.՝ Tokaikolo Christian Church), 2,26 %-ը՝ (2331 մարդ) Յոթերորդ օրվա ադվենտիստների եկեղեցու, 0,93 %-ը (961 մարդ)՝ Տոնգայի սահմանադրական եկեղեցու (անգլ.՝ Constitutional Church of Tonga), 0,71 %-ը (728 մարդ)՝ Անգլիկան եկեղեցու, իսկ 1,97 %-ը (2029 մարդ)՝ այլ քրիստոնեական ուսմունքների և կրոնների հետևորդներ։ Ընդ որում, միայն 288 մարդ է նշել այն մասին, որ աթեիստ է, իսկ 1034 մարդ հրաժարվել է տեղեկացնել կրոնական պատկանելիության մասին[58]։ Չնայած Տոնգայում գերիշխող եկեղեցին շարունակում է մնալ Ազատ Ուեսլինի եկեղեցին, սակայն վերջին մարդահամարի տվյալներից երևում է, որ գերիշխող եկեղեցու հետևորդների թվաքանակը կրճատվում է (նույն տենդենցը նկատվում է նաև Հռոմի Կաթոլիկ եկեղեցու, Տոնգայի ազատ եկեղեցու, Տոնգայի եկեղեցու, Տոկաիկոլո քրիստոնեական եկեղեցու, Յոթերորդ օրվա ադվենտիստների եկեղեցու հետևորդների շրջանում)։ Այլ ուսմունքների և կրոնների հետևորդների մասնաբաժինը, ընդհակառակը, աճել է (առավել զգալի աճ է նկատվել Հիսուս Քրիստոսի վերջին օրերի Սրբերի եկեղեցու հետևորդների շրջանում)[58]։

Ազատ Ուեսլինի եկեղեցին Տոնգայի թագավորության խոշորագույն քրիստոնեական եկեղեցին, որի մշտական անդամներն են թագավորական ընտանիքի ներկայացուցիչներն են։ Եկեղեցին հիմնվել է 1924 թվականին՝ երկու մեթոդական շարժումների՝ Տոնգայի Ազատ եկեղեցու (հիմնվել է 1885 թվականին թագավոր Ջորջ Տուպոուի հրամանով) և ուեսլինցիների միավորման արդյունքում[83]։

Առաջին կաթոլիկ միսիոներները Տոնգա են եկել 1837 թվականին, սակայն մշտական առաքելություն հիմնելու թույլտվություն ստացել են միայն 1842 թվականին։ Այդ ժամանակ գոյություն ունեցող կաթոլիկ համայնքը գտնվում էր Կենտրոնական Օվկիանիայի առաքելական առաջնորդական փոխանորդության ենթակայության ներքո․ վերջինս հիմնվել էր 1842 թվականի օգոստոսի 23-ին։ Տոնգայի առաքելական առաջնորդական փոխանորդությունը հաստատվել է 1937 թվականի ապրիլի 13-ին։ 1966 թվականի հունիսի 21-ին կղզեխմբում ստեղծվում է ինքնուրույն թեմ[84]։

Հիսուս Քրիստոսի վերջին օրերի Սրբերի եկեղեցում առաջին հետևորդները Տոնգա են ժամանել 1891 թվականին[85], սակայն վեց տարի անց առաքելությունը դադարում է։ Վերամեկնարկել հնարավոր է եղել միայն 1916 թվականին[86]։ Ներկայումս այն ամենադինամիկ զարգացող կրոնական հոսանքն է թագավորությունում։ Համաձայն եկեղեցու տվյալների՝ Տոնգայում հետևորդների ամենաբարձր համամասնություն ունեցող կրոնական կազմակերպությունն է աշխարհում ըստ երկրի բնակչության թվաքանակի (54 281 մարդ)[87]։ Սակայն 2006 թվականի մարդահամարի պաշտոնական տվյալների՝ թագավորությունում ապրում է այդ կրոնի 17 109 հետևորդ[88]։ Տոնգայի գլխավոր կղզում՝ Տոնգատապուում տեղակայված է երկրում կրոնական կազմակերպության միակ եկեղեցին[88]։

Թագավորության սահմանադրությունը երաշխավորում է կրոնի ազատությունը[89]։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոնգայի տնտեսություն[90]
Արժույթ 1 Պաանգա (TOP) = 100 սենիթի
Առևտրային կազմակերպություններ SPARTECA, ՄԱԿ-ի առևտրի և զարգացման խորհրդաժողով
Վիճակագրություն
Կարգավիճակն աշխարհում (ըստ ԳՀ) 186—րդ (2007)
ՀՆԱ (ԳՀ) $526 մլն (2007, գնահատական)
ՀՆԱ-ի աճ −3,5 % (2007, գնահատական)
Մեկ շնչին ընկնող ՀՆԱ (ԳՀ) $5100 (2007, գնահատական)
Գնաճ 5,9 % (2007, գնահատական)
Աշխատանքային ուժ 33 910 (2003)
Գործազրկություն 13 % (2003/04, գնահատական)
Ժողովրդական տնտեսության գլխավոր ճյուղեր ծառայությունների ոլորտ, գյուղատնտեսությունը
Առևտրական գործընկերներ
Արտահանում $22 մլն (2006)
Գլխավոր գործընկերներ (արտ․) Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ճապոնիա Ճապոնիա
Նոր Զելանդիա Նոր Զելանդիա
Ֆիջի Ֆիջի
Սամոա Սամոա
Ներմուծում $139 млн (2006)
Գլխավոր գործընկերներ (ներ․) Ֆիջի Ֆիջի
Նոր Զելանդիա Նոր Զելանդիա
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ավստրալիա Ավստրալիա
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
Պետ․ ֆինանսներ
Բյուջեի եկամուտներ $80,48 մլն (2007/08)
Բյուջեի ծախսեր $109,8 մլն (2007/08)
տոնգանյան մեկ սենտ (seniti taha) մետաղադրամ
Նուկո կղզին, Vavaʻu
Կոնգայի սապատավոր կետերը:

Տոնգոյի տնտեսությունը բնութագրվում է որպես խոշոր ոչ դրամավարկային և արտերկրում ապրող բնակչության կեսից ավելի հատվածի մեծ դրամական փոխանցումների կախվածություն (հիմնականուն Ավստրաիլայում, Ներ Զելադիայում և Միացյալ Թագավորությում բնակվող)։ Թագավորական ընտանիքը և ազնվականները հիմնականում գերադասում են ունենալ իրենց սեփական դրամական եկամուտը, մասնավորապես հեռահաղորդակցման և արբանակային ծառայություններից։ 2008 թվականին Ֆորբեսի թերթի կողմից Տոնգայի տնտեսությունը ճանաչվել է որպես աշխարհի վեցերորդ կոռումպասցված երկիր[91]։

2011 թվականի մարտին Տոնգան գրավել է 165-րդ տեղը՝ աշխարհում անվտանգ եվրոպական արժույթի (եվրո) ռիսկային ներդնումների վարկանշանային աղյուսակում[92]։ Արտադրական հատվածը բաղկացած է ձեռագործ աշխատանքներից և մի քանի այլ փոքրածավալ արդնունաբերությունից, որոնք նպաստում են միայն ՀՆԱ-ի մոտ 3%-ը։ Առևտրային բիզնեսի գործունեությունը նույնպես նկատելիորեն ակտիվ է և մեծ մասամբ գերակշռում են նույն մեծ առևտրային ընկերությունները, որոնք հայտնաբերվել են Խաղաղ օվկիանոսի հարակից տարածքներում։ 1974 թվականի սեպտեմբերին բացվեց երկրի առաջին կոմերցիոն բանկը, որը կոչվեց Տոնգայի բանկ։

Տոնգոյի զարգացման ծրագերեը ընդգծում են աճող մասնավոր հատվածը՝ գյուղատնտեսական արտադրության բարձրացում, դդմի ու վանիլային լոբու արտադրությունը վերականգնում, տուրիզմի զարգացում և հաղորդակցական միջոցների և տրասպորտի աշխատանքների բարելավում։ Զգալի առաջընթաց է գրավել, սակայն դեռ կան անելիքներ։ Փոքր, բայց աճող շինարարական ոլորտը աճում է դրամական միջոցների ներհոսքի և արտերկրում գտնվող տոնգացիների փոխանցումների շնորհիվ։ Այսպիսի կարևոր ներդնումների համար ներկա կառավարությունը ստեղծեց նոր բաժին՝ վարչապետի գրասենյակին կից արտասահմանում բնակվող տոնգացիների պահանջմունքները բավարարելու համար։ Բացի այդ 2007 թվականին Տոնգայի խորհրդարանը փոփոխեց քաղաքացիության մասին օրենքը՝ տոնգաններին տալով երկքաղաքացիության իրավունք[93]։

Գյուղատնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոնգայում գյուղատնտեսությունը և անտառատնտեսությունը (ձկնորսության հետ միասին ) ապահովում են զբաղվածության արտարժույթի և եկամուտի մեծ մասը[94][95]։ Գյուղական տոնգաներն ապավինում են պլանտացիաներին և բնական գյուղատնտեսությանը։ Բույսերը աճեցնում են ինչպես շուկայիայնպես էլ տնային օգտագործման համար՝ բանան, կոկոս, սուրճի հատիկներ, վանիլային լոբի և արմատային մշակաբույսեր, ինչպիսիք են Manihot esculenta -ն, քաղցր կարտոֆիլը և թարոնը։ 2011 թվականի դրությամբ գյուղատնտեսական հողերի երկու երրորդը եղել է արմատային մշակաբույսերի համար[94]։

Կոկոսի վերամշակումը և չորացած կոկոսի վերամշակումը ոչ միան միակակ տեղական արդյունաբերություն էր, այլև առևտրային արտահանումը, սակայն համաշխարհային շուկայում գների վատթարացումը և վերարտադրության բացակայությունը այս երբեմնի կենսունակ արդյունաբերությունը, ինչպես Խաղաղ օվկիանոսի շատ կղզի- պետությունների համար առաջացնում է փակուղի։

Անասնատեսակներից զարգանում էր հիմնականում խոզաբուծությունը և թռչնաբուծությունը։ Իսկ ձիերը պահվում էին հատուկ նպատակների համար, առաջին հերթին ֆերմերները աշխատում են իրենց ʻapi ʻuta-ով (խոտածածկ տարածքներ) Աճում է անասնատեսակների բուծումը և տավարի ներմուծումը նվազում է[96]։

Ավանդական ֆեոդալական հողերի սեփականության համակարգը նշանակում է, որ ֆերմերները ներդնելու համար խթան չունեն և չեն կարող իրականացնել երկարատաև ծառատունկեր, որովհետև նրանք չունեն իրենց սեփականությունը, սակայն 20-րդ դարի վերջում ավելի մեծ պլանտացիները դարձան գյուղատնտեսական արտադրանքի հիմնական արտահանումը՝ դդմի հետ միասին[94]։

1987 թվականից սկսաած դդմի Ճապոնիա արտահանումը անմիջապես Տոնգայի բերեց տնտեսության բարելավմանը, սական ֆերմերները զգուշանում էին ճապոնական շուկայի գնային տատանումներից, ինչպես նաև մեծ ֆինանասական ռիսկերից[93][97]։

Գյուղատնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձուկը Տոգայի ազգային հարստություններից մեկն է, որը շատ կարևոր դեր է խաղում երկրի կյանքում և տնտեսության մեջ[98]։ Ներքին շուկայի համար ձուկը հիմնականում որսում են խութերում։ Այն տեղի բնակչության համար ծառայում է որպես սպիտակուցներ ստանալու աղբյուր։

Երկիրն ունի խոշոր բացառիկ տնտեսական գոտի, որի մակերեսը կազմում է մոտավորապես 700 հազար կմ²[98]։ Պետական բյուջեի համալրումն իրականացվում է նաև այս տնտեսական գոտում օտարերկրացի նավերին ձկնորսության իրավունքի տրամադրման հաշվին, ընդ որում, լիցենզավորման եկամուտը մեծապես կախված է եղանակային պայմաններից։ Օտարերկրյա նավերի համար հետաքրքրությունը հիմնականում թունա ձուկն է։

1960-ական թվականների վերջին սկսվեց օմարների առևտրական նպատակներով որսը, որը տարեկան կազմում է 36 տոննա[98]։ Սակայն վերջին տարիներին նկատվել է այս ցուցանիշի նվազում։ Բացի այդ, աճեցվում են ծովային փափկամարմինների զանազան տեսակներ․ նրանց մի մասը օգտագործվում է ներքին սպառման համար, մյուս մասը՝ հուշանվերների պատրաստման և զբոսաշրջիկների համար։ Երկրի կառավարությունը փորձել է կատարել նաև բուծել ոստրենիներ և մարգարիտներ, սակայն, ըստ էության, այս փորձերը ապարդյուն են եղել[98]։ Այս փափկամարմինների բուծման գործընթացը երկրում դրվել է 1960-ական թվականներին, իսկ 1975 թվականին Տոնգայի կառավարությունը փորձարարական ձեռնարկություն է հիմնել Pteria penguin-ների բուծման նպատակով, որոնք հատուկ այդ նպատակների համար ներկրվել են Ճապոնիայից։ 1993 թվականին Վավաուի կղզիներում առաջին անգամ նախաձեռնվել է մարգարիտների աճեցման նպատակով առևտրական ֆերմաների ստեղծումը[99]։

Էներգետիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոնգան սկսել է իր հարմարեցված քաղաքականությունը իրականացնել իր հեռավոր կղզիների համար առանց թանկ էներգետիկ ցանցի ընդլայմանը։ Մի շարք կղզիներ չունեն հիմնական էլեկտրաէներգիայի մատակարաում՝ ամբողջումին ներմուծվող դիզվառելիքի մատակարարաում։ 2009 թվականին ՀՆԱ-ի 19 %-ը և ներմուծման 25 %-ը կազմել են դիզվառելիք։

Հաշվի առնելով վառելիքի էլեկտրաէներգիայի արդտադրության հուսալիությունը, նրա աճող ծախսերը և բնապահպանության վրա ազդող կողմանկի բացասական ազդեցությունները և վերականգնվող էներգիայի լուծումները գրավել են կառավարության ուշադրությունը։ Վերականգնվող էներգիայի միջազգային գործակալության հետ միասին Տոնգան սկսել է իրականցնել էներգետիակի վրա հիմնված ռազմավարություն, որը հիմնականում արտաքին կղզիներին էլեկտրաէներգիա էր տալիս։ Ռազմավարությունը կենտրոնացած է հիմնականում արեգակնային ջեռուցման համակարգի վրա, որոնք անհատական տնտեսությունները դառնում է փոքր էլեկտրակայաններ։ Բացի այդ նա ենթադրում է մասնակցել տեղական օպերատորների, ֆինանսական հաստատությունների և տեխնիկայի ապահովման համար կայուն բիզնես-մոդելների, ինչպես նաև ռազմավարության կատարումն ապահովող արդյունավետ շահագործում, կառավարում և սպասարկում և հետո համակարգերի արդյունավետ տեղադրում[100]։

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասարակական կազմակերպություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից տագանյան հասարակությունը, ինչպես ավանդականը առանձնանում է բնակչության բարձր ստրատիֆիկացումով և հիերարխիայով։ Այնուամենայնիվ մի քանի հազարամյակների ընթացքում հասարակության կարգերի բաժանման ընթացքում տեղի են ունեցել զգալի փոփոխություններ, որոնք հիմնականում հարթել են հասարակության տարբեր սոցիալական խմբերի ներկայացուցիչների միջև տարբերությունները[101]։ Տագանյան հասարակությունը բաժանվում է երեք հիմնական հասարակական խմբերի՝ թագավորական ընտանիքների ներկայացուցիչներ կամ հաատուիներ, բարձր դաս՝ առաջնորդ կամ հոուեիկի, և հասարակ բնակչություն կամ կաու տուա[102]։ Բոլոր կոչումները մինչև հիմա ժառանգվում են, և որպես կանոն փոխանցվում են հայրական գծով[103]։ 1875 թվականի սահմանադրությամբ կղզիներում մտցվել է նոր դաս՝ երկրային արիստոկրատներ կամ նոպելե[101]։

Տոնգայի կղզիների հասարակության սոցիալական կազմակերպումը, որը ենթադրում է բնակչության հիերարխիա՝ կախված նրանց կարգավիճակից և իշխանությունից, զգալիորեն գործում է ընտանեկան համակարգի, ազգանվան, ընդարձակ ընտանիքի կամ կաինգաների հիման վրա։ Տագանյան ընտանիքները կազմված են ամուսնական զույգից և նրանց երեխաներից, ովքեր ապրում են մի տան մեջ, իսկ կաինգան կազմված է բոլոր բարեկամներից, ովքեր ամպրում են մի կամ մի քանի գյուղերում։ Մարդու հասարակական դիրքի որոշման հարցում զգալի դեր է կատարում նրա սեռը և տարիքը։ Այսպիսով օրինակ կնոջ դիրքը տոնգանյան հասարակության մեջ ավանդաբար համարվում է ավելի արտոնյալ, քան տղամարդունը[103]։ Սակայն հողերի կամ կոչումների ժառանգումը կատարվում է հայրական գծով։ Երեխաների դիրքը որպես կանոն որոշվում է տարիքով, սեռով, ծնված վայրով, նրանց ծնողների դիրքով և հեղինակությամբ[104]։

Խոհանոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Օտայի խմիչք
Տոնգայի լու-պուլու և լու-սիպի կերակուրները պատրաստելու համար անհրաժեշտ բաղադրիչները

Տոնգացիների սննդակարգի հիմնական մասը կազմում էին այնպիսի գյուղատնտեսական բույսեր, ինչպիսիք են տարոն, յամսը, բանանը և կոկոսը։ Շատ էր օգտագործվում ձուկ, որը որպես կանոն թխում էին հատուկ թփերի մեջ ստորգետնյա վառարաններում։ Համադամ էր համարվում տարբեր տեսակի փափկամարմինները, որոնք մատուցվում էին հում։ Լայն տարածում ունեիր կոկոսի կաթից պատրաստված խմիչքները։ Կղզեխմբի հինագույն բնակիչները նաև բուծում էին խոզեր, սակայն դրանց մորթում էին միայն հատուկ առիթների ժամանակ։

19-րդ դարի սկզբին և 20-րդ դարում տեղի բնակիչների սննդակարգի մեջ ավելացավ բազմաթիվ այլ սննդատեսակներ և բույսեր, որոնք կզղի են բերվել եվրոպացինրի կողմից, դրանցից են օրինակ գլուխ սոխը, կաղամբը, գազարը, լոլիկը, նարինջը, կիտրոնը և մանիոկը, որը ավելի հերթ էր աճեցնել քան ավանդական յամսը։ Բացի դրանից հայտնվեց ձմերուկը, որը մեծ ճանաչում գտավ կղզեխմբի բնակիչների մոտ, նրանից սկսեցին պատրաստել օտայի՝ ոչ ալկոհոլային զովացուցիչ ըմպելիք, (ձմերուկի հյութի, կոկոսի կաթի և այլ մրգերի օրինակ մանգոյի և արքայախնձորի հյութերի խառնուրդ էր)։

Տոնգայի ազգային կերակուրների մեջ կարելի է հանդիպել՝

  • Լու-պուլու՝ աղ դրած միս, գլուփ սոխով և կոկոսի կաթով տարոյի թփերի մեջ տապակած։
  • Լու-սիպի՝ նույնն է ինչ լու-պուլու, բայց պատրացտվում է ոչխարի մսից։
  • Վաի-սիաինե՝ ճաշատեսակ, որ հիշեցնում է ապուր պատրաստված հասած բանաններից և կոկոսից[105]։

Կղզեբանկների կյանքում մեծ դեր էր զբաղեցնում Պոլինեզիայում լայն տարածում գտած կավա թմրեցուցիչ խմիչքը, որը պատրացտվում է արբեցնող պղպեղի արմատներից լատին․՝ Piper methysticum։ Բացի սիրված խմիչքի ծիսական նշանակությունից, կավան տոնգացիների կողմից օգտագործվում է որպես գլխացավի, լուծի, հեմոգլոբինուրիա, տուբերկուլոզի, բորի, քաղցկեղի և ասթմայի, ստամոքսի խանգարման և անքնության դեմ միջոց[106]։ Պահպանված առասպելներում նույնիսկ խոսվում է այդ խմիչքի մասին։ Այնտեղ պատմվում է այն մասին, որ բարձրագույն ցեղապետը՝ Լոաուն իր երկրում տիրող սովի ժամանակ որոշում այցելել իր հպատակ Ֆեվաանգի և նրա կնոջը Ֆեֆաֆային, որոնք ապրում էին Էուէիկա կղզում։ Սակայն ընթրիքի ժամանակ նրանք ոչինչ չէին կարող առաջարկել իրենց հատուկ հյուրին, այդ պատճառով էլ որոշում են սպանել իրենց Կավաոնաու անունով աղջկան, ով բորոտ էր, և նրանից պատրաստել ինչ-որ համեղ կերակուր։ Երբ այդ մասին իմացավ Լոաուն, նա հրաժարվեց կերակուրից և հրամայեց իր հպատակներին, վերջինիս թաղել տան հետևում։ Ֆեվաանգին և Ֆեեաեան ենթարկվեցին առանց առարկության, թաղելով իրենց սպանված աղջկա գլուխը մի վայրում, իսկ ներքին օրգանները մեկ այլ վայրում։ Հինգ օր անց թաղման վայրերում աճեցին երկու բացարձակ անծանոթ բույս, գլխի վայրում աճել էր արբեցնող պղպեղը (կավա), իսկ ներքին օրգանների վայրում՝ շաքարեղեգը[107][108]։

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թմբուկ լալի

Մինչև եվրոպացիների կղզիում հայտնվելը Տոնգայի երաժշտության և երաժշտական գործիքների մասին տեղեկություններ գրեթե չի պահպանվել։ Կղզի այցելած առաջին եվրոպացի ճանապարհորդներ Ջեյմս Կուկը և Մրիներ Ուիլյամը, իրենց օրագրերում մի քանի նշումներ են արել Տոնգայի ազգային երաժշտության մասին, որը նրանք լսել են պարերի ժամանակ։ Ազգային գործիքների շարքից է իդեֆոնը (թմբուկներ, գոնգեր), քարդաֆոնը, աերոֆոնները (նոր ֆլեյտաները, խեցե փողերը, սովորական խեցիները, ֆլեյտաները)[109]։

Մինչև եվրոպացիների հայտնվելը արևմտյան Պոլոնեզիյում բացառությամբ Տոկելաուի, թմբուկներ չկաին[110]։ Տոնգայի կզղիներում դրանք բերվել են գրեթե վերջերս Սամոայից, մումլուուլու պարի հետ և վերջին շրջանում բավականին արդիականացվել են։ Ներկայումս տոգանյան թմբուկը կամ նաֆան՝ պատմական ծերպավոր գոնգը, հաճախակի պատրաստում էին նավթամթերքի 44 գալլոն ծավալով տակառներից, որոնք բաժավում են մասերի և պատվում են այծի կաշվով[111]։

Տոնգայում լայն տարածում են գտել ծերպավոր գոնգերը, առանձնացվում են երկու հիմանական տեսակներ՝ նաֆան որը 1784 թվականին հիշատակվել է Կուկի օրագրում և լալին՝ որ բերվել է Ֆիջի կղզուց։ Համաձայն կուկի նկարագրությունների նաֆան ուներ 0,9-ից 1,2 մետր երկարություն, և կես մարդու հաստություն, ինչպես նաև ոչ մեծ՝ 8 սմ ճեղք, որը ձգվում էր գործիքի ողջ երկայնքով[111]։ Նաֆա նվագելու ժամանակ օգտագործում էին 30 սմ երկարությամբ և դաստակի հաստությամբ երկու ամուր բնափայտե փայտիկներ, որոնցով հարվածում էին գոնգի մեջտեղին և ծայրին[112]։ Ավանդաբար լալին օգտագործվում էր ոչ թե երաժշտական նպատակներով, այլ խաղաղ ժամանակ առաջնորդներին հավաքելու կամ պատերազմի ժամանակ նախքան հարձակումը գյուղերը շրջափակելու դեպքում[112]։ Լալիի տարատեսակ է լալի-ֆաիվան, որը օգտագործվում էր մեկե պարի ժամանակ[111]։

Տեղի տավիղի տարատեսակ է համարվում ուտետեն, որը պատրաստվում էր կոկոսյան արմավենու տերևներից և ուներ 25 սմ երկարություն և 3սմ լայնություն։ Անցյալում այն տարածված զբաղմունք էր երեխաների շրջանում, սակայն այժմ երաժշտական այս գրծիքը հանդիպում է բանվականին հազվադեպ[109]։ Տավիղներից կարելի է առանձնացնել նաև տաֆուան, ոլորած խսիր, որի ներսում գտնվում է հնդկեղեգի շյուղ, այն նվագում են երկու փայտիկների հարվածի միջոցով, օգտագործվում է ֆախաիուլա, ուլա և ատուխակա պարերի երաժշտական նվագակցություն ժամանակ[109]։

Տոնգոյում հանդիպող եվրոպացիների բերած տավիղնեերից են կիթառը և ուկուլելեն։ Սրանք բոլորը հիմանականում օգտագործվում են կամ սիրելի երգերը կատարելու կամ խավա-կակալաի ժամանակ։ Աերոֆոններից տարածված են քթային ֆլեյտաները, կամ ֆանգուֆանգուները, ինչպես նաև տարբեր ծովային խեցիները, որոնք օգտագործվում էին որպես երաժշտական փող։ Միմիխա ֆլեյտան վերջին հարյուրամյակում դարձել են բավականին հազվադեպ[109]։

Տոնգայի ժամանակակից երաժշտությունը առաջացել է եվրոպական, խաղաօվկիանոսյան և նույնիսկ կարիբյան ծագումով երաժշտության ազդեցությամբ[113]։

Երգի բառերը ինրենցից ներկայանում են բանաստեղծություններ, գրված խելիակի սկզբունքով «ասել մի բան ենթադրել մեկ այլ բան[113]։ Երգերից առավել հետաքրքիր են արարողակարգային երգերը կամ ֆաիվաները։ Շատ են տարածված խավա կակալ սիրային երգերը[114]։

Պարեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուլա պարը, ինչպես ցանկացած տոնգոնյան պար, սկսվում է ծափերով։
Լակալալա պար

Որպես անցյալում լայն տարածված և մինչև մեր օրերը հասած պաշտոնական արարողակարգային պար է համարվում մետուուպակին, այն կատարում էին տղամարդիկ[115]։ Այս պարի կատարման ժամանակ օգտագործվում են հատուկ հովհարներ, որնք կոչվում են պակի, ինչպես նաև տոգոնյան ծերպավոր թմբուկ կամ նաֆա, որը նվագում են երկու հատուկ փայտիկների օգնությամբ։ Ձայնային նվագակցումը ապահովում են մի խումբ կանայք և տղամարդիկ, որոնք նաֆայի կատարողի հետ նստում են պարողների դիմաց։ Նախկինում նետուուպական կատարում էին միայն հասարակական կարևորություն ունեցող իրադարցությունների ժամանակ, օրինակ ինասի ժամանակ, տարվա առաջին մրգային արարողությանը, երբ Տոնգայի բնակիչը ընծա է մատուցում տուի տոնգային, կղզեխմբի գերագույն առաջոնրդներից մեկին։ Այժմ այս պարը կատարում են այն գյուղերում, որտեղ ապրում են տուի տոնգայի հետևորդները[115]։

Ի տարբերություն տղամարդկանց պարերի, կանացի պարերը առանձնանում են ավելի քիչ ձևականությամբ և կարող են կատարվել շուրջօրյա (Տղամարդկանց պարերը, որպես կանոն ցերեկներն են)[115]։ Նրանցից առավել հայտնի համարվում է նստած պար՝ օտուխական և կանգնած պար՝ ուլան։ Այս պարերի երաժշտական նվագակցումը և ձեռքերի շարժումները շատ նման են, իսկ հենց իրենք որպես կանոն կատրվում մեկը մյուսին հաջորդելով։ Այժմ պարերի կատարման ժամանակ առավել հաճախ օգտագործում են սովորական թմբուկ կամ կիթառ, նախկինում օտուխական և ուլան ուղեկցվում էին տաֆուի նավգակցությամբ։ Տաֆուն երաժշտական գործիք է, որը պատրաստվում էր խսիրի մեջ փաթաթած եղեգի երկու ճյուղերով։ Ձայն ստանալու համար օգտագործում էին երկու հատուկ փայտիկներ[116]։ Վերջին ժամանակներում առավել հայտնի է տաուոլունգա պարը, ենթադրվում է որ այն կղզի է բերվել Սամոաից։ Նրա մեջ առկա են բոլոր շարժումները, որոնք օգտագործվում են ուլա պարի մեջ, բայց ոտքերի շարժումները ավելի շատ են[117]։

Մեկ այլ տոգոնյան հայտնի պար, որ 2003 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հայտարավել է, որպես «մարդկության բանավոր և ոչ նյութական ժառանգության գլուխգործոց», համրվում է լակալական[118]։ Այն կատարում են ինչպես տղամարդիկ, այնպես էլ միևնույն գյուղի կանայք (նրանց թվը երբեմն հասնում է 400 հոգու[119]), կանգնում են երկու շարքով, կանայք ձախից, տղամարդիկ աջից։ Պարի ժամանակ, որը սկսվում է բանաստեղծությամբ, կատարողները գրեթե չեն տեղաշարժվում, միայն անում են հատուկ շարժումներ ձեռքերով[116], ընդորում կանայք անում են մի շարժում, տղամարդիկ մեկ այլ (այդ պատճառով էլ տպավորություն է ստեղծվում, որ կատարում են երկու տարբեր պարեր)[119]։

Մաուլուուլան նստած պար է, ինչպես կանանց այնպես էլ տղամարդկանց համար, որում օգտագործում են շարժումներ, որոնք առկա են օտուխակա, ուլա և լակալակա պարերի մեջ։ Ենթդրաբար, կղզի է բերվել 19-րդ դարի վերջին Սամոաից[120]։ Այն կատարելու ժամանակ պարողները նստում են հատակին մի քանի շարքով։ Պարն ուղեկցվու է թմբուկի նվագակցությամբ, ձեռքերի հատուկ շարժումով և ծափերով և կատարվում է միայն կարևոր պաշտոնական իրադարձությունների ժամանակ և արտացոլում է Տոնգայում գոյություն ունեցող սոիալ-քաղաքական համակարգի հանդեպ բնակիչների օրինապահությունը[121]։

Մաուլուուլու պարը 2008 թվականին Ջորջ Տուպոուի 5-րդի թագադրման ժամանակ, կատարել են 9000 դպրոցականներ[122]:

Ավանդական խաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավադական խաղեր խաղացող և տեղի պարերըը պարող աղջիկներ Վաբաու կղզուց

Բացի ամբողջ աշխարհում լայն տարածում գտած խաղերից, որոնք հայտնի են նաև Տոնգոյում (օրինակ՝ ռեգբի, կրիկետ, ֆուտբոլ), երկրում կան նաև բազմաթիվ այլ ավանդական զվարճություններ (հիմնականում երեխաների համար)։ Առավել հայտնի են համարվում պանին, խիկոն և լանիտան։

Պանին խաղում են երկու խմբերով, օգտագործում են թենիսի գնադակ և 10-12 ալյումինե տարաներ։ Խմբերից մեկը այս տարաներով պետք է կառուցի ոչ մեծ աշտարակ։ Այնուհետև, մյուս խումբը պետք է նետի թենիսի գնդակը, այնպես որ այն հարվածի աշտարակին։ Եթե հակառակ թիմի անդամներից որևէ մեկը այդ պահին դիպչում է գնդակին, նա դուրս է գալիս խաղից։ եթե այն թիմը, որը կառուցել էր աշտարակը նորից է կարողանում կառուցել այն, բարձր հաշվում է մինչև տասը, այնուհետև բարձր բղավում են «պանի»։ Յուրաքանչյուր «պանի» բացականչության հետ թիմը ստանում է մի միավոր[123]։

Խիկո խաղը ներառում է պարեր և ձեռնածություն։ Հաղթում է այն մասնակիցը, ով ցանկացած իրով (մրգեր, թենիսի գնդակ կամ դատարկ տարաներ) բոլորից երկար է կարողանում ձեռնածություն անել[123]։

Լանիտան թիմային խաղ է, այն որոշ չափով կրկնօրինակում է կրիկետը (բայց առանց ծեծան)։ Այստեղ հարվածողը պետք է գնդակը նետի բարձր դեպի երկինք, իսկ հետո հարվածի դրան ձեռքով։ Եթե գնդակը բռնում են, ապա նա դուրս է գալիս խաղից, եթե ոչ ապա հարվածողը պետք է վազի երկու դաշտերի մեջ այնքան, մինչև ընդունող խաղացողի կողմից նետված գնդակի կդիպչի իրեն։ Հենց հարվածողը հասնում է երկրորդ դաշտին, իր թիմը ստանում է միավոր[123]։

Հագուստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոնգացիների ավանդական հագուստը՝ սարոնգն է, «տուպենու», պանադան «տաովալա» գործված է ռագոժից, այն կրում են հատուկ առիթներով, գոտիները քայրովե թոկից են և կոչվում են «կաֆա»։ Կանայք կրում են կիսաշրջազգեստ։ 21-րդ դարում Տոնգայում կրում են նաև սովորական եվրոպական հագուստ[124]։

Հնագիտական Հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լանգի Նամոալա Մուա քաղաքում
Հաամոնգա ա Մաուի

Չնայած հնագիտության տեսանկյունից Տոնգայի կղզիները հետազոտված են վատ, այնուամենայնիվ մի շարք կղզիներում պահպանվել են թանկարժեք հնագիտական հուշարձաններ, ընդ որում գտածոների մեծ մասը, պատկանում է լապիտա մշակույթին և հայտնաբերվել են Թագավորության բոլոր կղզիներում (ընդամենը հնագիտական պեղումների մոտ 30 վայր, որոնց մեծ մասը տեղակայված են Հաապաի կղզում)։ Համաձայն պրոֆեսոր Դավիթ Բեռլի (անգլ.՝ David Burley) հետազոտությունների, հնագույն Նուկուլեկա գտնվում է Տոնգոտապուի արևելյան մասում, հավանաբար հանդիսանում է տոնգացիների կամ պոլինեզիացիների հնագույն բնակավայր, այսինքն կարող է համարվել «Պոլոնեզիայի օրորոց»[125]։ Պատմության և հնագիտության տեսակատից առավել հետաքրքրական է Մուա քաղաքը, 13-ից 19-րդ դարերում Թագավորության թվով երրորդ մայրաքաղաքն էր (առաջինը համարվում էր Տոլոա գյուղը, երկրորդը՝ Խեկետան), այն գտնվում է Տոնգայի ներկայիս մայրաքաղաք՝ Նուկուալոֆայից 12 կմ հեռավորության վրա[126]։ Մուա քաղաքի հյուսիսարևելյան մասում է գտնվում Լապախա շրջանը, այն տուի տոնգա դինաստիայի գերագույն իշխանության կենտրոնն ու բնակավայրն էր։ Բացի դրանից այն հայտնի է նաև որպես 13-ից 19-րդ դարերի Տոնգոնյան կայսրություն աշխարհագրական կենտրոն, ինչպես նաև որպես գերագույն առաջնորդների թաղման վայր (Լապախում կա մոտավորապես 22 գերեզման կամ լանգի), որոնք իրենցից ներկայացնում են ոչ մեծ բարձրություններ, որոնք հիշեցնում են հատած բուգեր[126]։

Հաամոնգա ա Մաուի դոլմեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տանգատապու կղզու ժամանակակից տարածքում՝ Նիուտոուա գյուղից ոչ հեռու, գտնվում է 12 տոննայանոց հայտնի դոլմեն՝ Հաամոնգա ա Մաուին, որը տոնգոերենից թարգմանաբար նշանակում է «Մաուի աստծո բեռ»։ Այն մեգալիթյան միակ կամարն է Խաղաղ օվկիանոսի հարավային մասում, որ կազմված է 5 մետր բարձրություն, 2 մետր լայնություն և 6 մետր երկարություն ունեցող երեք մարջանե սալիկներից (արտաքնապես նման Սթոունհենջին)։ Կառույցի ճշգրիտ թվագրությունը և նշանակությունը հայտնի չեն։ Ենթադրվում է, որ այն կառուցվել է 13-րդ դարի սկզբին՝ թվով տասնմեկերորդ տուի տոնգայի՝ Տուիտատուիի կառավարման ժամանակ[127]։ Գոյություն ունի մի քանի տեսակետ Հաամոնգա ա Մաուին ֆունկցիոնալ նշանակության վերաբերյալ։ Ըստ դրանցից մեկի՝ այն կառուցվել է Տուտոտուի կողմից ի նշանավորումն իր թշնամացած որդիների հաշտության (դոլմենը պետք է խորհրդանշեր նրանց մեջ եղած բարեկամական կապերը)։ Կամ այն կարող էր ծառայել որպես նախկինում այդ վայրում գոյություն ունեցող թագավորական տարածքի մուտք[128]։

Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեգբին ազգային սպորտձև է[129] և ազգային հավաքականը (ʻIkale Tahi, կամ Ծովի Արծիվներ ) ցույց տվեց բավականին լավ արդյունքներ միջազգային ասպարեզներում։ սկսած 1987 թվականից սկսած Տոնգան մասնակցել է աշխարհի ռեգբիի վեց առաջնության։ 2007 և 2011 թվականների ռեգբիի աշխարհի գավաթի առաջնության ժամանակ Տոնգան ունեցավ ամենահաջողակ մրցաշարը՝ հաղթելով չորս խաղերից երկուսը և ունեցավ հնարավորություն մասնակցելու քառորդ եզրափակչում։ 2007 թվականի Ռեգբիի աշխարհի գավաթի խաղարկությունում Տոնգան հաղթեց իր առաջին երկու հանդիպումներում, ԱՄՆ-ի հետ 25-15 հաշվով, իսկ Սամոաի հետ19-15։ 2007 թվականի մրցաշարում շատ մոտ էին վերջնական հաղթանակին, սակայն Հարաֆային Աֆրիկայի Սփրինգբոկս թիմից պարտվեց՝ 30-25 հաշվով։ Պարտվելով Անգլիային 36-20 հաշվով կորցրեցին մրցաշարերում հաղթելուիրենց վերջին հույսը։ Այնուամենայնիվ գրավելով երրորդ տեղը ետև թողնելով Հարաֆային Աֆրիկային և Անգլիային և Տոնգան ինքնաբերաբար որակավորում ստացավ 2011 թվականին Նոր Զելանդիայում կայանալիք Ռեգբիի աշխարհի գավաթի առաջնությանը։ 2011թվականին ռեգբիի աշխարհի գավաթի խաղարկության 1/4 եզրփակչում Տոնգան հաղթեց Ճապոնիային 31-18 հաշվով, եզրափակչում զբաղեցնելով 5-րդ տեղը[130] պարտվելով Ֆրանսիայից 19-14 հաշվում։ Այնուամենայնիվ All Blacks-ը նախորդ ծանր պարտությունները կրեց բաց մրցաշարում (41–10) և հետագում մեծ կորուստ ունեցավ Կանադայի հետ ունեցավ խաղում (25–20) և դա նշանակում է Տոնգան տանուլ տվեց Ֆրանսիայի հետ ունեցած խաղը (կորցրեց նաև ՆԶ-ի հետ ունեցած խաղը) և եզրափակչի համար կորցրեց բոնուսային երկու միավոր ու ունեցավ 46 միավորի տարբերություն։

Տոնգայի լավագույն արդյունքը մինչև 2007 թվականը եղել է 1995 թվականին հաղթել է Կոդ դ՛ Իվուարին 29-11 հաշվով և 1999 թվականին, երբ հաղփեց Իտալիային 28–25 հաշվով (չնայած14 տղամարտիկ պարտվեցին Անգլիայն 101–10 հաշվում )։ Տոնգան հանդես էր գալիս Ikale Tahi war dance կամ theor Sipi Tau (a form of Kailao) անուններով իրենց բոլոր խաղերից առաջ։ Տոնգան մրցել է խաղաղօվկիանոսյան ազգերի դեմ՝ Սամոայի, Ֆիջի, որը այժմ փոխարինում է Ինսուտոցիանալ Քննարկման Խորհուրդը և խաղաղօվկիանոսյան ազգերի գավափի առաջնությանը մասնակցում են Ճապոնիան, Կանադան և ԱՄՆ-ն։ Ակումբային մակարդակով կա Դատեք Գավաթի Մարզային Առաջնություն և Խաղաղ Ռեքբիի Գավաթ։ Ռեքբիի միությունը ղեկավարվում է Տոնգա ռեգբիի ֆուտբոլային միության կողմի, որը հանդիսանում է Խաղաղ օվկիանոսի ռեքբիների դաշինքի անդամ և նպաստում է խաղաղօվկիանոսկյան ռեգբիների թիմին, նախքան 2009 թվականի նրանց վերակազմավորմանը։

Շատ խաղացողներ ունեցել են տոնգանյան ծագում, օրինակ՝ Ջոնահ Լոմու, Իսրայել Ֆոլայ, Վիլիայամի «Վիլլիամ» Օֆահանգա, Մալակայ Ֆեկտոա, Բեն Աֆեակի, Չարլիզ Պիուտաու, Ֆրանկ Հալաայ, Սեկոպե Կեպու, Ջորջ Սմիթ, Վիքլիֆֆ Փալու, Սիտալեկի Թիմանի, Սալեզի Մաաֆու, Անտոնի և Սաիա Ֆեյնգաա, Մարկ Ջերրարդ, Քուփեռ Վունա, Դոուգ Հոուվլեթթ, Տոուտայ Կեֆու և Տատաֆու Պոլոտա-Նաու՝ խաղացել են All Blacks-ում կամ Wallabies -ում։ Բրիտանացի կամ Իռլանդացի Առյուծը և Ուելսի միջազգային խաղացող Տաուլուպե «Տոբի» Ֆալետաու-ն տոնգանական ծագում ունի և Տոնգանի միջազգային ճանաչված Կուլի Ֆալետաուի որդին է։ Թաուլուփեի զարմիկները և Անգլիայի միջազգային խաղացողները Բիլլի և Սակո Վունիպոլան (որը նույնպես բրիտանական և իռլանդական Առյուծ է կոչվում) նույնպես հանդիսանում են նախկին Տոնգայի ռեգբիի ավագ Ֆեա Վունիպոլայի որդիներ։ Ռեգբին հանրահայտ է հանրապետության դպրոցների շրջանում, և, ինչպիսիք են Տոնգա քոլեջը և Թոփոու քոլեջը պարբերաբար կրթաթոշակներ են տրմադրում Նոր Զելանդիայի, Ավստրիալայի և Ճապոնիայի դպրոցների աշակերտներին։

Ռեգբիի լիգան որոշակի հաջողությունների է հասել։ 2008 թվականի Ռեգբիի Լիգայի Աշխարհի Գավաթի խաղարկությունում գրանցված Տոնգան հաղթեց Իռլանդիային և Շոտլանդիային։ 2017 թվականի նոյեմբերի 11 -ին Աշխարհի գավաթի առաջնությունում Համիլիթոնի Վեյկատո ստադիունում հաղթեց Նոր Զելանդիային։ Այսպիսով Տոնգան սպորտի պատմության մեջ դարձել է առաջին հավաքականի (երեք երկրներից դուրս՝ Ավստրիալայում, Նոր Զելանդիայում, և Անգլիայում/ Միացյալ Թագավորություն) հաղթել է մեկ երեք ազգերի։ Ազգային թիմի հաջողության հետ մեկտեղ Տոնգայի շատ խաղացողներ մեծացել են Ավստրալայի Ազգային Ռեգբիի լիգայի մրցաշարերում։ Դրանք ներառում են Վիլլիե Մասոն, Մանու Վատուվեյ, Բրենտ Քայտ, Վիլլիե Տոնգա, Անտոնի Տուպոու, Անտոնիո Կաուֆուզի, Իսրայել Ֆոլաու, Տանիելա Տուակի, Միքայել Ջեննինգս, Տոնի Վիլլիամզ, Ֆելետի Մատեո, Ֆետուլի Տալանօա և այլ անուներ։ Հետագայում, Տոնգան ռեգբիի լիգայի խաղացողներ հաջողակ կարիերա են ստեղծել Անգլիայի Սուպեր Լիագում, ինչպիսին է Անտոնիո Կաուֆուսի[131]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://data.worldbank.org/indicator/SP.POP.TOTL?locations=TO
  2. 2,0 2,1 2,2 «Tonga» (անգլերեն). US Department of State. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 25 октярбря 2008-ին.
  3. «The Kingdom of Tonga. Aspects» (անգլերեն). Jane Resture. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 25 октября 2008-ին.
  4. «Keeping Pests out of Tonga» (անգլերեն). Commonwealth of Australia. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 25 октября 2008-ին.
  5. 5,0 5,1 «Tonga. Location, size, and extent» (անգլերեն). Encyclopedia of the Nations. Վերցված է 2 октября 2008-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 «Tonga» (անգլերեն). CIA. The World Fact Book. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2 октября 2008-ին.
  7. Ms Lu’isa Tupou Veihola Tu’i’afitu. National Circumstances // The Kingdom of Tonga’s Initial National Communication. In response to its commitments under the United Nations Framework Convention on Climate Change. — 2005. — С. 1.
  8. 8,0 8,1 8,2 Edward R. Lovell, Asipeli Palaki. Introduction // National coral reef status report Tonga. — С. 317.
  9. David W. Steadman. Extinction & Biogeography of Tropical Pacific Birds. — University of Chicago Press, 2006. — С. 21. — 594 с. — ISBN 0226771423
  10. В Тихом океане возник новый остров (фотоснимки и текст)
  11. Ученые: извержение вулкана в Тихом океане породило новый островՌԻԱ Նովոստի.
  12. Pleiades captures the birth of a new island Արխիվացված 2015-04-02 Wayback Machine (англ., фотоснимок острова из космоса, в высоком разрешении по ссылке «full resolution»).
  13. Новый вулканический остров в Тонга сфотографирован из космоса (рус., фотоснимок острова из космоса, видеозапись извержения).
  14. «Country Pasture/Forage Resource Profiles. Tonga» (անգլերեն). FAO. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 19 декабря 2008-ին.
  15. «Global Volcanism Program. Tofua» (անգլերեն). Smithsonian National Museum of Natural History. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 30 декабря 2008-ին.
  16. «Tonga Volcanoes and Volcanics» (անգլերեն). U.S. Geological Survey. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 30 декабря 2008-ին.
  17. «Global Volcanism Program. Kao» (անգլերեն). Smithsonian National Museum of Natural History. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 30 декабря 2008-ին.
  18. «Global Volcanism Program. Home Reef» (անգլերեն). Smithsonian National Museum of Natural History. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 30 декабря 2008-ին.
  19. «Global Volcanism Program. Metis Shoal» (անգլերեն). Smithsonian National Museum of Natural History. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 30 декабря 2008-ին.
  20. «World's Largest Tsunami Debris Discovered» (անգլերեն). ScienceDaily LLC. 25 сентября 2008. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 30 декабря 2008-ին.
  21. «Ancient Tsunami Carried Giant Boulders to Tonga» (անգլերեն). National Geographic News. 30 сентября 2008. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 30 декабря 2008-ին.
  22. Robert Thistlethwaite, David Sheppard, Netatua Prescott. 2.1.6 Mineral resources // The Kingdom of Tonga: action strategy for managing the environment. — 1993. — С. 5.
  23. «Marine prospector discovers gold off Tongan coast» (անգլերեն). Mining Weekly. 31 октября 2008. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 30 декабря 2008-ին.
  24. «Teck Cominco Discovers Four High-grade Copper-Gold-Zinc SMS Systems in Tonga» (անգլերեն). Nautilus Minerals Inc. 17 сентября 2008. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 30 декабря 2008-ին.
  25. 25,0 25,1 25,2 25,3 25,4 Ms Lu’isa Tupou Veihola Tu’i’afitu. National Circumstances // The Kingdom of Tonga’s Initial National Communication. In response to its commitments under the United Nations Framework Convention on Climate Change. — 2005. — С. 2.
  26. 26,0 26,1 Ms Lu’isa Tupou Veihola Tu’i’afitu. National Circumstances // The Kingdom of Tonga’s Initial National Communication. In response to its commitments under the United Nations Framework Convention on Climate Change. — 2005. — С. 7.
  27. 27,0 27,1 27,2 «Climate Summary of Tonga» (PDF) (անգլերեն). Tonga Meteorological Services. Արխիվացված (PDF) օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 19 декабря 2008-ին.
  28. 28,0 28,1 Edward R. Lovell, Asipeli Palaki. Introduction // National coral reef status report Tonga. — С. 318.
  29. «Weatherbase: Historical Weather for Nukuʻalofa, Tonga». weatherbase.com.
  30. Robert Thistlethwaite, David Sheppard, Netatua Prescott. 2.1.2 Agriculture // The Kingdom of Tonga: action strategy for managing the environment. — 1993. — С. 5.
  31. Robert Thistlethwaite, David Sheppard, Netatua Prescott. 2.1.5 Water resources // The Kingdom of Tonga: action strategy for managing the environment. — 1993. — С. 7.
  32. «Tonga. Topography» (անգլերեն). Encyclopedia of the Nations. Վերցված է 2 октября 2008-ին.
  33. «Tonga System of Government Information. Government of Toref>Arthur L. Dahl, IUCN Commission on National Parks and Protected Areas, United Nations Environment Programme. Review of the Protected Areas System in Oceania: Based on the Work of Arthur Lyon Dahl. — IUCN, 1986. — С. 148. — 312 с. — ISBN 2880325099nga» (անգլերեն). University of the South Pacific. PacLII. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 10 января 2009-ին.
  34. Sione Latukefu. «The History of the Tongan Constitution» (անգլերեն). The Official Website of the Tongan Government. Վերցված է 10 января 2009-ին.
  35. Конституция Тонга, часть 2, статья 79.
  36. «Parliament Approves Constitution & Electoral Commission Bills» (անգլերեն). The Official Website of the Tongan Government. Վերցված է 10 января 2009-ին.
  37. «Commission to consider political reform» (անգլերեն). The Official Website of the Tongan Government. Վերցված է 10 января 2009-ին.
  38. «Tonga Parliament enacts political reforms» (անգլերեն). Radio New Zealand International. 15 April, 2010. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 27-ին.
  39. «Tonga parliament votes on amended boundaries» (անգլերեն). Radio New Zealand International. 20 April, 2010. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 27-ին.
  40. Конституция Тонга, часть 2, статья 32.
  41. Конституция Тонга, часть 2, статья 33 (1).
  42. Конституция Тонга, часть 2, статья 35.
  43. 43,0 43,1 Конституция Тонга, часть 2, статья 41.
  44. Конституция Тонга, часть 2, статья 36.
  45. Конституция Тонга, часть 2, статья 38.
  46. 46,0 46,1 Конституция Тонга, часть 2, статья 39.
  47. Конституция Тонга, часть 2, статья 44.
  48. Конституция Тонга, часть 2, статья 56.
  49. Конституция Тонга, часть 2, статья 59.
  50. 50,0 50,1 Конституция Тонга, часть 2, статья 77.
  51. Конституция Тонга, часть 2, статья 60.
  52. Конституция Тонга, часть 2, статья 65.
  53. Конституция Тонга, часть 2, статья 61.
  54. Закон о Законодательной Ассамблее Արխիվացված 2013-02-08 Wayback Machine, часть 3, статья 15.
  55. «Administrative Divisions of Countries» (անգլերեն). Statoids. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 4 января 2009-ին.
  56. «Local Government» (անգլերեն). Tongan Government. Վերցված է 4 января 2009-ին.
  57. «Populationfor distribution by division, district, village by population change, Tonga: 1996 & 2006» (PDF) (անգլերեն). Tongan Statistics. Արխիվացված (PDF) օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 4 января 2009-ին.
  58. 58,00 58,01 58,02 58,03 58,04 58,05 58,06 58,07 58,08 58,09 «Перепись населения (2011)». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 20-ին.
  59. «Divisions — Vava'u» (անգլերեն). Tongan Government. Վերցված է 4 января 2009-ին.
  60. «Divisions — Niuas» (անգլերեն). Tongan Government. Վերցված է 4 января 2009-ին.
  61. «Divisions — Tongatapu» (անգլերեն). Tongan Government. Վերցված է 4 января 2009-ին.
  62. «Divisions — Ha'apai» (անգլերեն). Tongan Government. Վերցված է 4 января 2009-ին.
  63. «Divisions — 'Eua» (անգլերեն). Tongan Government. Վերցված է 4 января 2009-ին.
  64. Данные ЦРУ США на 4 декабря 2008 года и Департамента статистики Тонга.
  65. Chapter I. Background // Population Census 1996. — Tonga Department of Statistics, 1996. — С. vi. — 99 с.
  66. «Census 2006 — Population Distribution» (PDF) (անգլերեն). Department of Statistics Tonga. Արխիվացված (PDF) օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 13 октября 2008-ին.
  67. 67,0 67,1 «Census 2006 — Population size, Trend, Distribution and Structure» (անգլերեն). Department of Statistics Tonga. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 4 января 2009-ին.
  68. «Tongan People in New Zealand» (անգլերեն). New Zealand's official statistics agency. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 24 декабря 2009-ին.
  69. «Community Information Summary. Tonga-born» (PDF) (անգլերեն). Australian Government. Department of Immigration and Citizenship. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 4 января 2009-ին.
  70. «We the People: Pacific Islanders in the United States. Census 2000 Special Reports» (PDF) (անգլերեն). U.S. Census Bureau. (Бюро переписи США). 2005 թ․ օգոստոս. Արխիվացված (PDF) օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 4 января 2009-ին.
  71. «Demographic Indicators» (անգլերեն). Department of Statistics Tonga. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 13 октября 2008-ին.
  72. «Population Census 1996 — General Information» (անգլերեն). Department of Statistics Tonga. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 4 января 2009-ին.
  73. 73,0 73,1 73,2 73,3 James Jiann Hua To. «The Overseas Chinese in Tonga» (անգլերեն). The Tokyo Foundation. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 4 января 2009-ին.
  74. «In the Court of the King of Tonga» (անգլերեն). The New York Times. 1992 թ․ հունիսի 7. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 4 января 2009-ին.
  75. 75,0 75,1 Paul Raffaele & Matthew Dearnaley. «Tonga to expel race-hate victims» (անգլերեն). The New Zealand Herald. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 4 января 2009-ին.
  76. «Tonga's Prince takes swipe at racism at home and abroad» (անգլերեն). The New Zealand Herald. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 4 января 2009-ին.
  77. «No More Chinese!» (անգլերեն). Tongatapu.net. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 4 января 2009-ին.
  78. «Flight chartered to evacuate Chinese in Tonga» (անգլերեն). ABC Online. 2006 թ․ նոյեմբերի 22. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 13-ին.
  79. «Tongan» (անգլերեն). Ethnologue. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 19 октября 2008-ին.
  80. «Niuafo'ou» (անգլերեն). Ethnologue. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 19 октября 2008-ին.
  81. «Niuatoputapu» (անգլերեն). Ethnologue. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 19 октября 2008-ին.
  82. Lui A.J. Bell, ‘Ulunga Fa’anunu and Taniela Koloa. The people // Fisheries Resources Profiles Kingdom of Tonga. — 1994—1995.
  83. 83,0 83,1 «Free Wesleyan Church of Tonga» (անգլերեն). Tonga on the 'NET. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 5 января 2009-ին.
  84. «Diocese of Tonga» (անգլերեն). The Hierarchy of the Catholic Church. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 5 января 2009-ին.
  85. «Roman Catholic Church in Tonga» (անգլերեն). Tonga on the 'NET. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 5 января 2009-ին.
  86. R. Lanier Britsch. «The Church in the South Pacific» (անգլերեն). Official Web site of The Church of Jesus Christ of Latter-day Saints. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 5 января 2009-ին.
  87. «Country Profiles. Tonga» (անգլերեն). Official Web site of The Church of Jesus Christ of Latter-day Saints. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 5 января 2009-ին.
  88. 88,0 88,1 «Census 2006 — Religion» (անգլերեն). Department of Statistics Tonga. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 5 января 2009-ին.
  89. «Tonga. International Religious Freedom Report 2007» (անգլերեն). Bureau of Democracy, Human Rights, and Labor. U.S. State Department. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 5 января 2009-ին.
  90. Данные ЦРУ США.
  91. «In Pictures: The World's Most Corrupt Countries». Forbes Magazine. 2008 թ․ հունիսի 25. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 10-ին.
  92. «Euromoney Country Risk». Euromoney Country Risk. Euromoney Institutional Investor PLC. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 15-ին.
  93. 93,0 93,1 Ellicott, Karen, ed. (2006). Countries of the world and their leaders yearbook 2007. Farmington Hills, MI: Thomson Gale. էջ 1873. ISBN 978-0-7876-8103-6.
  94. 94,0 94,1 94,2 Halavatau, S. M.; Halavatau, N. V. (2001), Food Security Strategies for the Kingdom of Tonga (PDF), Working Paper number 57, United Nations Centre for Alleviation of Poverty Through Secondary Crops' Development in Asia and the Pacific (CAPSA), Արխիվացված (PDF) օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 10-ին {{citation}}: Unknown parameter |lastauthoramp= ignored (|name-list-style= suggested) (օգնություն)
  95. Kunzel, W. (1989), Agroforestry in Tonga: A Traditional Source for Development of Sustainable Farming Systems, Occasional Paper 12, Armidale, New South Wales: South Pacific Smallholder Project, University of New England
  96. Ellicott, Karen, ed. (2006). Countries of the world and their leaders yearbook 2007. Farmington Hills, MI: Thomson Gale. էջ 1873. ISBN 0-7876-8103-2.
  97. Rejects from squash production excessed 30%. Halavatau, S. M.; Hausia, S. F. (2000), Small Farmer Participation in Export Production: Kingdom of Tonga Case Studies, Apia, Samoa: FAO Regional Workshop on Small Farmer Participation in Export Production in the Pacific Islands {{citation}}: Unknown parameter |lastauthoramp= ignored (|name-list-style= suggested) (օգնություն)
  98. 98,0 98,1 98,2 98,3 Lui A.J. Bell, ‘Ulunga Fa’anunu and Taniela Koloa. Summary // Fisheries Resources Profiles Kingdom of Tonga. — 1994—1995.
  99. Antoine Teitelbaum and Poasi N. Fale. Support for the Tongan pearl industry // SPC Pearl Oyster Information Bulletin. — November 2008. — № 18. — С. 11.
  100. «International Renewable Energy Agency». IRENA. 2009 թ․ հունվարի 26. Վերցված է 2010 թ․ հունիսի 27-ին.
  101. 101,0 101,1 Helen Morton, Helen Morton Lee. Becoming Tongan: an ethnography of childhood. — University of Hawaii Press, 1996. — С. 23. — 343 с. — ISBN 0824817958
  102. Tongan Gambling Research Report. — Auckland Regional Public Health Service, 2004. — С. 55.
  103. 103,0 103,1 «Culture of Tonga» (անգլերեն). Every Culture. Վերցված է 2 августа 2009-ին.
  104. Tongan Gambling Research Report. — Auckland Regional Public Health Service, 2004. — С. 57.
  105. «Tongan Food» (անգլերեն). New South Wales Department of Education. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 16 мая 2009-ին.
  106. «Tonga > Houses & Village Life» (անգլերեն). Polynesian Cultural Center Official Site. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 21 июня 2009-ին.
  107. Robert D. Craig. Handbook of Polynesian mythology. — ABC-CLIO, 2004. — С. 148. — 353 с. — ISBN 1576078949
  108. Robert D. Craig. Dictionary of Polynesian mythology. — Greenwood Publishing Group, 1989. — С. 110. — 409 с. — ISBN 0313258902
  109. 109,0 109,1 109,2 109,3 «Tongan Musical Instruments» (անգլերեն). Music Archive for Pacific Island Nations. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 20 мая 2009-ին.
  110. Mervyn McLean. Weavers of Song: Polynesian Music and Dance. — Auckland University Press, 1999. — С. 122. — 556 с. — ISBN 186940212X
  111. 111,0 111,1 111,2 Mervyn McLean. Weavers of Song: Polynesian Music and Dance. — Auckland University Press, 1999. — С. 123. — 556 с. — ISBN 186940212X
  112. 112,0 112,1 «Beat It! Percussion Instruments in the Pacific» (PDF) (անգլերեն). National Science and Technology Centre. Commonwealth of Australia. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 20 мая 2009-ին.
  113. 113,0 113,1 Brij V. Lal, Kate Fortune. The Pacific Islands: an encyclopedia. — University of Hawaii Press, 2000. — С. 506. — 664 с. — ISBN 082482265X
  114. Elizabeth May, Mantle Hood. Musics of many cultures: an introduction. — University of California Press, 1983. — С. 141. — 434 с. — ISBN 0520047788
  115. 115,0 115,1 115,2 Elizabeth May, Mantle Hood. Musics of many cultures: an introduction. — University of California Press, 1983. — С. 138. — 434 с. — ISBN 0520047788
  116. 116,0 116,1 Elizabeth May, Mantle Hood. Musics of many cultures: an introduction. — University of California Press, 1983. — С. 139. — 434 с. — ISBN 0520047788
  117. Mervyn McLean. Weavers of Song: Polynesian Music and Dance. — Auckland University Press, 1999. — С. 135. — 556 с. — ISBN 186940212X
  118. «Proclamation 2003: "The Lakalaka, Dances and Sung Speeches of Tonga"» (անգլերեն). Intangible Cultural Heritage — ICH. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 16 мая 2009-ին.
  119. 119,0 119,1 Mervyn McLean. Weavers of Song: Polynesian Music and Dance. — Auckland University Press, 1999. — С. 137. — 556 с. — ISBN 186940212X
  120. Mervyn McLean. Weavers of Song: Polynesian Music and Dance. — Auckland University Press, 1999. — С. 136. — 556 с. — ISBN 186940212X
  121. Elizabeth May, Mantle Hood. Musics of many cultures: an introduction. — University of California Press, 1983. — С. 140. — 434 с. — ISBN 0520047788
  122. Angela Gregory. (2008 թ․ հուլիսի 30). «Thousands perform unique royal tribute» (անգլերեն). The New Zealand Herald. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 21 мая 2009-ին.
  123. 123,0 123,1 123,2 «Tongan Project. The Tongan People» (անգլերեն). New South Wales Department of Education. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 16 мая 2009-ին.
  124. Besnier N. On the Edge of the Global: Modern Anxieties in a Pacific Island Nation. — Stanford University Press, 2011. — (Contemporary Issues in Asia and Pacific). — ISBN 9780804774062
  125. «Lapita Pottery Archaeological Sites (A National Serial Site for consideration as the Kingdom of Tonga's contribution to a transnational serial site listing)» (անգլերեն). UNESCO World Heritage Centre. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 21 июня 2009-ին.
  126. 126,0 126,1 «The Ancient Capitals of the Kingdom of Tonga» (անգլերեն). UNESCO World Heritage Centre. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 23 июня 2009-ին.
  127. Brij V. Lal, Kate Fortune. The Pacific Islands: an encyclopedia. — University of Hawaii Press, 2000. — С. 122. — 664 с. — ISBN 082482265X
  128. Robert D. Craig. Handbook of Polynesian mythology. — ABC-CLIO, 2004. — С. 128. — 353 с. — ISBN 1576078949
  129. «Tonga Sport». Virtual Oceania. 2015 թ․ փետրվարի 26.
  130. «Official RWC 2011 Site». rugbyworldcup.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 7-ին.
  131. «Superleague». Superleague. 2008 թ․ հոկտեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 6-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տոնգա» հոդվածին։