Փողային երաժշտական գործիքներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(աուդիո)
(աուդիո)
I. Adagio, allegro
(աուդիո)
(աուդիո)
II: Andante cantabile
(աուդիո)
(աուդիո)
III: Scherzo (Allegro moderato)
(աուդիո)
(աուդիո)
IV: Finale (Allegretto)

Փողային երաժշտական գործիքներ, երաժշտական գործիքներ, որոնք փայտե, մետաղական կամ այլ կառուցվածքի ու ձևի փողեր են, որտեղ երաժշտական ձայն է առաջանում փողի մեջ հավաքված օդի տատանման արդյունքում[1]։ Փողային գործիքների ձայնասահմանը (ռեգիստր) որոշվում է փողի չափերով. ինչքան մեծ է գործիքում հավաքված օդի ծավալը, այնքան ցածր հաճախականությամբ է այն տատանվում, և հետևաբար գործիքից ավելի ցածր ձայն է արձակվում։

Օդի տատանման հաճախականությունը կարելի փոփոխել երկու տարբերակով.

  • Օդի հոսանքի ուժգին մղումով գործիքում օդը բաժանվում է երկու, երեք, չորս մասերի, ինչի հետևանքով հնչում է ոչ թե հիմնական տոնը, այլ հնչերանգային տարբերակը (օբերտոն)։
  • Օդի հոսանքի երկարությունը մեծացնում կամ փոքրացնում են հատուկ հարմարանքների միջոցով` փականներ, բանալիներ, ինչը երաժիշտը գործի է դնում մատներով[2]։

Փողային գործիքների դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Փողային գործիքները ավանդաբար բաժանվում են երկու հիմնական խմբի` պղնձյա և փայտե։ Այս դասակարգումը պատմականորեն պայմանավորված է այն նյութով, որը կիրառվել է գործիքի պատրաստման համար, սակայն ներկայումս հիմնականում պայմանավորված է գործիքների հնչյունական արտաբերմամբ։ Այսպես` ֆլեյտան փայտե գործիք է, բայց կարող է պատրաստվել նաև մետաղից և նույնիսկ ապակուց, հոբոյը և կլառնետը կարող են պատրաստվել պլաստիկից և տարատեսակ այլ նյութերից, իսկ սաքսոֆոնը, որ մշտապես պատրաստվում է մետաղից, համարվում է փայտե գործիք։ Դրան հակառակ` պղնձյա համարվող որոշ գործիքներ կարող են պատրաստվել արծաթից, արույրից և այլ մետաղներից[3]։

Փողային գործիքների առանձին տարատեսակ են ստեղնային փողային գործիքները, որոնք պարունակում են տարատեսակ խողովակներ, որոնց մեջ օդը մղվում է հատուկ մորթիների միջով։ Այդպիսի գործիքներ են երգեհոնը, ֆիսհարմոնը։

Փայտյա փողային գործիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փայտյա են կոչվում փողային այն գործիքները, որոնցով նվագելը հիմնվում է բացվածքների միջոցով օդի հոսանքի կարճացման վրա։ Բացվածքները գտնվում են գործիքի արտաքին կողմում` իրարից որոշակի հեռավորության վրա[4]։

Այս գործիքների զարգացման վաղ փուլերում դրանք պատրաստվել են բացառապես փայտից, ինչից էլ ստացել են իրենց անվանումը։ Այդ տեսակի ժամանակակից որոշ գործիքներ, օրինակ` ֆլեյտան, արդեն գրեթե չեն պատրաստվում փայտից, իսկ շատ գործիքների պատրաստման ժամանակ կիրառվում են այլ նյութեր ևս։

Պղնձյա փողային գործիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պղնձյա են կոչվում այն փողային գործիքները, որոնցով նվագելու սկզբունքը ներշնչվող օդի հոսանքը կամ շրթունքների ձևը փոփոխելով նոր հնչյունների ստացումն է[5][6]։ Այս դեպքում չեն կիրառվում փականներ, ինչի պատճառով գործիքներն ունակ են արտադրելու բնական հնչողության ոչ մեծ քանակությամբ հնչյուններ, սակայն այդ մեխանիզմի հայտնաբերման հետ (1830-ական թվականներ) պղնձյա գործիքներին հասու եղավ քրոմատիկ հնչյունաշարը։ Դրանից հետո նրանք դարձան դասական երաժշտության լիարժեք գործիքներ։ Տրոմբոնի պարագայում քրոմատիկ ձայն ստանալու համար կիրառվում է շարժուն փողը։

Որպես կանոն, այս գործիքները պատրաստվում են մետաղից` արույր, պղինձ, հազվադեպ` արծաթ, սակայն միջնադարից մեզ հասած որոշ գործիքներ, որոնք հնչյուններ են արձակում այս եղանակով, պատրաստված են փայտից։

Փողային գործիքների կիրառումը երաժշտության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փողային գործիքներն օգտագործվում են նվագախմբերում, այդ թվում` սիմֆոնիկ, ավելի հազվադեպ` կամերային համույթներում։ Դրանք հազվադեպ են կիրառվում սոլո ձևով։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Соловьёв Н. Ф. Инструмент музыкальный // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
  2. Baines, Anthony (1961). Musical Instruments Through the Ages. Harmondsworth: Pelican.
  3. Coltman, John W. (1971). "Effect of material on flute tone quality". Journal of the Acoustical Society of America. 49: 520–523. doi:10.1121/1.1912381.
  4. Wolfe, Joe. "Clarinet Acoustics: an Introduction". University of New South Wales. Retrieved 2010-12-12.
  5. Wolfe, Joe. "Brass Instrument (Lip Reed) Acoustics: an Introduction". University of New South Wales. Retrieved 2010-12-12.
  6. Benade, Arthur H. (1990). Fundamentals of Musical Acoustics. p. 391.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]