«Գեղասար (Լոռու մարզ)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Rescuing 1 sources and tagging 0 as dead.) #IABot (v2.0.7
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-.mtaes.am +.mtad.am)
Տող 58. Տող 58.
| թվային իդենտիֆիկատոր =
| թվային իդենտիֆիկատոր =
| Վիքիպահեստում =
| Վիքիպահեստում =
| կայք = http://lori.mtaes.am/about-communities/490/
| կայք = http://lori.mtad.am/about-communities/490/
| կայքի լեզու = hy
| կայքի լեզու = hy
}}
}}
Տող 104. Տող 104.


== Սպիտակի երկրաշարժը ==
== Սպիտակի երկրաշարժը ==
Գյուղը հիմնովին ավերվեց [[Սպիտակի երկրաշարժ|1988 թ. դեկտեմբերի 7-ի երկրաշարժից]], որին զոհ գնացին 140 գեղասարցիներ։ Գյուղի կենտրոնում տեղադրված է երկրաշարժի զոհվածների հիշատակը հավերժացնող հուշակոթողը՝ կառուցված գեղասարցի բարեգործ Մ. Հովհաննիսյանի ֆինանսական աջակցությամբ<ref name=Geghasar>{{cite web|url=http://lori.mtaes.am/about-communities/490/ |title=Գեղասար |date= |accessdate=2013 Դեկտեմբերի 12}}</ref>:
Գյուղը հիմնովին ավերվեց [[Սպիտակի երկրաշարժ|1988 թ. դեկտեմբերի 7-ի երկրաշարժից]], որին զոհ գնացին 140 գեղասարցիներ։ Գյուղի կենտրոնում տեղադրված է երկրաշարժի զոհվածների հիշատակը հավերժացնող հուշակոթողը՝ կառուցված գեղասարցի բարեգործ Մ. Հովհաննիսյանի ֆինանսական աջակցությամբ<ref name=Geghasar>{{cite web|url=http://lori.mtad.am/about-communities/490/ |title=Գեղասար |date= |accessdate=2013 Դեկտեմբերի 12}}</ref>:


== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==

17:45, 16 հունվարի 2021-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գեղասար (այլ կիրառումներ)
Գյուղ
Գեղասար
Գեղասար
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԼոռի
Հիմնադրված է1920 թ.
Մակերես10.04 կմ²
ԲԾՄ1660 մ
Պաշտոնական լեզուհայերեն
Խոսվող լեզուներՀայերեն
Բնակչություն207 մարդ (2004)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՔրիստոնյա
Տեղաբնականունգեղասարցի
Ժամային գոտիUTC+4
Պաշտոնական կայքlori.mtad.am/about-communities/490/ (հայ.)
Գեղասար (Լոռու մարզ) (Հայաստան)##
Գեղասար (Լոռու մարզ) (Հայաստան)

Գեղասար, գյուղ Լոռու մարզում։ Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1660 մ, հեռավորությունը մարզկենտրոնից՝ 49 կմ հյուսիս-արևմուտք։ Գյուղը հիմնադրվել է 1920 թ.-ին։ Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ և բանջարաբուծությամբ։

Գյուղի նախկին անվանումը Թափանլի էր, վերանվանվել է Գեղասար 1978 թ.-ին։

Բնակչություն

Գյուղի բնակիչները Բասենից, Ղարսից, Անատոլիայից եկած գաղթականներն են 1826-1827 թթ.։

Գեղասարի ազգաբնակչության փոփոխությունը[1].

Տարի 1939 1959 1970 1979 1989 2001 2004
Բնակիչ 181 199 330 365 41 248 207

Տնտեսություն

Բնակչությունը հիմնականում զբաղվում է կարտոֆիլի, հացաբույսերի, բանջարա-բոստանային կուլտուրաների և խոտաբույսերի մշակությամբ։ Բնակլիմայական անբարենպաստ պայմանների պատճառով գյուղատնտեսությունը տուժում է երաշտից և հաճախակի տեղացող կարկուտից։

Պատմամշակութային կառույցներ

Գյուղատարածքում մարդիկ ոտք են դրել ավելի վաղ։ Այդ են վկայում գյուղատարածքում հայտնաբերված քարանձավային քարափոր տներն ու դամբարանները։ Պատմաբանների կարծիքով դրանք X - XI դարի կառույցներ են։ Պեղումների արդյունքում պարզվեց, որ այս տարածքով են ձգվել առևտրա-տնտեսական գլխավոր ճանապարհներ, այս տեղով են անցել նաև Պարսկաստանից դեպի Կովկաս ուղևորվող բեռնավորված ուղտերի քարավանները։

Գյուղում է գտնվում Ս. Սարգիս եկեղեցին (XIX դար), իսկ 2 կմ հեռու Ս. Աստվածածին սրբավայրը[1]:

Տրանսպորտ

Գյուղի հյուսիսային կողմից անցնում են Գյումրի-Վանաձոր խճուղին և երկաթուղու գիծը, որոնց միջոցով ապահովվում է գյուղի տրանսպորտային կապը։

Սպիտակի երկրաշարժը

Գյուղը հիմնովին ավերվեց 1988 թ. դեկտեմբերի 7-ի երկրաշարժից, որին զոհ գնացին 140 գեղասարցիներ։ Գյուղի կենտրոնում տեղադրված է երկրաշարժի զոհվածների հիշատակը հավերժացնող հուշակոթողը՝ կառուցված գեղասարցի բարեգործ Մ. Հովհաննիսյանի ֆինանսական աջակցությամբ[2]:

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 55» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014-09-12-ին. Վերցված է 2013 Դեկտեմբերի 12-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. «Գեղասար». Վերցված է 2013 Դեկտեմբերի 12-ին.