Սևանավանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սևանա վանքից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սևան (այլ կիրառումներ)
Սևանավանք
Սևանավանքի Սուրբ Առաքելոց (ձախ) և Սուրբ Աստվածածին (աջ) եկեղեցիները
Հիմնական տվյալներ
Տեսակվանք և մշակութային արժեք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՀայաստան Հայաստան Գեղարքունիքի մարզ, Սևանա լիճ, Սևանի թերակղզի
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմԳեղարքունիքի թեմ
Հոգևոր կարգավիճակԳործող
Հիմնական ամսաթվերը3-րդ դար
Ներկա վիճակԿանգուն
Կազմված էԵկեղեցի Սբ. Առաքելոց, Եկեղեցի Սբ. Աստվածածին, Եկեղեցի Սբ. Հարություն, Ճեմարանի շենք և Գերեզմանոց
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
ՀիմնադիրՄարիամ Բագրատունի
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Կառուցման սկիզբ874 թ
Կառուցման ավարտ10-րդ դար
Հիմնադրված3-րդ դար
Քարտեզ
Քարտեզ
 Sevanavank Վիքիպահեստում

Սևանավանք, հայկական վանական համալիր Սևանի թերակղզու վրա, Գեղարքունիքի մարզ, Հայաստան։

Հիմնադրվել է 305 թվականին, երկու եկեղեցիները՝ 874 թվականին։ Սևանի վանքը գտնվում է Սևանի թերակղզում (նախկինում՝ կղզի), հիմնադրել է Գրիգոր Ա Լուսավորիչը 305 թվականին։

Կղզին բերդապարիսպով ամրացված է եղել դեռևս բրոնզի դարում։ Այստեղ եղել է հեթանոսական մեհյան։ IX դարում Սևանը իրենց հենակետն են դարձրել Սյունյաց իշխանները։ 874 թվականին Աշոտ Բագրատունի թագավորի դուստրը, Սյունյաց Վասակ Գաբուռ իշխանի կինը՝ Մարիամը, այստեղ կառուցել է երկու եկեղեցի՝ Սրբոց Առաքելոց (մեծը) և Սուրբ Հովհաննու Կարապետի։ Առաքելոց եկեղեցու թմբուկի արևելյան նիստին պահպանվել է շինարարական արձանագրությունը՝ գրված 874 թվականին։

Դեպի հարավ-արևելք, ոչ հեռու գտնվող Ս. Հովհաննու Կարապետի եկեղեցին ունի նույն եռաբսիդ հորինվածքը։ Արևմտյան կողմում կցվել է գավիթ, որը հնագույններից է (կանգուն էր մինչև 1930-ական թվականներ)։ Գավթի սյուները պսակել են փայտե քանդակազարդ խոյակները, որոնք այժմ պահվում են Հայաստանի պատմության պետական թանգարանում և Էրմիտաժում։ Ենթադրվում է, որ խոյակները բերվել են որևէ պալատական շենքից։ Նրանք իրավամբ հայկական միջնադարյան փայտագործական արվեստի արժեքավոր նմուշներ են։

Բլրագագաթի վրա պահպանվել են գմբեթավոր դահլիճ տիպի եկեղեցու (կառուցվել է հավանաբար ավելի ուշ) մնացորդներ։ Համալիրի տարածքում կան բազմաթիվ խաչքարեր։ 1956-1957 թվականներին եկեղեցիները վերանորոգվել են։ Բլրի ստորոտում եղել է նաև ավելի ուշ շրջանի կառուցած Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը 19-րդ դարավերջին փլուզվել է։


Սևանավանք
Սևանավանք

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կիեսլինգ, Բրադի (2005), Rediscovering Armenia: Guide, Երևան: Matit Graphic Design Studio

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]