Jump to content

Ալեքսանդր Սոլժենիցին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սոլժենիցին-Ա.ից)
Ալեքսանդր Սոլժենիցին
ռուս.՝ Александр Солженицын
Ծնվել էդեկտեմբերի 11, 1918(1918-12-11)[1][2][3][…]
ԾննդավայրԿիսլովոդսկ, Խորհրդային Ռուսաստան[4]
Վախճանվել էօգոստոսի 3, 2008(2008-08-03)[5][1][2][…] (89 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, Ռուսաստան[4]
ԳերեզմանԴոնսկոե գերեզմանատուն[6]
Մասնագիտությունգրող, պատմաբան, վիպասան, սցենարիստ, դրամատուրգ, բանաստեղծ, հասարակական գործիչ, արձակագիր, հրապարակախոս, դպրոցի ուսուցիչ, ռազմական գործիչ, ռազմական ակտիվիստ, գրող, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի իսկական անդամներ, ուսուցիչ և վիպասան
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Խորհրդային Ռուսաստան,  ԽՍՀՄ,  Ռուսաստան և առանց քաղաքացիության
ԿրթությունՌոստովի պետական համալսարան (1941)
Ժանրերվիպակ, պատմվածք, հրապարակախոսություն, էսսե, Փշուրիկներ, բառարանագրություն, Q14914597? և Նովել
Ուշագրավ աշխատանքներԻվան Դենիսովիչի մեկ օրը, Առաջին շրջանում, Cancer Ward?, Գուլագ արշիպելագը, Երկու հարյուր տարի միասին և Q116926527?
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն, Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա[7], Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Բավարիայի գեղարվեստի ակադեմիա
Պարգևներ
ԱմուսինNatalia Solzhenitsyna?, Natalya Reshetovskaya? և Natalya Reshetovskaya?
ԶավակներIgnat Solzhenitsyn?
Изображение автографа
Կայքsolzhenitsyn.ru
solzhenitsyncenter.org
 Aleksandr Solzhenitsyn Վիքիպահեստում

Ալեքսանդր Իսաևիչ Սոլժենիցին (ռուս.՝ Александр Исаевич Солженицын, դեկտեմբերի 11, 1918(1918-12-11)[1][2][3][…], Կիսլովոդսկ, Խորհրդային Ռուսաստան[4] - օգոստոսի 3, 2008(2008-08-03)[5][1][2][…], Մոսկվա, Ռուսաստան[4]), ռուս արձակագիր, հրապարակախոս, հասարակական գործիչ, Նոբելյան մրցանակի դափնեկիր (1970)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կիսլովոդսկում։ Հայրը նրա ծննդյան տարում զոհվել է դժբախտ պատահարից, որսի ժամանակ։ Մայրը՝ ծնունդով Ռաիսա Շչերբակը, Մոսկվայում ավարտելով գոլիցինյան բարձրագույն դասընթացները, հեղափոխությունից հետո զբաղվել է սղագրությամբ և որդու հետ տեղափոխվել է Դոնի Ռոստով, որտեղ Ալեքսանդրը ավարտել է միջնակարգը, ապա ստացել ֆիզիկամաթեմատիկական բարձրագույն կրթություն, նաև սովորել է փիլիսոփայություն։

1940-ին ամուսնացել է Նատաշա Ռեշետովսկայայի հետ։

Պատերազմի տարիներին նրանք զբաղվել են մանկավարժությամբ՝ Դոնի Ռոստովի մոտ գտնվող Մորոզովկա փոքր քաղաքում։ Այստեղ Ալեքսանդրը դասավանդել է մաթեմատիկա և աստղագիտություն։

Ծառայություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այնուհետև զորակոչվել է բանակ, ստացել լեյտենանտի կոչում, դարձել հրետանավոր։ 1942-ին եղել է ռազմաճակատում՝ Օրյոլից հասել մինչև Պրուսիա։ Արժանացել է մարտական շքանշանների և մեդալների։

Ձերբակալությունը և արդարացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հենց միայն Լենինին «Վովկա» և Ստալինին «Պախան» կոչելու համար Սոլժինիցինը ձերբակալվում է 1945-ին և աքսորվում 8 տարով։ 1952-ին աքսորավայրում ակտիվ մասնակցություն է ունենում աքսորյալների խռովություններին։ Անտանելի դաժան աքսորային կյանքը շատ վատ է ազդել նրա առողջության վրա, և նա երկու անգամ ենթարկվել է վիրահատության։ Ճամբարից ազատվելով, նա ցմահ բանտարկության է դատապարտվում և ուղարկվում Ջամբուլի մարզ։

1956-ին արդարացվել է, վերադարձել Դոնի Ռոստով, տեղի դպրոցներում դասավանդել ֆիզիկա։ 1959-ին ռուս գրող Ա. Տվարդովսկին, ստանալով Նիկիտա Խրուշչովի թույլտվությունը, իր խմբագրած «Նովի միր» ամսագրում տպագրում է «Իվան Դենիսովիչի մեկ օրը» պատմվածքը, որը լայն ճանաչում է բերում հեղինակին։ Նրան ներկայացնում են Խրուշչովին, «Պրավդա»-ում տպագրվում են նոր պատմվածքներ։ Ոգևորված այդ ամենից, Սոլժինիցինը գրում է իր գլուխգործոցը՝ «Գուլագ արշիպելագը», որն աքսորական տարիներին հավաքած նյութերի գրական հանրագիտարանն է։ Սակայն, իհարկե, այն չի տպագրվում։

Սոլժենիցինը, կորցնելով առաջին կնոջը, երկրորդ անգամ ամուսնանում է մասնագիտությամբ մաթեմատիկոս Նատալյա Սվետլովայի հետ։ Ունենում են երեք տղա զավակ։

Ուշագրավ է, որ չստանալով խորհրդային քաղաքացիություն, նրան իր Մերձմոսկովյան ամառանոցում ապաստան է տալիս աշխարհահռչակ թավջութակահար Մստիսլավ Ռոստրոպովիչը։

Նոբելյան մրցանակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1970-ին Սոլժինիցինը արժանանում է Նոբելյան մրցանակի գրականության գծով։

1973-ին Փարիզում լույս է տեսնում Սոլժինիցինի «Գուլագ արշիպելագը», մեծ ճանաչում բերելով հեղինակին։ 1974-ին Սոլժինիցինը կալանավորվում և հատուկ ինքնաթիռով տարվում է Արևմտյան Գերմանիա։ Այնտեղից 1976-ին Սոլժինիցինը ընտանիքով մեկնում է ԱՄՆ և բնակություն հաստատում Կավենդիշ փոքրիկ քաղաքում։ Գնում է հողամաս, տուն կառուցում և նրան կից ստեղծում է մի վիթխարի գրադարան։

1978-ին Հարվարդի համալսարանում ելույթ է ունենում և խոսում համաշխարհային մշակույթի զարգացման և պահպանման հարցերի մասին։ Արտասահմանում հրատարակվում են նրա շատ ստեղծագործություններ։

Եվ միայն 1989-ին «Նովի միր» ամսագիրը լույս է ընծայում «Գուլագ արշիպելագը»։ 1990-ին աքսորականը նորից ստանում է խորհրդային երկրի քաղաքացիությունը։

1994-ին գալիս է Ռուսաստան և ելույթ ունենում Պետդումայում։ 1998-ի դեկտեմբերի 11-ին Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինը ստորագրում է հրամանագիր Սոլժինիցինին բարձրագույն շքանշանով պարգևատրելու մասին, սակայն Սոլժենիցինը հրաժարվում է դրանից։

Ամեն ոք, ով երբևէ հռչակել է բռնությունը իր մեթոդը, անխախտորեն պիտի ընտրի սուտը որպես իր սկզբունք։
- Ալեքսանդր Սոլժենիցին,

[14]

Մեծերը Սոլժենիցինի մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սոլժենիցինը Ռուսաստանի հզոր անհատներից է և՛ գրականության մեջ, և՛ հասարակական կյանքում։
Սոլժենիցինը մեծ գրող է... Նրա «Արշիպելագ Գուլագ» վեպը մեծ նշանակություն է ունեցել ոչ միայն Ռուսաստանում, այլև Արևմուտքում։
- Գլեբ Յակունին, ռուս իրավապաշտպան
  • Պավել Ծատուրյան, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ. 1901-2000, գիրք Ա, Երևան, «ՎՄՎ-Պրինտ» հրատարակչություն, 2007, էջ 68-70։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Սոլժենիցին» հոդվածին։