Ծիրանավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գեղարդավանք (այլ կիրառումներ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ծիրանավոր (այլ կիրառումներ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)
Ծիրանավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի | |
---|---|
Եկեղեցին 1911 թվականին | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | վանք |
Երկիր | Վրաստան |
Տեղագրություն | Վրաստան |
Թեմ | Վիրահայոց |
Հոգևոր կարգավիճակ | Չգործող |
Ներկա վիճակ | Օգտագործվում է որպես բնակելի տուն |
Ճարտարապետական ոճ | Հայկական |
Շինանյութ | Աղյուս |
Ծիրանավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի (նաև՝ Կրծանիսի Ծիրանավոր Սուրբ Աստվածածին, Գեղարդավանք (վրաց.՝ წირანავორის ეკლესია), բնակելի տան վերածված հայկական առաքելական եկեղեցի Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի Կրծանիս թաղամասում։
Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Կրծանիսի Սուրբ Աստվածածին եկեղեցին ունի մի քանի ժողովրդական անվանում։ Թիֆլիսահայերի շրջանում այն հայտնի է նաև Ծիրանավոր և Գեղարդավանք անուններով։ Առաջին անվանումը կապված է Մարիամ Աստվածածնի կարգավիճակի հետ, իսկ երկրորդը՝ ժամանակավորապես Հայաստանից Վրաստան տեղափոխված քրիստոնեական մասունք համարվող գեղարդի, որով հռոմեացի զինվորներից մեկը խոցել է խաչված Հիսուս Քրիստոսի կողը։ Քրիստոնեական մասունքը որոշ ժամանակ գտնվել է Սուրբ Աստվածածին եկեղեցում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծիրանավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու մասին քիչ տեղեկատվություն է հայտնի։ 1436 թվականի հայերեն ձեռագրերից մեկում գրված է, որ այն գրվել է Վրաց երկրի մայրաքաղաք Տփղիսին հարակից Կրծանիս գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում։ Այստեղից կարելի է ենթադրել, որ եկեղեցին արդեն գոյություն է ունեցել մինչ նշված թվականը։
Հայտնի է, որ եկեղեցին վերանորոգվել է 1778 թվականին։ 18-րդ դարի Թիֆլիսի և հարակից բնակավայրերի գրանցամատյանում այն ունեցել է 33-րդ համարը։ Նկարագրության մեջ նշված է հետևյալը. «Կառուցվել է (նկատի ունի վերանորոգվել է) քաղաքի բնակիչների միջոցներով 1778 թվականին...»: Այս տեղեկատվությունը հավանաբար վերցված է եկեղեցու պատին արձանագրությունից, որը չի պահպանվել մինչև մեր օրեր։ Մինչև վերջին տասնամյակները պահպանված միակ արձանագրությունը հանդսիացել է մկրտարանի վրայի հայերեն գրությունը. «Այս մկրտարանը Գեղարդավանքի Ծիրանավորին որպես հիշատակ Գրիգոր Մամուլյանցի, 1861 թ.»:
Վրացականացման փորձ[խմբագրել | խմբագրել կոդը]
Խորհրդային տարիներին փորձ է արվել եկեղեցին դարձնել վրացական։ Մասնավորապես հայտնի է, որ այդ նպատակով եկեղեցու մկրտարանը հանվել է եկեղեցուց։ Այն հետագայում տեղացի հայերի կողմից փոխադրվել է Խոջիվանքի գերեզմանատան մի փոքր անկյունում խորհրդային տարիներին ստեղծված Թբիլիսիի հայ հասարակական գործիչների պանթեոնի տարածք։ Ըստ հուշարձանագետ Սամվել Կարապետյանի՝ մկրտարանը ներկայումս կոտրված է։
Ներկա կարգավիճակը[խմբագրել | խմբագրել կոդը]
Սուրբ Աստվածածին եկեղեցին ներկայումս օգտագործվում է որպես բնակելի տուն։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Циранавор.(ռուս.)
|
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ծիրանավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կատեգորիայում։ |