Jump to content

Սուրբ Թադևոս եկեղեցի (Դդմաշեն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Թադևոս (այլ կիրառումներ)
Սուրբ Թադևոս եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունԴդմաշեն[1]
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմԳեղարքունիքի թեմ
Հիմնական ամսաթվերը7-րդ դար
Կազմված էԽաչքար Եղիշի և Գերեզմանոց
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Հիմնադրված7-րդ դար
Քարտեզ
Քարտեզ
 Ddmashen Church Վիքիպահեստում

Դդմաշենի Սուրբ Թադևոս եկեղեցի, կիսավեր հայկական եկեղեցի Հայաստանի Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղում[2]։ Կոչվել է Սուրբ Թադեոս Առաքյալի անունով։ Եկեղեցին իր ճարտարապետությամբ, ոմանց կարծիքով, համարվում է չորրորդ ամենակարևոր օրինակը Թալինի տաճարից, Պտղնավանքից և Արուճավանքից հետո։ 1907 թվականի երկրաշարժից առաջացած կառուցվածքային վնասից հետո 1907 թվականին թմբուկը փոխարինվել է տասնվեցնիստանիով, որը ճարտարապետական ոճով տարբերվում էր բնօրինակից։ Բացի վերը նշված փոփոխությունից, եկեղեցում այլ մեծ փոփոխություններ չեն եղել։ Եկեղեցուց հարավ գտնվում է ընդարձակ գերեզմանատուն, որը հիմնականում բաղկացած է անշուք գերեզմանաքարերից[3]։

Ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ս. Թադևոս եկեղեցին ունի խաչաձև ուղղանկյուն հատակագիծ։ Մեկ կոնաձև գմբեթը հենվում է տասնվեցանիստ թմբուկին, որի վերևում ութ պատուհան է, որոնց միջով լույսը թափանցում է կառուցվածքի ներսը։ Թմբուկը երիզող պատուհանների միջև ճակատներում կան խորշեր։ Աբսիդում առկա է փոքր պատուհան, իսկ տասը ավելի մեծ պատուհանները լուսավորում են նավը։ Պատուհաններ կան նաև աբսիդին կից բոլոր աղոթասենյակներում։ Եկեղեցու արտաքին և ներքին տեսքը գրեթե զուրկ է որևէ զարդարանքից։ Պատուհանների վերևի զոլակները նույնպես զարդարված չեն[3]։ Եկեղեցու ներսում տեղադրված է փայտյա գեղազարդ խորան[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. 2,0 2,1 Kiesling, Brady; Kojian, Raffi (2005). Rediscovering Armenia: Guide (2nd ed.). Yerevan: Matit Graphic Design Studio. էջ 75. ISBN 99941-0-121-8.
  3. 3,0 3,1 Holding, Deirdre (2014). Armenia: with Nagorno Karabagh (Bradt Travel Guides) (4th ed.). Guilford, Conn.: The Globe Pequot Press Inc. էջ 202. ISBN 978-1-84162-555-3.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]