Ախթալայի անանուն եկեղեցի
Ախթալայի անանուն եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Տեղագրություն | Եվրոպա |
Տարածաշրջան | Հայաստան Լոռու մարզ |
Հասցե | Ախթալայի հյուսիսարևելյան կողմում, «Բարիտ» գյուղատեղիում |
Դավանանք | Հայ Առաքելական եկեղեցի |
Թեմ | Գուգարքի թեմ |
Օծման թվական | 13-րդ դար |
Հոգևոր կարգավիճակ | չգործող |
Ներկա վիճակ | կանգուն |
Կազմված է | եկեղեցու գերեզմանոցով |
Ժառանգության կարգավիճակ | Ախթալայի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան |
Առաջնորդ | Դէմետրի |
Պատվիրող | Հովհաննես |
Ճարտարապետական ոճ | Հայկական ճարտարապետություն |
Կառուցման սկիզբ | 13-րդ դարի երկրորդ քառորդ |
Կառուցման ավարտ | 1245 թվական |
Հիմնադրված | 13-րդ դարի երկրորդ քառորդ |
Առաջին հիշատակում | 1245 թվականի խաչքարի վրայի արձանագրություն |
Փակված է | 19-րդ դար |
3 մ | |
Երկարություն | 4 մ |
Լայնություն | 3 մ |
Գմբեթ | 0 |
Արտաքին գմբեթի բարձրություն | 0 |
Ներքին գմբեթի բարձրություն | 0 |
Արտաքին գմբեթի տրամագիծ | 0 |
Ներքին գմբեթի տրամագիծ | 0 |
Շինանյութ | կապտագույն բազալտ |
Մակերես | 12 մ² |
Անանուն եկեղեցի, միջնադարյան քաղկեդոնական եկեղեցի, որը գտնվում է Հայաստանի Լոռու մարզի Ախթալայի հյուսիսարևելյան կողմում՝ «Բարիտ» գյուղատեղիում գետակի ստորին հոսանքում՝ անտառի եզրին։ Ընդգրկված է Ախթալա գյուղի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում (պետական ցուցիչ՝ 7.5.1/4.2)[1]:
Հիշատակություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուտքի ճակատակալ քարի վրա փորագրված է եղել եկեղեցու կառուցման վերաբերյալ շինարարական արձանագրություն.
|
Արձանագրությունն ավարտված չէ, ուստի եկեղեցու կառուցման ճիշտ ժամանակը պարզ չէ։ Արձանագրության մեջ հիշատակված տեր Հովհաննեսը Հաղպատի վանական համալիրի առաջնորդ Հովհաննես եպիսկոպոսն է` Զաքարեի և Իվանեի քրոջ որդին, որի առաջնորդության ժամանակը վերաբերում է 13-րդ դարի երկրորդ քարորդին։ Արձանագրության մեջ հիշատակված տեր Հովհաննեսը, իրոք, Զաքարե և Իվանե եղբայրների քրոջ որդի Հովհաննես եպիսկոպոսն է և ոչ թե մյուս Հովհաննես անունով առաջնորդները՝ դրանից առաջ և հետո, դա երևում է եկեղեցուն կից, վերջինիս կառուցումից հետո, 1245 թվականին կանգնեցրած խաչքարի արձանագրությունից, ուր Հաղպատի առաջնորդ է հիշվում տեր Համազասպը։ Եկեղեցին, ենթադրաբար, կառուցվել է 13-րդ դարի երկրորդ քառորդի ժամանակահատվածում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եկեղեցի
[խմբագրել | խմբագրել կոդը]Եկեղեցու շենքը շատ փոքր է, համարյա մատուռի ձևով, հատակագիծը ուղիղ, քառանկյունի ձև ունի, ծածկը թաղակապ է։ Արևելյան կողմից ունի կիսակլոր փոքր աբսիդ՝ ցածրիկ բեմով։ Միակ մուտքը հարավային կողմից է՝ կիսակլոր ճակատակալ քարով և գեղազարդ պարակալով։ Արևելյան և արևմտյան պատերը արտաքուստ զարդարված են գլանաձև բներ ունեցող զույգ կիսասյուններով, որոնք ունեն խարիսխներ ու խոյակներ։ Այդ նույն պատերի մեջ բացվում են մեկական փոքր լուսամուտ։
Ամբողջ շենքը կառուցված է կապտագույն բազալտի սրբատաշ քարերով՝ կրաշաղախի միացությամբ, սալահատակված է, տանիքը պատած է սալաքարերով։ Շուրջը կան մի քանի գերեզմաններ՝ տափակ-հարթ երես ունեցող տապանաքարերով։
Խաչքար
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաչքար-մահարձանը բաղկացած է պատվանդանից և կոթող-խաչքարից, որոնք կապտագույն բազալտի ամբողջական խոշոր քարերից են։ Պատվանդանի հատվածը քառակուսի ձև ունի, բարձրադիրն է, բոլոր կողմերից ողորկ ձևով մշակված։ Խաչքարը շատ մեծ է, բարձր ու շքեղ քանդակազարդված։
Այս խաչքարը գտնվում է եկեղեցու հարավային պատի կից։ Կանգնեցված է եկեղեցու կառուցումից հետո։ Խաչքարի հակառակ երեսի և հարավային կողի վրա փորագրված արձանագրության համաձայն մահարձանը կանգնեցրել է Հակոբ երեցը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ախթալա գյուղի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ (Լոռու մարզ)
- Ախթալայի վանք
- Ախթալայի Սուրբ Երրորդություն վանք
- Ախթալայի եկեղեցական համալիր
- Ախթալայի սուրբ Գևորգ եկեղեցի
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ազգագրական հանդես, գիրք 7-8, Թիֆլիս, 1901 թվական, էջ 450-480
- Ա. Թադևոսյան, Հայաստանի պատմական հուշարձաններ՝ ԱԽԹԱԼԱ, Երևան, 2007 թվական
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |