Ֆիոլետովո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Ֆիոլետովո
Ֆիոլետովոյի տեսարան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԼոռի
Հիմնադրված է1820 թ.
Մակերես25.03 կմ²
ԲԾՄ1670 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1.519[1] մարդ (2008)
Ազգային կազմմոլոկաններ
Ժամային գոտիUTC+4
Ֆիոլետովո (Հայաստան)##
Ֆիոլետովո (Հայաստան)

Ֆիոլետովո (նախկինում՝ Նիկիտինո), գյուղ Հայաստանի Լոռու մարզում՝ Վանաձոր քաղաքից 25 կմ հարավ արևելք, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին։ Բնակիչները ամբողջությամբ մոլոկաններ են, որոնք Ցարական Ռուսաստանի գերիշխանության ժամանակ հիմնել են գյուղը Նիկիտինսկոյե անունով։ 1936 թվականին վերանվանվել է Բաքվի 26 կոմիսարներից մեկի՝ Իվան Ֆիոլետովոյի անունով։

2008 թվականի դրությամբ ուներ շուրջ 1519 բնակիչ[1], որոնք հիմնականում զբաղվում են բանջարաբուծությամբ և անասնապահությամբ[2]:

Կլիման

Ձմեռները խիստ են՝ հունվարին 3°С միջին ջերմաստիճանով։ Ամառաները զով են, օգոստոսին միջին ջերմաստիճանը՝ 15°С։ Տարեկան տեղումների քանակը՝ 700 մմ։

Երկաթգիծ

Նախատեսվում է կառուցել Վանաձոր-Ֆիոլետովո երկաթուղային ճյուղը, որը իրար կմիացնի Երևան-Հրազդան-Իջևան-Աղստև և Մասիս-Թբիլիսի-Գյումրի երկաթուղային գծերը։

Բնակչություն

Ֆիոլետովոյի ազգաբնակչության փոփոխությունը[3].

Տարի 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2004
Բնակիչ 709 601 1061 1070 1040 1259 1258 1393 1519 1383

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Լոռու մարզի մարդահաշիվ (անգլ.)
  2. Հայաստանի համայնքների միություն. Ֆիոլետևո, Լոռի
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 210» (PDF). Վերցված է 2013 Նոյեմբերի 11-ին.