Սուրբ Կարապետ եկեղեցի (Աբադան)
Սուրբ Կարապետ եկեղեցի | |
---|---|
Եկեղեցու գմբեթներ | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի և մշակութային արժեք |
Երկիր | Իրան |
Տեղագրություն | Խուզեսթան |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Սպահանի թեմ (Կիլիկիո Կաթողիկոսություն) |
Ներկա վիճակ | գործող |
Ժառանգության կարգավիճակ | Իրանի ազգային ժառանգություն[1] |
Անվանված | Հովհաննես Մկրտիչ |
Ճարտարապետական տիպ | բազիլիկա |
Ճարտարապետական ոճ | Պահլավական ճարտարապետություն |
Կառուցման ավարտ | 1958 |
Գմբեթ | 2 հատ |
Saint Karapet Church (Abadan) Վիքիպահեստում |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Կարապետ եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Կարապետ, հայ առաքելական եկեղեցի Իրանի Աբադան քաղաքում: Պատկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Սպահանի թեմին: Գտնվում է իմամ Մուսա բին Ջաաֆար մզկիթի անմիջական հարևանությամբ[2][3]:
Պատմություն
Պարսից ծոցի ափին գտնվող Աբադան նավահանգիստում հայերի հաստատման պատմությունը մեկ դարից ավելի չէ. 1909 թվականից անգլո-իրանական նավթային ընկերությունում ծառայության անցան Թեհրանի և Թավրիզի մի քանի հայեր։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին՝ հայոց ցեղասպանությունից հետո, այստեղ բնակություն հաստատեցին ևս մի քանի վանեցի ընտանիքներ։ 1928 թվականի սկզբին հայերի թիվն անցավ 600-ը, իսկ քառասուն տարի անց՝ 5 հազարը։ Համայնքում եղել է վարժարան, մարզական ակումբ, երգչախումբ։ 1958 թվականին այստեղ բացվել է սուրբ Կարապետ եկեղեցին, որը դառնում է Աբադանի հայ բնակչության գլխավոր հավաքատեղին: 1960-ական թվականներին Աբադան են տեղափոխվել Չհարմահալի գավառի երեք հայաբնակ գյուղերի մի քանի տասնյակ ընտանիքներ, ինչպես նաև՝ հայեր Սպահանից, Շիրազից ու Նոր Ջուղայից[4]: Իրան-իրաքյան պատերազմից հետո հայերն արտագաղթել են Աբադանից:
Քաղաքում մնացել է միայն մեկ հայկական ընտանիք[5]: Եկեղեցու կառուցումից 50 տարի անց՝ 2018 թվականի դեկտեմբերի 24-ին, այն վերաբացվել է[6]:
Ճարտարապետություն
Սուրբ Կարապետը կառուցված է հայկական դասական ճարտարապետության ոճով՝ բարձր կենտրոնական գմբեթով և երեք մուտքերով: Արևելյան կողմում գտնվում է խորանը, իսկ արևմուտքում վեր է խոյանում զանգակատունը: Շինանյութը մարմար է:
1966 թվականին բակում տեղադրվել է հուշակոթող՝ հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին[7]:
Տես նաև
- Սուրբ Կարապետ (Հովհաննես Մկրտիչ)
Ծանոթագրություններ
- ↑ Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ Mosque and church share wall
- ↑ Աբադանի Սուրբ Կարապետ եկեղեցին կը վերաբացւի
- ↑ Իրանի հայ համայնքը. արդի հիմնախնդիրներ
- ↑ Իրանում Աբադանի բնակիչները հավաքվել են հայկական եկեղեցում`շնորհավորելու միակ հայ ընտանիքին
- ↑ Աբադանի Սուրբ Կարապետ եկեղեցին կը վերաբացւի
- ↑ Memorial in Abadan, Iran
|