Jump to content

Գյուլագարակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Գյուլագարակ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԼոռի
ԳյուղԼոռու մարզ, Ստեփանավանի շրջան և Բորչալուի գավառ
Հիմնադրված է1750 թ.
Մակերես15.52 կմ²
ԲԾՄ1400 մ մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն2014[1] մարդ (2004)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունգյուլագարակցի
Ժամային գոտիUTC+4
Պաշտոնական կայքlori.mtaes.am/about-communities/491/ (հայ.)
Գյուլագարակ (Հայաստան)##
Գյուլագարակ (Հայաստան)

Գյուլագարակ, գյուղ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում՝ մարզկենտրոն Վանաձորից 17 կմ հյուսիս-արևմուտք, Ստեփանավան քաղաքից 8 կմ հարավ-արևելք։ Գյուղը տեղակայված է Ձորագետի Գարգառ վտակի ձախ ափին՝ ծովի մակարդակից 1400 մ բարձրության վրա։

Գյուլագարակից 3 կմ հարավ գտնվում է «Սոճուտ» մանկական առողջարանը և «Դենդրոպարկը»։

Կլիմա

Կլիման ձմռանը ցրտաշունչ է, իսկ ամռանը՝ զով։ Այն բավական խոնավ է, տաք ու առողջարար։

Բնակչություն

Նախնիները եկել են Սպիտակի տարածաշրջանի գյուղերից։ Գյուլագարակի ազգաբնակչության փոփոխությունը[2].

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 2001 2004
Բնակիչ 102 1149 2045 2299 2054 1980 2160 2346 2014

Տնտեսություն

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, կարտոֆիլի մշակությամբ, այգեգործությամբ և մեղվաբուծությամբ։

Պատմամշակութային կառույցներ

Գյուղից 2 կմ հարավ գտնվում է Տորմակադուռ գյուղատեղին իր Տորմակ եկեղեցով (VI դար), 2 կմ արևմուտք՝ Սբ. Գևորգ մատուռը (IV-V դդ.)։

Հասարակական կառույցներ

Գյուղն ունի միջնակարգ դպրոց, գրադարան և առողջության առաջնային պահպանման կենտրոն։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

  1. Լոռու մարզի մարդահաշիվ
  2. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 59» (PDF). Վերցված է 2013 Հոկտեմբերի 26-ին.