«Երվանդունիներ»–ի խմբագրումների տարբերություն
"Silver_Rhyton.jpg" Ֆայլը Ջնջվել է: Վիքիպահեստում՝ Didym մասնակցի կողմից: Պատճառը սա է՝ per c:Commons:Deletion requests/File:Silver Rhyton.jpg: |
|||
Տող 34. | Տող 34. | ||
Ստրաբոնի այդ վկայության հիման վրա ուսումնասիրողները կարծում են, որ [[Դարեհ I]]-ը, վերացնելով Հայաստանի թագավորությունը, որի գահակալները սերում էին Երվանդ Ա Սակավակյացից, Հայաստանի սատրապ է նշանակել [[Հիդարնես Ա|Հիդարնես]]ին, և նրա հաջորդները ժառանգաբար իշխել են մինչև [[մ.թ.ա. 3-րդ դար]]ի վերջը։ Որովհետև այդ տոհմում հիշատակվում են Երվանդ անունով չորս թագավոր ու սատրապ, ուստի ենթադրում է, որ [[Հիդարնես Ա]] կամ նրան հաջորդած համանուն որդին, իրենց իշխանությունը Հայաստանում ամրապնդելու համար խնամիացել են հայոց Երվանդունիների տոհմի հետ։ |
Ստրաբոնի այդ վկայության հիման վրա ուսումնասիրողները կարծում են, որ [[Դարեհ I]]-ը, վերացնելով Հայաստանի թագավորությունը, որի գահակալները սերում էին Երվանդ Ա Սակավակյացից, Հայաստանի սատրապ է նշանակել [[Հիդարնես Ա|Հիդարնես]]ին, և նրա հաջորդները ժառանգաբար իշխել են մինչև [[մ.թ.ա. 3-րդ դար]]ի վերջը։ Որովհետև այդ տոհմում հիշատակվում են Երվանդ անունով չորս թագավոր ու սատրապ, ուստի ենթադրում է, որ [[Հիդարնես Ա]] կամ նրան հաջորդած համանուն որդին, իրենց իշխանությունը Հայաստանում ամրապնդելու համար խնամիացել են հայոց Երվանդունիների տոհմի հետ։ |
||
[[Պատկեր:Silver Rhyton.jpg|200px|մինի|Արծաթյան պտյակ (ռիթոն) Երզնկայից, մ.թ.ա. 5-րդ դար]] |
|||
==Երվանդունիների արքայացանկը== |
==Երվանդունիների արքայացանկը== |
14:47, 31 Հոկտեմբերի 2020-ի տարբերակ
Երվանդունիներ | |
---|---|
Տեսակ | արքայատոհմ |
Երկիր | |
Տիրույթներ | Երվանդունիների թագավորություն |
Ծագում | Երվանդ Սակավակյաց |
Տիտղոսներ | Հայաստանի թագավոր Հայաստանի սատրապ Մեծ Հայքի Արքա Ծոփքի արքա Փոքր Հայքի արքա Կոմմագենեի արքա |
Հիմնադիր | Երվանդ Սակավակյաց |
Հիմնում | Մ.թ.ա. 570 |
Ավարտ | Մեծ Հայքում և Ծոփքում՝ մ.թ.ա. 220 Փոքր Հայքում՝ մ.թ.ա. 1-ին դար Կոմմագենեում՝ մ.թ. 72 |
Ազգային պատկանելիություն | Հայ |
Կրտսեր ճյուղեր | Արծրունիներ |
Երվանդունիներ՝ թագավորական հարստություն Հայաստանում մ.թ.ա. 570–մ.թ. 72 թվականներին։ Կոչվում է հիմնադրի՝ Երվանդ Սակավակյացի անունով։ Որպես թագավորներ և սատրապներ Հայաստանում իշխել են մ.թ.ա. 570-201 թվականներին։ Պատմահայր Մովսես Խորենացին տեղեկացնում է, որ մ.թ.ա. 7-րդ դարի առաջին կեսին Հայկական լեռնաշխարհի հարավ-արևմուտքում վերականգնվել էր Հայկազունների տոհմի իշխանությունը՝ Սկայորդու գլխավորությամբ։
Երվանդ Ա-ն հայոց թագավոր Պարույրի ազգականներից էր։ Հայոց նահապետ, Սկայորդու որդի Պարույրը միավորեց Վանա լճից մինչև Եփրատ ընկած ողջ տարածքը և դաշինք կնքեց Մարաստանի ու Բաբելոնի հետ՝ ընդդեմ Ասորեստանի։ Մ.թ.ա. 612 թվականին դաշնակից զորքերը գրավեցին Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն, որին մասնակցելու համար Պարույր նահապետը Մարաստանի արքայի կողմից թագադրվեց և ճանաչվեց Հայաստանի թագավոր։
Ծագում
Երվանդունիների մասին պահպանված տեղեկությունները հակասական են։ Այդ պատճառով Երվանդունիների ծագումը, Հայաստանում նրանց միասնաբար և անընդմեջ իշխելու հանգամանքները դեռևս վիճելի են պատմագիտության մեջ։ Ք.ա. 681 թվականին Ասորեստանի Սենեքերիմ արքայի որդիներ Սարասարը և Ադրամելեքը սպանում են իրենց հորը և փախչում Հայաստան։ Ենթադրվում է, որ նրանք հիմնադրել են այս հարստությունը։
Ըստ Մովսես Խորենացու, Հայոց թագավոր Երվանդ Ա Սակավակյացը և նրա գահաժառանգ որդի Տիգրանը Մարաց թագավոր Աժդահակի ժամանակակիցներ էին։ Այս տեղեկությունը հաստատվում է նաև Տիգրանի և նրա հոր մասին Քսենոփոնի հաղորդմամբ։
Ըստ Մեհրդադ Իզադիի, որն իր հերթին մեջբերում է Մովսես Խորենացուն, Երվանդունիները սերտ կապեր ունեին Մարաստանի ազնվականության հետ: Նա հիշատակում է Երվանդ թագավորի (ենթադրաբար Երվանդ Դ Վերջինի) կողմից Մուրացյաններից աջակցություն ստանալու փաստը, նշելով Մուրացյանների մարական և հայկական ծագումը: Իր պարտությունից հետո, ըստ Խորենացու, Երվանդը նահանջել էր իր հայրենի երկիր ՝ «Էրուանդավան», որը հանդիսանում է Մարաստանի մեծագույն և սրբագւոյն լեռան՝ Հարավանդ կամ Հալվանդ/Ալվանդ անունի աղավաղված ձևը:[1]
Պերգամոն քաղաքից 12կմ հեռավորության վրա գտնված մի հունարեն արձանագրության մեջ Հայաստանի սատրապ Երվանդ Բ–ին վերագրված է բակտրիական ծագում։ Իսկ Կոմմագենեի Անտիոքոս Ա Երվանդունի թագավորի նախնիներին նվիրված Նեմրութ լեռան արձանագրության մեջ Երվանդունիները դասված են Դարեհ Աքեմենյան արքայի հաջորդների ցանկում։ Քանի որ Երվանդ Բ Աքեմենյան Արտաքսերքսես II արքայի փեսան էր, ուրեմն նրա սերունդը կարող էր մայրական գծով ճանաչվել Աքեմենյան։ Երվանդունիների Աքեմենյան շառավիղ լինելու հանգամանքը երբեմն ընդգծվել և գերագնահատվել է։ Ստրաբոնը Երվանդ Դ Վերջինին համարում է Դարեհ I–ի զինակից Հիդարնեսի սերունդ։
Ստրաբոնի այդ վկայության հիման վրա ուսումնասիրողները կարծում են, որ Դարեհ I-ը, վերացնելով Հայաստանի թագավորությունը, որի գահակալները սերում էին Երվանդ Ա Սակավակյացից, Հայաստանի սատրապ է նշանակել Հիդարնեսին, և նրա հաջորդները ժառանգաբար իշխել են մինչև մ.թ.ա. 3-րդ դարի վերջը։ Որովհետև այդ տոհմում հիշատակվում են Երվանդ անունով չորս թագավոր ու սատրապ, ուստի ենթադրում է, որ Հիդարնես Ա կամ նրան հաջորդած համանուն որդին, իրենց իշխանությունը Հայաստանում ամրապնդելու համար խնամիացել են հայոց Երվանդունիների տոհմի հետ։
Երվանդունիների արքայացանկը
Պարույր ՆահապետՄ.թ.ա. Մոտ 600-570
- Երվանդ Ա Սակավակյաց մ.թ.ա. մոտ 570-560
- Տիգրան Երվանդյան մ.թ.ա. 560-535
- Վահագն Երվանդյան մ.թ.ա. 530-մ.թ.ա. 515
- Հիդարնես Ա մ.թ.ա. VI դ.
- Հիդարնես Բ մ.թ.ա. V դ.
- Հիդարնես Գ մ.թ.ա. V դ. կես
- Արտաշիր մ.թ.ա. V դ. 2–րդ կես
- Երվանդ Բ մ.թ.ա. 404-360
- Երվանդ Գ մ.թ.ա. 330-300
- Արտավազդ մ.թ.ա. 300-280
- Երվանդ Դ Վերջին մ.թ.ա. III դ. վերջին քառորդ
Աղբյուրներ
- Հ. Մանանդյան, Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության, հ 1-3, Երևան.1945-52
|
- ↑ Izady, Mehrdad R. (1992). The Kurds : a concise handbook. Washington: Crane Russak. ISBN 0-8448-1729-5. OCLC 25409394.