Jump to content

Արտաքսերքսես II

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արտաքսերքսես II
Դիմանկար
Ծնվել էմ. թ. ա. 453[1] կամ մ. թ. ա. 452[1]
Մահացել էփետրվար մ. թ. ա. 358[2] կամ մարտի 1, մ. թ. ա. 358[2]
Մահվան վայրՊերսեպոլիս
ԳերեզմանՊերսեպոլիս
Կրոնmazdaism?
Մասնագիտությունթագավոր
ԱմուսինՍտատեիրա, Aspasia the Younger?, Amestris? և Atossa?
Ծնողներհայր՝ Դարեհ II[3][4], մայր՝ Պարիսատիս[3][4]
Զբաղեցրած պաշտոններՓարավոն
ԵրեխաներԱրտաքսերքսես III[3], Հռոդոգունե, Atossa?, Արսամես, Apama?, Amestris?, Darius? և Ariaspes?
 Artaxerxes II Վիքիպահեստում

Արտաքսերքսես II, Աքեմեյան հարստության թագավոր Իրանում։ Իշխել է մ.թ.ա. 404-358 թթ.-ին, հաջորդել հորը՝ Դարեհ II -ին։ Գահակալական կռիվներում 401 թ.-ին հաղթել է եղբորը՝ Փոքր Ասիայի կուսակալ Կյուրոսին, որին օգնության եկած 10000 հույն վարձականները հարկադրաբար նահանջել են Հայաստանի վրայով։ 394 թ.-ին Կնիդոս կղզու մոտ ջախջախել է սպարտական նավատորմիղը, այնուհետև Սպարտայի հետ պատերազմել Աթենքի դեմ, Անտալկիդասի պայմանագրով (387-386) վերստին տիրել է Փոքր Ասիայի հունական քաղաքներին, քանդել հունական քաղաքական միությունները։ Այնուհանդերձ նա չի վերականգնել Աքեմենյան պետության հզորությունը։ Կառավարման վերջին շրջանում հսկայական ջանքեր է վատնել նվաճված ցեղերին ու սատրապություններին հնազանդ պահելու համար։ Հայաստանի սատրապ Երվանդ Բ ամուսնացած է եղել նրա դուստր Հռոդոգունեի հետ, որի համար հետագա Երվանդունիները իրենց համարել են Աքեմենյանների շառավիղ։ Սպանվել է դավադրությամբ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արտաքսերքսես II» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 147