Կղեմես I (Հռոմի պապ)
Կղեմես I լատին․՝ Clemens PP. I Romanus | |
Մասնագիտություն | աստվածաբան և կաթոլիկ քահանա |
---|---|
Ծնունդ | 1-ին դար Հռոմ, Հռոմեական կայսրություն |
Մահ | 99[1] Խերսոնես Տավրիկյան, Bosporan Kingdom |
Թաղված է | Սուրբ Կղեմենտի բազիլիկ |
Հայր | Titus Flavius Sabinus? |
Մայր | Arrecina? |
Կղեմես I, նաև հայտնի է որպես Սուրբ Կղեմես Հռոմեացի, Ս. Կղեմես Հռոմի Հայրապետ (լատին․՝ Clemens Romanus, 1-ին դար, Հռոմ, Հռոմեական կայսրություն - 99[1], Խերսոնես Տավրիկյան, Bosporan Kingdom), Հռոմի պապ 92-ից առ 99 թթ.։ Համարվում է եկեղեցու առաջին (առաքելական) հայրերից մեկը։ Նրա կյանքի մասին քիչ բան է հայտնի։ Ըստ Տերտուղիանոսի մկրտվել է Պետրոս առաքյալի կողմից։ Հռոմի եկկեղեցու առաջնորդներից էր։ Ըսկ կաթոլիկ եկեղեցու ավանդության մահացել է Հունաստանում շուրջ 101 թ., ըստ մեկ այլ վարկածի, որն ընդունված է Ռուս ուղղափառ եկեղեցու կողմից, աքսորվել է Ղրիմի Քերսոնես (ներկայիս Սևաստոպոլ) քաղաք, որտեղ և նահատակվել է Տրայանոս կայսեր իշխանության առաջին տարիներին։ Շնորհիվ իր նահատակման վայրի Կղեմեսը միակ Հռոմի պապն է, որը պաշտվում է Ռուս ուղղափառ եկեղեցու կողմից։
Կղեմեսի անունով մեզ հասել են մի քանի թղթեր (Կղեմեսի 1 և 2 նամակները (1-ին նամակն հասցեագրված է Կորնթոսի եկեղեցուն), երկու թուղթ կուսության մասին), թեև ժամանակակից գիտնականները վիճարկում են դրանց մի մասի պատկանելությունը նրա գրչին։ Նամակների գրման պատճառները եղել են Կորնթոսի եկեղեցում ծայր առած խռովությունները։
Որոշ Կորնթացիներ առաջարկում էին փոխել քահանաներին՝ կարծելով, թե նրանց ծես կատարելու իշխանությունը կախված է եկեղեցու անդամների ցանկությունից։ Նման տրամադրություններ առկա էին նաև այլ համայնքներում։ Տեղական եկեղեցիների համար լուրջ հարց էր, թե մնայուն քահանաների-եպիսկոպոսների ծիսական արարողությունները նույնքան զորու էին, որքան առաջին քարոզիչներինը, որոնք արդեն սկսել էին պակասել, և որոնց նկատմամբ առանձնահատուկ վստահություն և հարգանք ունեին։ Այս խնդիրը արտահայտություն է գտել այդ ժամանակաշրջանի, այլ գործերում ևս, հատկապես Դիդախեում և Իգնատիոսի նամակներում։ Կղեմեսի նամակում, իբրև եկեղեցու պաշտոնյաներ, հիշվում են եպիսկոպոսը, երեցը և սարկավագը, սակայն եպիսկոպոս և երեց հասկացությունները իրարից գրեթե չեն տարբերվում, մի բան, որ բնորոշ է Ա դարիվերջի մթնոլորտին։
Կղեմեսը սուրբ է ճանաչված նաև Հայ առաքելական եկեղեցու կողմից, որը նրա հիշատակը տոնում է Ա Հիսնակի կիրակիին հաջորդող հինգշաբթի օրը[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Barcellona F. S. Enciclopedia dei Papi (իտալ.) — 2000.
- ↑ http://www.araratian-tem.am/holdetails.php?id=(չաշխատող հղում) 2249
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կղեմես I (Հռոմի պապ)» հոդվածին։ |
|