«Սուրբ Մարիամ եկեղեցի (Շիրազ)»–ի խմբագրումների տարբերություն
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589) |
|||
Տող 31. | Տող 31. | ||
== Արտաքին հղումներ == |
== Արտաքին հղումներ == |
||
* [ |
* [https://parstoday.com/hy/news/iran-i75066 Շիրազի սուրբ Մարիամ եկեղեցի, պատկերներ] |
||
{{Իրանահայ կյանք|state=collapsed}} |
{{Իրանահայ կյանք|state=collapsed}} |
||
15:55, 2 Հուլիսի 2021-ի տարբերակ
Սուրբ Մարիամ եկեղեցի | |
---|---|
Եկեղեցու արտաքին տեսք | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Իրան |
Տեղագրություն | Շիրազ |
Թեմ | Սպահանի թեմ (Կիլիկիո Կաթողիկոսություն) |
Ներկա վիճակ | գործող |
Ճարտարապետական տիպ | բազիլիկա |
Կառուցման ավարտ | 1662 |
Գմբեթ | 2 հատ |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Մարիամ, հայ առաքելական եկեղեցի Իրանի Շիրազ քաղաքում։ Պատկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Սպահանի թեմին։ Գտնվում է Սանգ Սիյահ և Մաադալ փողոցների խաչմերուկում։
Պատմություն
Հայերը Իրանի կենտրոնական նահանգներում, այդ թվում՝ Ֆարսում, հաստատվել են շահ Աբբաս I Սեֆիի կազմակերպած բռնագաղթի հետևանքով։ Այդ ժամանակաշրջանից սկսած կառուցվում են հոգևոր և մշակութային շինություններ։ 1662 թվականին Շիրազում կառուցվում է առաջին ու միակ եկեղեցին՝ սուրբ Մարիամը։
Շիրազի հայ բնակիչներից էր Հարություն քահանա Շմավոնյանը՝ առաջին հայ պարբերաթերթ «Ազդարարի» հիմնադիր-խմբագիրը (Մադրաս, Հնդկաստան)։ Հայերի թիվը Շիրազում մշտապես փոքր է եղել. 12 ընտանիք (1724) 7 ընտանիք (1851), 260 բնակիչ (1957)։ 1979 թվականին առաջնորդարանի ջանքերով Շիրազում կառուցվել Է Հայ տունը, որտեղ կազմակերպվում են եկեղեցական վարչության և համայնքի կրթական, մշակութային աշխատանքները[1]։ 21-րդ դարի սկզբին Շիրազում ապրել է 40 հայ։
Եկեղեցին վերանորոգվել է, այստեղ այցի է եկել Իրանի նախագահի խորհրդականը (2014)[2]։
Ճարտարապետություն
Սուրբ Մարիամ եկեղեցին արտաքինից նման չէ հայկական եկեղեցիներին։ Այն ունի 1300 մետր2 տարածք, շինությանը հատկացված տարածքը՝ 210 մետր2 է[3]։ 20մx10.5 մետր ուղղանկյունաձև այս կառույցի վրա կարելի է տեսնել Սեֆյանների դարաշրջանին բնորոշ կամարներ ու պատուհաններ։ Շինությունը կառուցված է կավով ու աղյուսով, ներսից պատերը մարմարյա են։ Խորանի վրա վեր է բարձրանում Քրիստոսի և առաքյալների՝ վերջին ընթրիքի պատկերը։ Պատերին դրված են աստվածաշնչյան թեմայով նկարներ։ Եկեղեցու մուտքի կամարի տակ տեղադրված է հուշաքար՝ Մեսրոպ Թաղիադյանի հիշատակին։
Տես նաև
- Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի, Թավրիզ
- Սուրբ Աստվածածին եկեղեցի, Թեհրան
- Սուրբ Աստվածածին եկեղեցի, Նոր Ջուղա
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
|