Սուրբ Հակոբյանց վանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Հակոբյանց վանք
Cathedral of St. James.JPG
Հիմնական տվյալներ
Տեսակ եկեղեցի և վանք
Երկիր Իսրայել Իսրայել
Տեղագրություն Հայկական Թաղամաս, Երուսաղեմ
Հոգևոր կարգավիճակ Գործող
Ներկա վիճակ Կանգուն
Առաջնորդ Թորգոմ Մանուկյան
Անվանված Հակոբոս առաքյալ
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապետական ոճ Հայկական
Կառուցման ավարտ 12-րդ դար
Սուրբ Հակոբյանց վանքը գտնվում է Իսրայելում
Սուրբ Հակոբյանց վանք
Կոորդինատներ: 31°46′28.772400099999″ հս․ լ. 35°13′44.083200100004″ ավ. ե. / 31.77465900002777843° հս․. լ. 35.22891200002777623° ավ. ե. / 31.77465900002777843; 35.22891200002777623

Սուրբ Հակոբյանց եկեղեցի, իսկական անվանումը Սրբոց Յակովբեանց Վանք Հայոց, Երուսաղեմի գլխավոր հայկական եկեղեցին է։ Կառուցվել է 12-րդ դարում և նիրված է Հակոբին՝ Երուսաղեմի առաջին պատրիարքին։

Գտնվում է Երուսաղեմի հարավարևմտյան մասում, Սիոն լեռան բարձունքում։ Սկսել է գործել 5-րդ դարից, երբ հայ եկեղեցին հակադրվել է քաղկեդոնականությանը։ 7-րդ դարի արաբները միաբանության առաջնորդին (վանահորը) տվել են Երուսաղեմի հունաց պատրիարքին հավասար իրավունքներ և միաբանությունը դարձել է պատրիարքական աթոռ՝ տնօրինելով հայ համայնքի, վանքերի և եկեղեցիների իրավունքներն ու գործերը։ Նրա մատենադարանում պահվում են շուրջ 4000 ձեռագիր մատյան, դիվանագիտական փաստաթղթեր, հրովարտակներ, իսկ գանձատանը՝ հայ, մեծ մասամբ կիլիկյան, վարպետների պատրաստած ոսկյա, արծաթյա, փայտյա իրեր, ձեռագրակազմեր, կանթեղներ, վարդապետական և եպիսկոպոսական գավազաններ, այդ թվում՝ Հեթում թագավորի մականը, ձեռագործության հազվագյուտ նմուշներ։ Այստեղ է գտնվում Թորոս Ռոսլինի նկարազարդած ձեռագրերի ստվար մասը։

Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց տաճարի ներքին տեսքը 1833 թվականին հիմնադրվել է տպարանը։ Տպագրվել են հայագիտական, բանասիրական աշխատություններ։ 1843 թվականից գործում է հոգևոր ճեմարանը, որը հայտնի է «ժառանգավորաց վարժարան» անվամբ (հիմնադիր՝ Զաքարիա պատրիարք)։ 1850 թվականից Երուսաղեմաբնակ հայ երեխաների համար հիմնվել է «Թարգմաևչաց վարժարան»-ը։ 1866 թվականից լույս է տեսևում «Սիոն» հանդեսը։

Վանքը իր պատրիարքական աթոռով գործում է ցայսօր։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ավանդույթի, Հակոբը կախվել է եկեղեցու կառուցման վայրում։ Նախապես այստեղ գտնվել է բյուզանդական եկեղեցի։ 18-րդ դարում եկեղեցին վերանորոգվել է։

Բացի եկեղեցական արարողություններից, եկեղեցու մետրանոց պատերի շնորհիվ, այն երբեմն օգտագործվել է որպես ապաստարան տեղի հայ համայնքի համար։ Վերջին անգամ այդպես եղավ 1948 թ-ին՝ քաղաքի ռմբակոծման ժամանակ, երբ այստեղ ապաստան էին գտել 1000 բնակիչ։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևմտյան հատվածում կա հիանալի զարդարված, 17-րդ դարի փայտյա դուռ։ Եկեղեցում է նաև գտնվում 94-րդ Երուսաղեմի հայոց պատրիարքի` Գուրեգ Իսրայելյանի և Սալահ ադ Դինի ժամանակակցի` Աբրահամի գերեզմանները։

Եկեղեցու մոտ կա երեք փոքր զանգակատուն։ Առաջինում թաղված է 4-րդ դարի Երուսաղեմի պատրիարքը՝ Մակարիան, իսկ երրորդ զանգակատունը գտնվում է Հակոբի թաղման վայրում։

Եկեղեցում գտնվում է երեք զոհասեղան, որոնցից կենտրոնականը նվիրված է Հակոբին, աջը - Հովհաննես Մկրտչին, իսկ ձախը - Մարիամ Աստվածածնին։ Զոհասեղանից ոչ հեռու գտնվում է աթոռ-գահ - ավելի համեստ զարդարվածը՝ Պատրիարքի համար, իսկ ավելի լավ զարդարվածը՝ անձամբ Հակոբին։

Պատկերներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]