Jump to content

Քարափի Սուրբ Գևորգ եկեղեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Գևորգ եկեղեցի (այլ կիրառումներ)
Քարափի Սուրբ Գևորգ եկեղեցի
վրաց.՝ კლდისუბნის წმ. გიორგის ეკლესია
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՏեղագրությունԹբիլիսի
ԴավանանքՎրաց ուղղափառ եկեղեցի և Հայ Առաքելական Եկեղեցի
ԹեմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի Վրաստանի թեմ
Վրաց ուղղափառ եկեղեցի Վրաց ուղղափառ եկեղեցի Մցխեթի և Թբիլիսիի թեմ (1991թ.-ից)
Հոգևոր կարգավիճակԳործում է որպես վրաց ուղղափառ եկեղեցի
Հիմնական ամսաթվերը1753
Ներկա վիճակԿանգուն
ԱնվանվածՍուրբ Գևորգ
ՀիմնադիրՊետրոս Զոհրաբյան,
Լալիթարս
Ճարտարապետական տիպՄիանավ
Ճարտարապետական ոճՀայկական
Հիմնադրված1600 թ.
ՇինանյութԱղյուս, քար
Քարտեզ
Քարտեզ
 Kldisubani St. George church Վիքիպահեստում

Քարափի Սուրբ Գևորգ եկեղեցի (նաև՝ Խիխոյի ժամ, վրացական անվանումը՝ վրաց.՝ კლდისუბნის წმ. გიორგის ეკლესია (Կլիդիսուբնիս ծմինդա գիորգիս էկլեսիա)), վրացականացված հայկական առաքելական եկեղեցի Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի հնագույն Քվեմո Կալա թաղամասում։ Հանդիսանում է Հայ առաքելական և Վրաց ուղղափառ եկեղեցիների միջև վիճաբանության առարկա, քանի որ մինչև 1991 թվականը եղել է հայկական, իսկ այնուհետև վրացականացվել է[1]։

Քարափի Սուրբ Գևորգ եկեղեցին հիմնադրվել է 1600 թվականին։ 1763 թվականին այն Տփղիսի (Թբիլիսիի) հայկական 7 գլխավոր եկեղեցիներից մեկն էր[2]։

Նորոգություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1753 թվականին տիկին Լալիթարսն իր ամուսին Պետրոս Զոհրաբյանի հետ հիմնովին վերաշինել էր Քարափի Սբ. Գևորգ եկեղեցին՝ այդ մասին եկեղեցու հյուսիսային ճակատից բացված մուտքի գլխին թողնելով սկզբում հայերեն՝ 8 տողով, հետո՝ վրացերեն, ավելի հակիրճ՝ 3 տողով արձանագրություն։ Տիկին Լալիթարսը հետագայում էլ նպաստել է եկեղեցու վերանորոգման աշխատանքներին։ Նրա այդ աշխատանքի համար 1782 թվականին Ղուկաս Ա Կարնեցի կաթողիկոսը (1780-1799 թթ.) իր շնորհակալությունն ու գոհունակությունն էր հայտնել վերջինիս[1][2]։

Նվիրատվություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1728 թվականին եկեղեցին նվեր է ստացել 1496 թվականին գրված մի ձեռագիր ավետարան[1][2]։

Վրացականացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1990-1991 թվականներին վրացի շինարարները քանդել են Սուրբ Գևորգ եկեղեցու հայ առաքելականության բնորոշ բարձր բեմը՝ խորանը, հյուսիսային պատի ներսի կողմում որմնասյան միջից քանդել և հանել են 18-րդ դարով թվագրվող արձանագիր խաչքարը, ոչնչացրել են 1753 թվականի վերակառուցման մասին պատմող վիմագիրը ձևափոխման ենթարկվել եկեղեցու զանգակատունը։ Եկեղեցու գմբեթի և զանգակատան վրա տեղադրված հայկական առաքելական խաչերը հանել են։ Քանդել են նաև մկրտարանը և քարերի հետ միասին նետել աղբանոց[3]։

Վրացականացումից հետո՝ 1991 թվականին, եկեղեցին Վրաց եկեղեցու արարողությամբ օծվեց որպես վրացական եկեղեցի։ Սուրբ Գևորգ եկեղեցու առաջին վրացի քահանան էր Գիորգի Ուգրեխելիձեն[1][2][3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]