Դեբետ (Լոռու մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Դեբետ
Debet village 02.jpg
Կոորդինատներ: 40°55′03″ հս․ լ. 44°38′57″ ավ. ե. / 40.91750° հս․. լ. 44.64917° ավ. ե. / 40.91750; 44.64917
Երկիր Հայաստան Հայաստան
Մարզ Լոռի
Գյուղապետ Կամո Պետրոսյան[1]
Հիմնադրված է 1857 թ. թ.
Այլ անվանումներ Խաչիգյուղ, Դեբեդ
Տվյալ կարգավիճակում 1935 թվականից
Մակերես 10.33 կմ²
ԲԾՄ 980-1100 մ
Կլիմայի տեսակ Մեղմ
Պաշտոնական լեզու Հայերեն
Բնակչություն 978[2] մարդ (2004)
Ազգային կազմ Հայեր
Կրոնական կազմ Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականուն դեբետցի
Ժամային գոտի UTC+4
Պաշտոնական կայք lori.mtaes.am/about-communities/496 (հայ.)
##Դեբետ (Լոռու մարզ) (Հայաստան)
Red pog.png

Դեբետ, գյուղ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում՝ մարզկենտրոն Վանաձորից 20-25 կմ հյուսիս-արևելք։ Գյուղը տեղակայված է Փամբակ գետի աջ կողմում՝ ծովի մակերևույթից 1100 մ բարձրության վրա։

Գյուղը հիմնադրել են 1857 թ.-ին Մարց գյուղից տեղափոխված բնակիչները։ Դեբետ է վերանվանվել 1935 թ.-ին։

Բնակչությունն զբաղվում է անասնապահությամբ, պտղաբուծությամբ, թռչնաբուծությամբ, հացահատիկի և բանջարեղենի մշակությամբ։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեբետ գյուղի տարածքը լեռնային է, մեղմ կլիմայով։ Ձմեռը տևում է 140-160 օր։ Տարեկան օդի միջին ջերմաստիճանը +8 °C է։ Ձմեռվա բացարձակ նվազագույն ջերմաստիճանը -28 °C է, իսկ ամառվա առավելագույնը՝ +35 °C։ Տարվա տեղումները՝ միջին հաշվով 660 մմ է, ընդ որում վեգետացիոն շրջանում՝ 500 մմ։ Վեգետացիան տևում է ապրիլ-նոյեմբեր ամիսներին՝ 220 օր։ Հողատեսքերը դարչնագույն անտառային են, որակը՝ 46 բալ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1858 թվականին Մարց գյուղից 17 ընտանիք տեղափոխվում է այստեղ, իսկ գյուղի բնակչության մի մասը՝ Արևմտյան Հայաստանից 1828-1831 թվականների գաղթականների ժառանգներն են։ Մյուս մասը Արցախից է գաղթել լեզգիական արշավանքներից հետո։

Դեբետի ազգաբնակչության փոփոխությունը.[3]

Տարի 1873 1897 1926 1939 1959 1970 1979 2001 2004
Բնակիչ 307 531 1008 1271 1105 1156 920 945 978

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի բնակլիմայական պայմաններից, հողային ռեսուրսներից և աշխատուժից ելնելով նախընտրելի է ինտենսիվ հողագործության և այգեգործության զարգացումը՝ միաժամանակ պահպանելով ավանդույթ դարձած գործունեությունը (մեղվագործություն, անասնապահություն, խոզաբուծություն, ձկնաբուծություն)։

Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]


Գյուղում կան XII-XIII դարերի ինը խաչքար, երկու միջնադարյան գյուղատեղի, երեք խաչքար և մեկ եկեղեցի։ Գյուղում է գտնվում նաև 2-րդ աշխարհամարտի զոհերին նվիրված հուշարձան, կառուցված 1973 թվականին։

Հասարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն ունի միջնակարգ դպրոց (2013 թվականի դրությամբ՝ այնտեղ սովորում է 160 աշակերտ), մշակույթի տուն, որտեղ տեղակայված է նաև գրադարանը։ Գրադարանը գործում է և ունի շուրջ 1500 անուն գիրք։[4]

Լուսանկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]