Վանեվանի վանք
Վանեվանի վանք | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | վանք |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Գեղարքունիքի մարզ, Արծվանիստ |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Գեղարքունիքի թեմ |
Հոգևոր կարգավիճակ | գործող |
Հիմնական ամսաթվերը | 903 |
Ներկա վիճակ | կանգուն |
Կազմված է | Եկեղեցի Սբ. Գրիգոր Լուսավորիչ, Սուրբ Աստվածածին եկեղեցի, Գավիթ, Գերեզմանոց և Գերեզմանոց |
Ժառանգության կարգավիճակ | մշակութային հուշարձան Հայաստանում[1] |
Ճարտարապետական տիպ | վանքային համալիր |
Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն |
Կառուցման ավարտ | 903 թ |
Հիմնադրված | 903 |
Շինանյութ | բազալտ և տուֆ |
Vanevank Monastery Վիքիպահեստում |
Վանեվանի վանք, հայկական առաքելական վանական համալիր Հայաստանի Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղի արևելյան ծայրամասում։ Հիմնադրվել է վաղ միջնադարում։ Ըստ շինարարական արձանագրության, համալիրի գլխավոր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցվել է 903 թ հայոց սպարապետ Շապուհ Բագրատունու կողմից, իր քրոջ՝ Սյունյաց իշխանուհի Մարիամի տեսչությամբ։ Գլխավոր եկեղեցին կառուցված է կոպտատաշ բազալտից, իսկ կամարները և գմբեթը՝ տուֆից։ Ունի ներքուստ քառախորան, արևելքում զույգ ավանդատներով հորինվածք։ Պատին փորագրված արձանագրության տեղեկությամբ վանքում հաստատված վանական միաբանությանը սպարապետը չորս գյուղ ու ջրաղացներ է նվիրվել։
914 թվականին Վանեվանում է թաղվել արաբական արշավանքի արդյունքում զոհված հայոց թագավոր Սմբատ Ա Բագրատունին։
980-ական թվականներին վանքը նորոգել և գավիթ է կառուցել Աշոտ Գ Ողորմածի որդին՝ ապագա Գագիկ Ա Բագրատունի թագավորը։
Վանեվանը 13-ից 14-րդ դարերում բազմաթիվ նվիրատվություններ է ստացել։ 16-րդ դարում թուրքական ցեղերի արշավանքների այդյունքում գյուղը դատարկվում է, գյուղի հետ միասին լքվում է նաև վանքային համալիրը։
Վանքային համալրը կրկին սկսել է գործել 19-րդ դարի երկրորդ կեսին։ 1871-1880 թվականներին վանքի շինությունները նորոգվում են վանահայր Թեոդորոս Շիրակացու կողմից։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ստեփանոս Օրբելյան, Սյունիքի պատմություն, Երևան, 1986։
- Ղևոնդ Ալիշան, Սիսական, Վենետիկ, 1893։
- Սմբատյան Մ., Տեղագիր Գեղարքունիքի Ծովազարդ գաւառի որ այժմ Նոր-Բայազիտ գավառ, Վաղարշապատ, 1895։
- Մնացականյան Ս., Հայկական ճարտարապետության Սյունիքի դպրոցը, Երևան, 1960։
- Դիվան հայ վիմագրության, պրակ 4, Երևան, 1973։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Վանեվանի վանք կատեգորիայում։ |