Jump to content

Գորայք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Գորայք
Գյուղը ճանապարհից
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի մարզ
ՀամայնքՍիսիան (համայնք) | Սիսիան համայնք[1]
Այլ անվանումներԳորհայք
Մակերես67,57 կմ²
ԲԾՄ2100 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն435[2] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
ՏեղաբնականունԳորայքցի
Ժամային գոտիUTC+4
Գորայք (Հայաստան)##
Գորայք (Հայաստան)
Գորայք (Սյունիքի մարզ)##
Գորայք (Սյունիքի մարզ)

Գորայք, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Սիսիան համայնքում[1]։

Գյուղի պաշտոնական անունը Գորայք է[1]։ Ռուսական կայսրության ժամանակաշրջանում բնակավայրը կոչվել է թուրքական Բազարչայ։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է Որոտան գետի աջ կողմում` սարահարթին, ծովի մակերևույթից մոտ 2100 մ բարձրության վրա։ Հեռավորությունը Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից ճանապարհով կազմում է մոտ 128 կմ, իսկ Սիսիան քաղաքից հեռու է մոտ 27 կմ դեպի հյուսիս-արևմուտք։

Գյուղը 1877 թվականին հիմնադրել են Արցախի Այգեստան գյուղից գաղթած մոլոկանները[3]։ Ռուսական կայսրության ժամանակաշրջանում բնակավայրն ընդգրկված է եղել Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում։ Խորհրդային տարիներին ընդգրկվել է Խորհրդային Հայաստանի Զանգեզուրի գավառի, իսկ 1930 թվականից՝ Սիսիանի շրջանի կազմում։ 1980-ական թվականների սկզբներին Սպանդարյանի ջրամբարի կառուցման պատճառով գյուղը տեղափոխվել է մոտ 3 կմ հյուսիս-արևմուտք և վերանվանվել Գորայք։ 1995 թվականից մտնում է Հայաստանի Սյունիքի մարզի մեջ։ 2016 թվականին դարձել է Գորայք համայնքի վարչական կենտրոնը, իսկ 2022 թվականին ընդգրկվել է Սիսիան համայնքի կազմում։

Պատմամշակութային հուշարձաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Գորայքի մշտական բնակչությունը կազմել է 435, առկա բնակչությունը՝ 401 մարդ[2]։ Ռուսական կայսրության վերջին շրջանում մինչև 1940-ական թվականներին բնակիչները հիմնականում ռուս մոլոկաններ էին, իսկ այնուհետև` միայն հայեր[3][4]։ Ստորև ներկայացված է Գորայք գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[3].

Տարի 1886 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 469 631 1176 1822 1222 843 548 558[5] 632[6] 435[2]

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և հացահատիկի մշակությամբ։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Տեղեկություններ Սիսիան համայնքի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 27․11․2023 թվական)։
  2. 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. 3,0 3,1 3,2 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հ. 1, էջ 542
  4. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  5. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 643
  6. 2001 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները