Հիմնադրվել է 1923 թվականին հին բնակավայրի տեղում։ Խորհրդային Միության տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Զանգեզուրի գավառի, իսկ 1930 թվականից` Կապանի շրջանի։ 1995 թվականից մտնում է ՀՀ Սյունիքի մարզի մեջ։
Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Աղվանիի մշտական բնակչությունը կազմել է 98, առկա բնակչությունը՝ 67 մարդ[5]։ Գյուղը մշտապես բնակեցված է եղել հայերով[6]։ Ստորև ներկայացված է Աղվանի գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[6][7].
↑Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին» 17 նոյեմբերի 1998 թվականի N 713, քաղ. Երևան։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 262)։