Հայաստանում ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելություն
Հայաստանում ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելություն | |
---|---|
Հայաստանի տեղագրությունը | |
Հիմնադրված | Հոկտեմբերի 21, 2022 |
Լուծարված | Հոկտեմբերի 27, 2022 |
Տարածաշրջան | Հայաստան |
Ղեկավար | Ռոբերտ Արկադիուս Տկաչուկ |
Վերադաս կազմակերպություն | Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպություն |
Հայաստանում ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելությունը տեղակայվել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում։ Այն տեղակայվել է 2022 թվականի հոկտեմբերի 21-ից 27-ը՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա իրականացրած սեպտեմբերյան հարձակումից հետո[1]։
Միջոցառումների ժամանակացույց
[խմբագրել | խմբագրել կոդը]2022 թվականի հոկտեմբերի 18-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ քննարկվում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին՝ հայկական կողմից Եվրոպական միության մոնիտորինգի 40 փորձագետների հետ միասին ԵԱՀԿ դիտորդների տեղակայումը[2]։
2022 թվականի հոկտեմբերի 19-ին ԵԱՀԿ-ն հաստատեց, որ Հայաստանի կառավարության խնդրանքով՝ 2022 թվականի հոկտեմբերի 21-ից 27-ը Հայաստանում կտեղակայվի «կարիքների գնահատման խումբ»։ Խումբը բաղկացած էր միջազգային փորձագետներից և ԵԱՀԿ քարտուղարության ներկայացուցիչներից։ Խումբը գնահատեց իրավիճակը սահմանային որոշակի տարածքներում և խորհրդակցություններ անցկացրեց միջազգային գործընկերների հետ[3]։
2022 թվականի հոկտեմբերի 20-ին ԵՄ-ն հաստատեց, որ ԵԱՀԿ-ի առաքելությունը անկախ է և ԵՄ առաքելության հետ կապ չունի։ Սակայն ԵՄ առաքելությունը կհամագործակցի բոլոր համապատասխան միջազգային կազմակերպությունների հետ, այդ թվում՝ ԵԱՀԿ-ի[4]։
2022 թվականի հոկտեմբերի 22-ին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և Հայաստանի զինված ուժերի ներկայացուցիչները հանդիպեցին ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելության հետ, որը գլխավորում էր ԵԱՀԿ-ում Լեհաստանի ներկայացուցիչ գնդապետ Ռոբերտ Արկադիուս Տկաչուկը։ Միրզոյանը հույս հայտնեց, որ «առաքելության գործունեությունը, դիտարկումներն ու եզրափակիչ զեկույցը որպես օբյեկտիվ տեղեկատվության աղբյուր կծառայեն Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ»[5][6]։
2022 թվականի հոկտեմբերի 24-ին ԵԱՀԿ գնահատման առաքելության անդամները այցելեցին Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ[7]։ Առաքելության անդամները հանդիպեցին տեղական ներկայացուցիչների հետ և այցելեցին Ադրբեջանի հարձակման հետևանքով տուժած համայնքներ[8][9]։
2022 թվականի հոկտեմբերի 26-ին Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպեց ԵԱՀԿ առաքելության հետ։ Հանդիպման ընթացքում գնդապետ Ռոբերտ Արկադիուս Տկաչուկը վստահություն հայտնեց, որ ԵԱՀԿ-ն կշարունակի խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ[10]։
2022 թվականի հոկտեմբերի 27-ին ԵԱՀԿ առաքելությունը հանդիպեց Հայաստանի փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանի հետ։ Առաքելությունը ներկայացրեց իր իրականացրած աշխատանքները և արձանագրած վնասները։ Հովհաննիսյանը, իր հերթին, կարևորեց «հակամարտությունների կանխարգելման և կարգավորման գործում ԵԱՀԿ-ի՝ որպես համաեվրոպական անվտանգության կազմակերպություն ներգրավվածությունը»[11]։
Արձագանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դրական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայաստան - ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը վստահություն հայտնեց, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը կաջակցի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման առաջմղմանը[12]։
- Ֆրանսիա - Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Ժոնաթան Լաքոտը հայտարարեց. «Հայաստանի տարածքի վրա Ադրբեջանի զինված հարձակումներից հետո այս որոշումը Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի գործողությունների արդյունքն է։ ԵԱՀԿ-ի այս առաքելության ծավալումը լրացուցիչ ներդրում կունենա Հայաստանի անվտանգության և տարածքային ամբողջականության ապահովման գործում»[13]։
- ԱՄՆ - ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելությունը հայտարարեց. «Միացյալ Նահանգները վճռականորեն աջակցում է վստահության ամրապնդման և հակամարտությունների կանխարգելման ԵԱՀԿ գործիքների ակտիվացմանը, ներառյալ Հայաստանի տարածքում կարիքների գնահատման առաքելության ստեղծմանը»[14]։
Բացասական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ադրբեջան - Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը քննադատեց առաքելությանը՝ կարծելով, որ այն պաշտոնական մանդատ չի ունեցել, և որ նրա զեկույցները չպետք է դիտարկվեն որպես ԵԱՀԿ պաշտոնական փաստաթղթեր[15]։
- Ռուսաստան - ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարեց. «Արևմուտքի այս քայլերը սպառնում են հավասարակշռությանը, որը ձեռք է բերվել բարդ պայմաններում ՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների շնորհիվ»[16]։
- Թուրքիա - Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն դատապարտեց այս «անընդունելի» որոշումը՝ հայտարարեց, որ այն հակասում է ԵԱՀԿ-ի աշխատանքի սեփական կանոններին[16]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերություններ
- Հայաստան-ԵԱՀԿ հարաբերություններ
- Հայաստանում Եվրոպական միության մշտադիտարկման կարողություն
- Հայաստանի արտաքին քաղաքականություն
- Արցախյան հակամարտություն
- ԵԱՀԿ Մինսկի խումբ
- ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «OSCE sends a needs assessment team to Armenia».
- ↑ «Sending OSCE observers to Armenia-Azerbaijan border in addition to EU mission under discussion». October 18, 2022.
- ↑ «OSCE sends a needs assessment team to Armenia». October 19, 2022.
- ↑ «Q&A EU Monitoring Capacity to Armenia». European External Action Service.
- ↑ «The Foreign Minister of Armenia received the members of OSCE needs assessment mission». www.mfa.am.
- ↑ «Ararat Mirzoyan received members of OSCE needs assessment mission». www.1lurer.am.
- ↑ «OSCE needs assessment team visits Armenia's Syunik».
- ↑ «OSCE mission visits Syunik to see consequences of Azeri aggression». October 24, 2022.
- ↑ «OSCE representatives visit villages affected by Azerbaijani aggression in Syunik Province». news.am.
- ↑ «The Secretary of the Security Council Armen Grigoryan Received the Members of the OSCE Needs Assessment Mission | www.aravot-en.am».
- ↑ «OSCE needs assessment mission briefs deputy FM on their work in Armenia». news.am.
- ↑ «FM Meeting with French Foreign Minister Catherine Colonna "Baku's 'War Rhetoric' Undermines Regional Normalization Efforts"». massispost.com.
- ↑ «Lacote: OSCE observation mission deployment will contribute to respect of Armenia territorial integrity». news.am.
- ↑ «Response to the Report of the Chairperson-in-Office». osce.usmission.gov.
- ↑ Azerbaijan, Əli Mahmudlu-Frontend Web Developer- Edumedia. «Xarici İşlər Nazirliyi | XİN». www.mfa.gov.az.
- ↑ 16,0 16,1 «Russia blasts West's 'impudent' approach on Azerbaijan-Armenia dispute». aa.com.tr.
Արցախյան ազատամարտ | ||||
---|---|---|---|---|
Պատմություն | Վայրեր | Քաղաքական առաջնորդներ | Ռազմական առաջնորդներ | Արտաքին օգնություն |
Ծագում
Զինադադարից ի վեր |
Արցախ, հյուսիս Արցախ, կենտրոնական Արցախ, հարավ Արցախի ազատագրված տարածքներ նրանց նախկին Ադրբեջանական անվանումներով |
Ռազմական օգնություն՝ Արցախի Ռազմական օգնություն՝ Ադրբեջանի Հակամարտության միջամտություն |