Սուրբ Աստվածածին եկեղեցի (Եղվարդ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Եղվարդի եկեղեցիից)
Եղվարդի եկեղեցի
Եղվարդի եկեղեցին

##Սուրբ Աստվածածին եկեղեցի (Եղվարդ) (Հայաստան)
Set01-church1.svg
Հիմնական տեղեկություններ
Տեղագրություն Հայաստան Հայաստան Կոտայքի մարզ, Եղվարդ
Կոորդինատներ 40°19′10″ հս․. լ. 44°28′49″ ավ. ե. / 40.3195° հս․. լ. 44.4803° ավ. ե. / 40.3195; 44.4803Կոորդինատներ: 40°19′10″ հս․. լ. 44°28′49″ ավ. ե. / 40.3195° հս․. լ. 44.4803° ավ. ե. / 40.3195; 44.4803
Տարածք Հայաստան
Մարզ Կոտայքի մարզ
Հոգևոր կարգավիճակ գործող
Ներկա վիճակ Կանգուն
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապետական ոճ Հայկական
Կառուցման ավարտ 1301 թ.
Առանձնահատկություններ
Գմբեթ(ներ) 1
Commons-logo.svg Վիքիպահեստում


Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցի, եկեղեցի Հայաստանի Հանրապետության Եղվարդ քաղաքում: Այն կառուցվել է 1301 թվականին՝ Քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոնի տարածման հազարամյակի առթիվ։

Պատմություն և ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառուցել է Ազիզբեկ Իշխանն իր կնոջ՝ Վախախի երազի հիման վրա։ Եկեղեցին կոչվում է դամբարան եկեղեցի, որովհետև այդտեղ ամփոփված է Ազիզբեկ Իշխանի որդու դին։

Եկեղեցին ունի երկու հարկ։ Եկեղեցու չորս կողմը կենդանակերպ քանդակներ են։ Եկեղեցու արևմտյան ճակատին քանդակված է խաչ։ Խաչի ձախ կողմում Աստվածամայրն է՝ մանուկ Հիսուսով, իսկ աջ մասում՝ Հովսեփը։ Ներքևի մասում ցլի և առյուծի քանդակներ են։ Եկեղեցու հյուսիսային ճակատին արծիվն է՝ ճանկած ավանակին։ Արծվի քանդակի տակ՝ կամարաձև պատի վրա, ճարտարապետի անունն է՝ Շահիկ Վարդապետ։ Արևմտյան ճակատին քանդակված է կյանքի ծառը, վերևում հովազը հեծել է այծ։

Եղվարդի Սբ. Աստվածածին եկեղեցին նման է Մոմիկ Վարդապետի կառուցած Նորավանքին։ Եկեղեցու հյուսիսային կողմում՝ պատուհանի վերևում, եղնիկի պատկեր է։ Եկեղեցին իր պատմության ընթացքում ունեցել է չորս անուն՝ Սուրբ Առաքելոց, Սուրբ Խաչ, Սուրբ Նշան և վերջում Սուրբ Աստվածածին։ Ի տարբերություն Նորավանքի՝ Եղվարդի եկեղեցու երկրորդ հարկը բարձրացել են ոչ թե քարե աստիճաններով, ինչպես Նորավանքինը, այլ շարժական փայտե աստիճաններով բարձրացել են II հարկ՝ մասնակցելու Սուրբ պատարագի։

Ներկա վիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականին եկեղեցու տարածքից ժամանակավոր առանձնացվեց խաչը, որովհետև խոնավությունից քայքայվում էր, և բերվեց իր նախնական տեսքի։ Եկեղեցու խաչը առանձնացնելիս հայտնաբերվեց 7-րդ դարի եկեղեցի՝ իր խլանիստ հիմքերով։ Հայտնաբերվեցին նաև լավաշ թխելու թոնիր, գերեզմանաքարեր, տապանաքարեր, ջարդված խաչքարեր, քիվեր՝ 13-րդ և 14-րդ դարերի։ Հյուսիսային մասում հայտնաբերվեց 3 մետր խորությամբ թոնիր(սառնարան), որտեղ պահել են ժամանակին մթերք և գինի։ Պեղումների ժամանակ եկեղեցու մուտքի դիմաց հայտնաբերվեցին իշխանական տոհմի գերեզմանաքարեր։ Եկեղեցին վերանորոգվել է 1960 -ական թվականներին։ Փոխվել են գմբեթի սյուները և ամրացվել։ 1905 թվականին, երբ Եղվարդ գյուղը մեծացել է, եկեղեցուն կից կառուցել են սև սրբատաշ քարերով գավիթ։ 1960-ական թվականներին այն քանդել են և բերել իր նախնական տեսքին։ Ներկայումս գործում է, և բարելավվել է ծաղիկներով տարածքը։ Եղվարդի ժողովրդի համար խաղաղ և հաճելի հանգստի վայր է հանդիսանում տարածքը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Kiesling, Brady (2005), Rediscovering Armenia: Guide, Երևան: Matit Graphic Design Studio 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]