Այգեհատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Այգեհատ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԼոռի
Այլ անվանումներԻգահատ, Իգոկաթ, Իկհատ, Դանուշավան
Մակերես6.1 կմ²
ԲԾՄ1150 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն332[1] մարդ (2008)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունայգենատցի
Ժամային գոտիUTC+4
Պաշտոնական կայքlori.mtaes.am/about-communities/476/ (հայ.)
Այգեհատ (Հայաստան)##
Այգեհատ (Հայաստան)

Այգեհատ, գյուղ Հայաստանի Լոռու մարզում, Ալավերդու տարածաշրջանում, Ալավերդի քաղաքից 9 կմ հարավ-արևմուտք, իսկ մարզկենտրոնից 43 կմ հյուսիս-արևելք։ Գյուղը տեղադրված է Դեբեդ գետի ձախ ափին, բարձրադիր սարավանդում՝ ծովի մակարդակից 1150 մ բարձրության վրա։

Գյուղը նախկինում ունեցել է Իգահատ, Իգոկաթ, Իկհատ, Դանուշավան անվանումները և մտել է Թիֆլիսի նահանգի Բորչալուի գավառի մեջ։ Գյուղն Այգեհատ է վերանվանվել 1991 թ.-ի ապրիլի 3-ին։ Գյուղն իր նախկին Իգահատ և հետո Այգեհատ անվանումները ստացել է այն պատճառով, որ շրջակայքում եղած այգիները հատվել են։

Կլիմա

Կլիման մերձարևադարձային է, չափավոր շոգ և չորային ամառներով, մեղմ ձմեռներով։ Տարեկան թափվում են 500-600 մմ մթնոլորտային տեղումներ։ Ագրոկլիմայական տեսակետից ընկած է ինտենսիվ ոռոգման գոտում։

Բնակչություն

Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների 2005 թ-ին համայնքի բնակչությունը կազմել է 235 մարդ։ Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 43%, կանայք՝ 57%։

Այգեհատի ազգաբնակչության փոփոխությունը.[2]

Տարի 1831 1886 1922 1959 1970 1979 1989 2001 2004
Բնակիչ 88 337 500 391 366 295 478 332 277

Պատմամշակութային կառույցները

Գյուղում են գտնվում Սբ. Սարգիս (VI-VII դդ.), Գողգոթավանք (X-XVII դդ.) եկեղեցիները և Ս. Սարգիս մատուռը (XVI-XVIIդդ.)։ Գյուղից ոչ հեռու գտնվում է “Քոբայրի” վանքը։

Գյուղատնտեսություն

Գյուղատնտեսական հողերը գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես վարելահողեր՝ կազմելով 281 հա։ Պետական հողերը հիմնականում օգտագործվում են արոտավայրերի և վարելահողերի համար՝ համապատասխանաբար կազմելով 132 և 58 հեկտար։

Գյուղի մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է։ Զբաղվում են դաշտավարությամբ, պտղաբուծությամբ (տանձ, խնձոր, սալոր), մշակում են հացահատիկային, կերային, բանջարաբոստանային կուլտուրաներ։ Զբաղվում են խոշոր եղջերավոր անասնաբուծությամբ, մեղվաբուծությամբ, թռչնաբուծությամբ։

Հասարակական կառույցներ

2013 թ.-ի դրությամբ գյուղն ունի դպրոց, գրադարան, բուժկետ և կապի հանգույց[3]։

Հայտնի անձինք

Ծանոթագրություններ

  1. Լոռու մարզի մարդահաշիվ (անգլ.)
  2. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 207» (PDF). Վերցված է 2013 Նոյեմբերի 12-ին.
  3. «Այգեհատ». Վերցված է 2013 Նոյեմբերի 22-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այգեհատ» հոդվածին։