Գորայք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Գորայք
Գյուղը ճանապարհից
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիք
ԳյուղապետԱշոտ Աղաջանյան
Այլ անվանումներԳորհայք
Մակերես67,57 կմ²
ԲԾՄ2100 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն580 մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
ՏեղաբնականունԳորայքցի
Ժամային գոտիUTC+4
Գորայք (Հայաստան)##
Գորայք (Հայաստան)
Գյուղի բնակիչներ
Սպանդարյանի ջրամբարը

Գորայք (այլ անվանումներ՝ Գորհայք, նախկին անվանումներ՝ Բազարչայ, Բազարքենտ, Վասակակերտ, Ակունք), գյուղական համայնք Հայաստանի Սյունիքի մարզում, Որոտան գետի վերին հոսանքի շրջանում, մարզկենտրոնից 131 կմ հյուսիս-արևմուտք, ծովի մակերևույթից 2100 մ բարձրության վրա։ Գյուղը 1877 թվականին հիմնադրել են Արցախի Շուշիի շրջանի Բալուջա գյուղից գաղթածները։ 1886 թվականին ուներ 469, 1897 թվականին՝ 631, 1926 թվականին՝ 1176, 1939 թվականին՝ 1822, 1959 թվականին՝ 1222, 1970 թվականին՝ 843, 1979 թվականին՝ 548, 2001 թվականին՝ 632, 2004 թվականին՝ 657 բնակիչ։ Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և հացահատիկի մշակությամբ։ Գյուղից մոտ 3 կմ հարավ-արևմուտք՝ գտնվում է «Ավերակ» գյուղատեղին։ Սպանդարյանի ջրամբարի կառուցման պատճառով գյուղը տեղափոխվել է մոտ 3 կմ հյուսիս-արևմուտք։ Որոտանի վերին հոսանքի շրջանում կա 1850-1860 թվականների ջրանցք։ 2011 թվականին կատարած մարդահամարի տվյալների համաձայն գյուղի բնակչությունը կազմում է 580 մարդ։

Գորայք

Գյուղը մտել է Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Հաբանց գավառի կազմի մեջ։ Գորայքը հիշատակում է Ստեփանոս Օրբելյանը, ըստ որի գյուղը Տաթևի վանքին վճարում էր տարեկան 10 միավոր հարկ։ Ոմանք Գորայքը նույնացնում են Գորիս քաղաքի, ոմանք էլ՝ Գորիսի շրջանի Վերին Շեն գյուղի հետ։ Գյուղում բնակվել են նաև մալականներ, որոնք 1880-ական թվականներին հեռացել են Հյուսիսային Կովկաս։

Տեսարժան վայրեր

Գյուղի հարավային եզրին, Վայք-Սիսիան ավտոճանապարհի ձախ կոմում գտնվում է հուշաղբյուր։ Գյուղից արևմուտք գտնվում է «Զանգեզուրի դարպասներ» հուշարձանը։

«Զանգեզուրի դարպասներ»

Տես նաև

Արտաքին հղումներ