Ահնիձոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ահնիձոր (այլ կիրառումներ)
Գյուղ
Ահնիձոր
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԼոռի
Այլ անվանումներԱհնազար, Ահնիզար, Ահնիզորավար, Անիզոր, Հայնազար, Հայնիզարավար
Մակերես31 կմ²
ԲԾՄ1500 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն332[1] մարդ (2008)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունահնիձորցի
Ժամային գոտիUTC+4
Պաշտոնական կայքlori.mtaes.am/about-communities/474/ (հայ.)
Ահնիձոր (Հայաստան)##
Ահնիձոր (Հայաստան)

Ահնիձորը գյուղ է Հայաստանի Լոռու մարզում՝ մարզկենտրոն Վանաձորից 52 կմ հյուսիս-արևելք։ Գյուղը գտնվում է Ալավերդու տարածաշրջանում, Ալավերդի քաղաքից 26 կմ հարավ-արևելք։ Գյուղը տեղակայված է լեռնային անտառապատ վայրում՝ ծովի մակարդակից 1500 մ բարձրության վրա։

Գյուղի ներկայիս բնակիչների նախնիները 19-րդ դարի երկրորդ կեսին եկել են Հաղպատ և Սանահին գյուղերից։ Նրանք հիմնականում վանքի կալվածքները լքած բնակիչներ են եղել։

Գյուղում կա 13-րդ դարի եկեղեցի։ Ահնիձորում է ծնվել գրող Հրանտ Մաթևոսյանը։

Կլիմա

Կլիման բարեխառն լեռնային է, տևական, ցուրտ ձմեռներով։ Ամեն տարի հաստատվում է կայուն ձնածածկույթ։ Ամառները տաք են, համեմատաբար խոնավ։ Տարեկան թափվում են 600-700 մմ մթնոլորտային տեղումներ։ Ագրոկլիմայական տեսակետից ընկած է մասնակի ոռոգման գոտում։

Բնակչություն

Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների 2005 թ.-ին համայնքի բնակչությունը կազմել է 344 մարդ։ Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 52%, կանայք՝ 48%։

Ահնիձորի ազգաբնակչության փոփոխությունը.[2]

Տարի 1897 1926 1939 1959 1970 1979 2001 2004
Բնակիչ 133 311 470 364 275 210 332 240

Գյուղատնտեսություն

Գյուղատնտեսությունում մեծ բաժին են կազմում խոտհարքերը (317 հա), իսկ հետո վարելահողերը (70 հա)։ Պետական հողերը հիմնականում օգտագործվում են որպես արոտավայրեր, խոտհարքեր՝ կազմելով համապատասխանաբար 762 և 99 հա։ Գյուղի մասնագիտացման ուղղությունը անասնապահությունն է։ Զբաղվում են խոշոր եղջերավոր անասնաբուծությամբ, մեղվաբուծությամբ։ Բացի դրանից զբաղվում են նաև դաշտավարությամբ, պտղաբուծությամբ (տանձ, խնձոր, սալոր), մշակում են հացահատիկային, կերային, բանջարաբոստանային կուլտուրաներ։

Հասարակական կառույցներ

2013 թ.-ի դրությամբ գյուղն ունի դպրոց, գրադարան, բուժկետ և կապի հանգույց։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. Լոռու մարզի մարդահաշիվ (անգլ.)
  2. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 13» (PDF). Վերցված է 2013 Հոկտեմբերի 27-ին.