Ռոմեն Ռոլան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոմեն Ռոլան
ֆր.՝ Romain Rolland
Ծնվել էհունվարի 29, 1866(1866-01-29)[1][2][3][…]
ԾննդավայրԿլամսի[4]
Վախճանվել էդեկտեմբերի 30, 1944(1944-12-30)[4][1][2][…] (78 տարեկան)
Վախճանի վայրՎեզլե[4]
Մասնագիտությունգրող, դրամատուրգ, ակնարկագիր, պատմաբան, վիպասան, երաժշտագետ, արձակագիր, կենսագիր, երաժիշտ և ուսուցիչ
Լեզուֆրանսերեն
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունԲարձրագույն նորմալ դպրոց, Լյուդովիկոս Մեծի լիցեյ[5], Սենտ-Լուիսի լիցեյ[5] և Փարիզի համալսարան[5]
Գրական ուղղություններԱզատամտականություն
Ուշագրավ աշխատանքներԺան Քրիստոֆ, Q2870231?, Péguy?, The life of Toistoi? և Q52418853?
ԱնդամակցությունԽՍՀՄ գիտությունների ակադեմիա, Կորուսյալ սերունդ և Ռուսաստանի գիտությունների ակադեմիա
ԱշխատավայրՓարիզի համալսարան, Անրի IV լիցեյ[5], Բարձրագույն հետազոտությունների գործնական դպրոց[5] և Բարձրագույն նորմալ դպրոց[5]
Պարգևներ
ԱմուսինMarie Romain Rolland?
Изображение автографа
Ռոմեն Ռոլան Վիքիքաղվածքում
 Romain Rolland Վիքիպահեստում

Ռոմեն Ռոլան (ֆր.՝ Romain Rolland, հունվարի 29, 1866(1866-01-29)[1][2][3][…], Կլամսի[4] - դեկտեմբերի 30, 1944(1944-12-30)[4][1][2][…], Վեզլե[4]), ֆրանսիացի դրամատուրգ, վիպագիր, ակնարկագիր, արվեստաբան և խորհրդապաշտ, ով 1915 թվականին գրականության Նոբելյան մրցանակ է ստացել «գրականությունում իր վեհ իդեալիզմի և համակրանքի և ճշմարտասիրության համար, որով նա նկարագրել է մարդկային տարբեր տեսակներ»։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Քլեյմըսի համայնքում, Նիեվր։ Նրա տոհմածառում եղել են և՛ հարուստ քաղաքաբնակներ, և՛ գյուղացիներ։

1886 թվականին ընդունվելով Բարձրագույն դպրոց՝ սկզբում նա սկսում է փիլիսոփայություն ուսումնասիրել, սակայն նրա ազատ հոգին խանգարում է շարունակել ուսումնասիրությունը՝ գերիշխող գաղափարախոսությանը չհնազանդվելու համար։ 1889 թվականին նա գիտական աստիճան է ստանում պատմության ոլորտում և երկու տարի ապրում է Հռոմում, որտեղ Մալվիդա վոն Մեյսենբերգի հետ ծանոթությունը, ով Նիցշեի և Վագների ընկերն էր, և իտալական գլուխգործոցների բացահայտումը մեծ ազդեցություն է ունենում նրա գաղափարների ձևավորման վրա։ 1895 թվականին վերադառնալով Ֆրանսիա՝ Ռոլանը ստանում է գիտական աստիճան՝ պաշտպանելով դիսերտացիան «Ժամանակակից լիրիկական թատրոնի ծագումը» թեմայով և դոկտորական ատենախոսությունը՝ «Եվրոպական օպերայի պատմությունը Լալիից և Սկարլատիից առաջ» թեմայով։

1903 թվականին նա նշանակվում է Սորբոնում երաժշտության պատմության ամբիոնի վարիչ։

Ռոլանի առաջին գիրքը հրատարակվել է 1902 թվականին, երբ նա 36 տարեկան էր։ Լինելով հումանիստ՝ նա ընդունում էր հնդիկ փիլիսոփաների աշխատանքները։ Ռոլանի վրա մեծապես ազդեցություն էր թողել հնդկական Վեդանտա դպրոցի փիլիսոփայությունը՝ մասնավորապես Սվամի Վիվեկանանդիի աշխատանքները։ Լինելով պահանջկոտ, միևնույն ժամանակ նաև երկչոտ՝ Ռոլանին դուր չէր գալիս ուսուցանելը։ Նա անտարբեր չէր երիտասարդ սերնդի նկատմամբ։ Նրա վեպերի երիտասարդ հերոսներից էին Ժան Քրիստոֆը, Օլիվիերը և նրանց ընկերները։ Թե′ իրական կյանքում հանդիպած անձանց և թե′ իր գրքերի հերոսների հետ նա զսպված հարաբերությունների մեջ էր։ Նախ և առաջ նա գրող էր։ Վստահ լինելով, որ գրականությունը իրեն համապատասխան եկամուտ կբերի, Ռոլանը թողնում է համալսարանական աշխատանքը 1912 թվականին։ Ռոմեն Ռոլանը ամբողջ կյանքում պացիֆիստ է եղել։ 1924 թվականին Գանդիի մասին գրած իր գրքի շնորհիվ՝ Ռոլանը հանդիպում է նրա հետ 1931 թվականին։ 1928 թվականին Ռոլանը հունգարացի փիլիսոփա և գիտնական Էդմոնդ Բորդո Սզեկելի հետ հիմնադրում է Միջազգային Բիոգենիկ Հասարակությունը՝ խթանելու և ընդլայնելու իրենց գաղափարները՝ մտքի, մարմնի և հոգու ինտեգրման վերաբերյալ։ Ռոլանը տեղափոխվում է Վիլենյով, որը գտնվում է Ժնև գետի ափին, և իրեն ամբողջովին տրամադրում է ստեղծագործելու պրոցեսին։ Այս շրջանում նա առողջական խնդիրներ է ունենում, սակայն ճամփորդում է տարբեր ցուցահանդեսների մասնակցելու նպատակով։ 1935 թվականին Մոսկվա այցելությունը (Մաքսիմ Գորկու հրավերով) Ռոլանին հնարավորություն է ընձեռում հանդիպել Իոսիֆ Ստալինի հետ, ում նա համարում էր իր ժամանակների մեծագույն մարդը։ Ռոլանը համարվում էր ֆրանսիացի գրողների ոչ պաշտոնական դեսպանը Սովետական Միությունում։ Սակայն լինելով խաղաղասեր՝ նրան դուր չէին գալիս Ստալինի՝ ընդդիմությանը ճնշելու դաժան մեթոդները։ Նա փորձեց իրեն հուզող հարցերի շուրջ խոսել Ստալինի հետ և միաժամանակ ընդգրկվեց Ձախակողմյան ակտիվիստ, գրող Վիկտոր Սերժի ազատազրկման համար կազմակերպված արշավում և գրեց Ստալինին, որպեսզի վերջինս գթա Նիկոլայ Բուխարինին։ 1937 թվականին Ռոլանը տեղափոխվում է Վեզելեյ, որը 1940 թվականին գտնվում էր Գերմանիայի տիրապետության տակ։ Չդադարելով ստեղծագործել՝ Ռոլանը վերջացնում է իր հուշագրերը 1940 թվականին։ Նա նաև ավարտում է Լյուդվիգ վան Բեթհովենի կյանքի մասին իրականացրած իր երաժշտական ուսումնասիրությունները։ Նախքան մահանալը Ռոլանը գրում է «Պեժին» ((Péguy )1944), որում նա իր հիշողությունների կոնտեքստում քննում է կրոնը և սոցիալիզմը։ Ռոլանը մահանում է Վեզելեյում, 1944 թվականի դեկտեմբերի 30-ին։ 1921 թվականին Ռոլանի մոտ ընկեր ավստրիացի գրող Ստեֆան Ցվայգը հրատարակում է նրա կենսագրությունը (Ռոմեն Ռոլլան։ մարդը և իր աշխատանքները)։ Հերման Հեսսեն իր «Սիդհարթա» (Siddhartha ) պոեմը նվիրել է Ռոմեն Ռոլանին։

Le Théâtre du peuple (Մարդկանց թատրոնը)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոլանի ամենանշանակալի ավանդը թատրոնում կայանում է իր ակնարկում («Մարդկանց թատրոնը», 1902 թվական) ժամանակակից թատրոնը պրոպագանդելը[8]։ Նա գրում է. «Նոր թատրոնի ստեղծման համար միայն մեկ կարևոր պայման գոյություն ունի. բեմը և դահլիճը պետք է բաց լինեն զանգվածների առաջ, այն պետք է ընդգրկի մարդկանց և նրանց գործողությունները»։ Գիրքը չի հրատարակվել մինչև 1913 թվականը, սակայն որոշ հատվածներ լույս են տեսել «Դրամատիկական արվեստի մասին» ամսագրում 1900-1903 թվականները ընկած ժամանակահատվածում։

Ակնարկը ավելի ընդհանրացված շարժման մաս է կազմում, որը ուղղված էր այդ դարում թատրոնի ժողովրդավարացման դեմ։ Ռոլանի գրած դրամաները բեմադրվել են 20-րդ դարի ամենանշանավոր թատրոնի ռեժիսորների կողմից (Մաքս Ռեինհարդտ, Էրվին Պիսկատոր և այլք)[9]։ Պիսկատորը բեմադրել է Ռոլանի «Ժամանակը կգա» դրաման Բեռլինի Կենտրոնական թատրոնում։ Պիսկատորը բեմադրության իր մոտեցումը նկարագրում է որպես «հիմնովին նատուրալիստական», որի միջոցով նա փորձել է գործողության և դեկորի մեջ հասնել հնարավոր ռեալիզմի[10]։

Վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոլանի ամենահայտնի վեպը 10 գլխից կազմված «Ժան Քրիստոֆ» վեպն է (1903–1912)։ Նրա մյուս վեպերից են «Կոլաս Բրունոն» (1919), «Կլեռամբոլտ» (1920), «Պիեռ և Լյուս» (1920) և 7 գլխից կազմված նրա «Հմայված հոգին» վեպը (1922–1933)[11]։

Ակադեմիական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա պատմության դասախոս է աշխատել Հենրի 4-րդ լիցեյում, հետո Լուի Մեծի լիցեյում։ Հանդիսանում էր Հռոմի ֆրանսիական դպրոցի անդամ։ Երաժշտության պատմության պրոֆեսոր է եղել Սորբոնում և պատմության պրոֆեսոր Միջնակարգ դպրոցում։

Զիգմունդ Ֆրեյդի հետ ունեցած նամակագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1923 թվականին է սկսվել Զիգմունդ Ֆրեյդի և Ռոլանի միջև նամակագրությունը։ Ռոլանը հայտնաբերում է, որ այն հիացմունքը, որ նա տածում է Ֆրեյդի նկատմամբ, փոխադարձ է։ Այս նամակագրության շնորհիվ Ֆրեյդին հայտնի դարձավ այն «հսկայական զգացմունքների» հասկացողությունը, որը Ռոլանը զարգացրել էր Արևելյան միստիցիզմի ուսումնասիրության ժամանակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Роллан Ромен // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 https://www.association-romainrolland.org/bibliographie.htm
  6. https://www.nobelprize.org/nobel_prizes/literature/laureates/1915/
  7. https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
  8. David Bradby, "Rolland, Romain". In The Cambridge Guide to Theatre. Ed. Martin Banham. (Cambridge: Cambridge University Press, 1998). ISBN 0-521-43437-8. p.930.
  9. See John Willett, The Theatre of Erwin Piscator: Half a Century of Politics in the Theatre, London: Methuen, 1978 (p.15, 35, 46-7, 179). ISBN 0-413-37810-1.
  10. Piscator (1929, 58).
  11. Ռոմեն Ռոլան - Հմայված հոգին

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոմեն Ռոլան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոմեն Ռոլան» հոդվածին։