Սուրբ Գևորգ վանք (Գոմք)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Սուրբ Գևորգ վանք (Գոմք)
| |
Վանքային համալիր | |
---|---|
Տեղադրություն | Արևմտյան Հայաստան, Վասպուրական |
Աշխարհ | Վասպուրական |
Պատմական երկիր | Բագրատունյաց Հայաստան, Վասպուրականի թագավորություն |
Կրոնադավանանք | Հայ Առաքելական եկեղեցի |
Պատմություն | |
Հիմնադիր(ներ) | Գագիկ Ա Արծրունի |
Ճարտարապետություն | |
Կարգավիճակ | կիսավեր |
Ակտիվ է | Ոչ |
Ճարտարապ. ոճ | Հայկական |
Կառուցման սկիզբ | 10-րդ դար |
Կառուցման ավարտ | 905 |
Ավերում | 1915 |
38°29′32″ հս․ լ. 42°32′37″ ավ. ե.HGЯO |
Գոմքի Սուրբ Գևորգ վանք, հայկական վանական համալիր էր պատմական Վասպուրական նահանգում։ Կառուցվել է 905 թ-ին և գործել մինչ Մեծ Եղեռնը։ Ոչնչացվել է տեղի քրդերի և թուրքերի կողմից։ Տեղի հայ գյուղացիներն այն անվանել են Ջոջգլուխ վանք։ Վանքն իր անունը ստացել է ամենամոտ գյուղի՝ Գոմսի անունից, որն այժմ քուրդ բնակիչները կոչում են Կումուս (Kümüs), իսկ թուրքերեն անվանումը Չանաքդյուզու (Çanakdüzü) է։
Վանքը գտնվում է Վանա լճի ափին և շուրջն ունի քառակուսի ամրացված պարիսպ։ Պարիսպը կապված չէ եկեղեցու կառուցվածքին, ինչը ենթադրում է, որ այն ավելի ուշ շրջանի շինություն է, և եկեղեցին սկզբում եղել է անկախ։ Պարսպի հարավ-արևելյան և հյուսիս-արևելյան անկյուններում կան օվալաձև պաշտպանական աշտարակներ։ Պատի որմնագրությունը ցույց է տալիս երկու հստակ շերտեր. ներքևի երեք քառորդը կառուցվել է անտաշ, բայց կանոնավոր շարված քարերի միջոցով, իսկ վերին մեկ քառորդը՝ ավելի մեծ և ավելի քիչ կանոնավոր շարված քարերով: