Հոռոմայրի վերին հուշարձանախմբի վիմական արձանագրություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հոռոմայրի վերին հուշարձանախումբ

Ներկայացված է Լոռու մարզի Օձուն գյուղից[1] 1.5 կմ հարավարևելյան ուղղությամբ՝ Օձուն - Այգեհատ ճանապարհից ձախ, ձորաեզրին գտնվող Հոռոմայրի վերին հուշարձանախմբի` Ձորաեզրի վանքի արձանագրությունները։

Արձանագրություն 1[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոռոմայրի վերին հուշարձանախումբ, արձանագրություն հարավային եկեղեցու մուտքի կամարին

Վանքի պատմության գրավոր սկզբնաղբյուրները վիմական արձանագրություններն են։

Գավթի մեջ հարավային եկեղեցու մուտքի կամարին փորագրված է[2]։

  1. Ի ԹՈՒԻՆ ՈԾԵ (1206 ԹՎԱԿԱՆ)։ Ի ԹԱԳԱՒՈՐՈՒԹԵԱՆՆ ԼԱՇԱՅԻՆ, ՅԱՄԻՐՍՊԱՍԱԼԱՐՈՒԹԵԱՆՆ ԶԱՔԱՐԷԻ ԵՒ ՈՐ
  2. ԴԻՈՅ ԻՒՐՈՅ ՇԱՀՆՇԱՀԻ ԵՒ ԵՂԲԱՒՐ ԻՒՐՈՅ ԻՒԱՆԷԻ. ԵՍ ՀԱՅՐ ՍԱՄՈՒԷԼ ԵՒ ԱՅԼ ՄԻ
  3. ԱԲԱՆՔՍ ՇԻՆԵՑԱՔ ԶԵԿԵԿԵՂԵՑԻՍ ՎԱՍՆ ՅԵՐԿԱՐԱԿԵՆԴԱՆՈՒԹԵԱՆ ՊԱՏՐՈՆԱՑ ՄԵՐՈՅ,
  4. Ի ՅԻՇԱՏԱԿ ՀՈԳԻՈՑ ՄԵՐՈՑ ԵՒ ԾՆՈՂԱՑ ՄԵՐՈՑ։ ՈՐՔ ԵՐԿՐՊԱԳԷՔ ՄԵԶ ՅԱՂԱԻԹՍ [Յ]ԻՇԵՍՋԻՔ։

Արձանագրության հեղինակ հայր Սամուելի անունը, որպես Հոռոմայրի առաջնորդ, բազմիցս հանդիպում է ժայռալանջի հուշարձանախմբի վիմական հիշատակարաններում։ Արձանագրությունն ամենայն պարզությամբ տեղեկացնում է Ձորաեզրի վանական շենքերը Հոռոմայրի միաբանության նախաձեռնությամբ կառուցված լինելու մասին։

Արձանագրություն 2[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոռոմայրի վերին հուշարձանախումբ, արձանագրություն հարավային եկեղեցու հյուսիսային պատին

Ձորաեզրի վանքի հարավային եկեղեցու հյուսիսային պատին Սամուելի նվիրատվական արձանագրությունն է[3]։

  1. ԵՍ ԴԱՒԻԹ ԶԻՄ ՀՈԳՈ Պ-
  2. ԱՇԱՐ Ի ՍՈՒՐԲ ՆՇԱՆՍ ԵՏՈՒ
  3. ԵՒ ՍԱՄՈՒԷԼ ԵՒ ԱՅԼ ՄԻԱԲԱՆՔՍ ԵՏ-
  4. ՈՒՆ ԻՆՁ :Ա: ԱԻՐ ԺԱՄ Ի ԴԱԻԹԻ ՄԱՐԳԱՐԷԻ
  5. ՍԱԻՆԻՆ։ ՈՎ ԽԱՓԱՆԷ ԻՄ ՄԵՂԱ-
  6. ՑՆ ՊԱՐՏԱԿԱՆ Է ԱՌԱՋԻ ԱՅ

Արձանագրության մեջ Սամուելը փորագրել է, որ նվիրատվություն է արված Սուրբ Նշան վանքին։ Արձանագրությունից երևում է, որ Սամուել վանահայրը լիակատար իրավասությամբ արարողություններ է նշանակում երկու վանքերում հավասարապես։

Արձանագրություն 3[խմբագրել | խմբագրել կոդը]

Արձանագրություն հարավային եկեղեցու արևելյան պատին

Արտաքուստ հարավային եկեղեցու արևելյան պատին կա արձանագրություն, որտեղ նշվում է Հոռոմայրի վանքի միաբանների կարծիքը երկու եկեղեցիների մասին[4]։

  1. ԶՎԱՐԴԵՎԱՐԻՆ ԱԻՐՆ ԱՄԵՆԱՅՆ ԵԿԵՂԵՑԻՔՍԺԱՄՆ ՍԱՄՈՒԷԼԻ ԱՐՆԵՆ Զ-
  2. ՆԵՐՔԻՆ ԵՒ ԶՎԵՐԻՆ ՈՐՈՅՆԱԻՐՆ ՊԱԿԱՍ ԼԻՆԻ ԵՐԿՐՈՐԴ ԱԻՐՆ ԼԻՑԻ ՀԱՅՐ
  3. ԵԿԵՂԵՑՊԱՆ։ ՈՐ ԽԱՓԱՆԷ ԱՌԱՋԻ ԱՅ ԻՄ ՄԵՂԱՑՍ ՊԱՐՏԱԿԱՆ Է ԱՅՆ ԱԻՐՆ (ԱԻՐՆ) ՅԻՄ ԱՆՈՒՆ

Արձանագրությունում վանական համալիրի երկու խմբերն տարբերակված է «ներքի և վերի» արտահայտությամբ, որով և ընդգծվում է դրանց միևնույն վանքի առանձնամասեր համարելու իրողությունը։

Բերված արձանագրության համաձայն` 1206 թվականին Ձորաեզրի հարթակի վրա Հոռոմայրի առաջնորդ Սամուելը եկեղեցի է կառուցում։ Արձանագրության մեջ եկեղեցի բառը եզակի է օգտագործված։

Արձանագրություն 4[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոռոմայրի վերին հուշարձանախումբ, արձանագրություն արևելյան պատուհանի պսակի ներսին

Արձանագրությունը փորագրված է հարավային եկեղեցու արևելյան պատուհանի պսակը կազմող միակտոր քարի վրա ներսի կողմից, լույսին հանդիման։ Արձանագրության հեղինակը Ձորաեզրի հուշարձանախմբի հարավային եկեղեցին կառուցող քարգործ վարպետն է։ Արձանագրությունն ունի թվական, որն ամենավաղն է վանքի երկու հատվածների բոլոր վիմական վավերագրերի մեջ։

  1. ԳՐԻԳՈՐ ՔԱ
  2. ՐԳՈՐԾ ՅՂԹ

Արձանագրված այս քարի տեղադրությունը արևելյան պատուհանի վերնամասում, ուր արտաքին պատի վրա գտնվում է նույնատիպ մի քարից պատրաստված պատուհանի քանդակազարդ պսակը, մատնանշում է, որ չի բացառվում նաև, որ եկեղեցին կառուցող ճարտարապետը լինի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Brothers, Baghdasaryan. «Հոռոմայր վանքային հալալիր». www.findarmenia.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 13-ին.
  2. Ս. Ջալալյան, Ճանապարհորդութիւն հ Ա, 1877 թվական, էջ 101
  3. Ս. Ջալալյան, Ճանապարհորդութիւն հ Ա, 1877 թվական, էջ 275
  4. Ս. Ջալալյան, Ճանապարհորդութիւն հ Ա, 1877 թվական, էջ 276