Լեռնաձոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Լեռնաձոր
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի
ՇրջանԿապանի շրջան
Այլ անվանումներՔրդիկանց
Մակերես102.87 կմ²
ԲԾՄ1850 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն329 մարդ (2004)
Ազգային կազմՀայեր,
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունգեղանուշցի
Ժամային գոտիUTC+4
Լեռնաձոր (Հայաստան)##
Լեռնաձոր (Հայաստան)
Լեռնաձոր (Սյունիքի մարզ)##
Լեռնաձոր (Սյունիքի մարզ)

Լեռնաձոր (նախկին Քրդիկանց), գյուղ Հայաստանի Սյունիքի մարզում, Ողջի գետի ձախափնյակում, մարզկենտրոնից 24 կմ հարավ-արևմուտք, ծովի մակերևույթից 1850 մետր բարձրության վրա։

Բնակչություն

Մի մասի նախնիները գաղթել են Պարսկահայաստանից։

Լեռնաձորի ազգաբնակչության փոփոխությունը.[1]

Տարի 1831 1897 1939 1959 1970 1979 2001 2004
Բնակիչ 53 357 411 386 556 435 416 329

Տնտեսություն

Բնակչությունը զբաղվում է կաթնաանասնապահությամբ։

Պատմամշակութային կառույցներ

Այստեղ են գտնվում «Շլորուտ», «Սարատուն», «Դալարձոր», «Աթկըզ», «Փխրուտ», «Կաթնառատ», «Ընչաձոր», «Քոլի Գեղցի» գյուղատեղիները, «Բաղաբերդ» և «Զևու» բերդերի ավերակները, XVII-XVIII դարերի Սբ. Գևորգ եկեղեցին։ Գյուղի դիմաց՝ Ողջիի աջ ափին է գտնվում V-VI դարերի Սբ. Կաթողիկե եկեղեցին[2]։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 54» (PDF). Վերցված է 2014 Հուլիսի 22-ին.
  2. ՀՀ բնակավայրերի բառարան