Մարգահովիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Մարգահովիտ
Գյուղի համայնապատկերը Ամպասարից
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԼոռի
ՇրջանԳուգարք
ԳյուղապետՍամվել Սուրենի Անանյան
Հիմնադրված է10-րդ դար թ.
Այլ անվանումներԲոզգեղ, Համզաչիման, Թագավորանիստ
Մակերես11627 հա կմ²
ԲԾՄ1750 մ
Կլիմայի տեսակբարեխառն
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն3466 մարդ (2011)[1]
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունմարգահովիտցի
Ժամային գոտիUTC+4
Պաշտոնական կայքmargahovit.do.am
Մարգահովիտ (Հայաստան)##
Մարգահովիտ (Հայաստան)

Մարգահովիտ (նաև. Բոզգեղ, Բոզիգյուղ, Թագավորանիստ, Համզաչիման), գյուղ ՀՀ Լոռու մարզում, Գուգարքի տարածաշրջանում, Փամբակի և Հալաբի լեռնաշղթաների միջև՝ Վանաձոր քաղաքից 17 կմ հարավ-արևելք, Վանաձոր-Դիլիջան խճուղու վրա, թեք հարթավայրում։

Պատմություն

Գյուղը հիմնադրվել է 10-րդ դարում Պահլավունիների ավատատիրական մեծ իշխան Գրիգոր Համզե Պահլավունու կողմից, որը եղել է քաջ զորավար, Անիի Ապուղամրենց Սուրբ Գրիգոր եկեղեցու կառուցողը։ Այս նշանավոր հայրենասեր գործիչն ունեցել է կրկնակի անուն՝ Գրիգոր և Համզե։ Գյուղը 10-րդ դարում կոչվել է Համզեգյուղ կամ Համզագյուղ, 17-րդ դարում կոչվել է Թագավորանիստ, 18-րդ դարում վերանվանվել Համզաչիման, հետո կոչվել է Բոզիքենդ կամ Բոզիգյուղ, ապա նորից վերանվանվել Համզաչիման, իսկ 1978 թ.-ին՝ Մարգահովիտ։

Հայրենական մեծ պատերազմ

1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմին գյուղից մասնակցած 1297 մարդուց տուն չեն վերադարձել 284-ը։

Տեղանքը

Մարգահովիտում ամենուրեք կան մրգատու ծառեր և կարտոֆիլի ու կաղամբի բանջարանոցներ։ Կլիման բավարար խոնավ է։ Խմելու ջուրը բերված է մոտ 7 կմ հեռավորությունից։ Ունի երկաթային բաղադրության հանքային աղբյուրներ։ Տները քարաշեն են, կտուրներով։ Շրջակայքը անտառապատ է։ Ունի ծծմբակոլչեդանային և ոսկու հանքավայրեր։ Գյուղը Մարգահովիտ է վերանվանվել 25.01.1978 թ։

Բնակչություն

Մարգահովիտի ազգաբնակչության փոփոխությունը[2].[3]

Տարի 1813 1831 1886 1897 1926 1939 1959 1970 1979 2001 2004
Բնակիչ 322 693 1567 2117 3729 4064 3678 3543 3574 3873 3394

Տնտեսություն

Համայնքի հողատարածքը կազմում է 11627, 63 քմ։ Մարգահովիտի կաթնաանասնապահական պետական տնտեսությունը զբաղվում է նաև կերային և բանջարաբոստանային կուլտուրաների, կարտոֆիլի մշակությամբ, պտղաբուծությամբ։ Պետական տնտեսությունը լուծարվել է 1991 թ.։ Ունի միջնակարգ դպրոց, հիմնադրված 1860 թ.[4]405 աշակերտով, մշակույթի տուն, գրադարան, շուրջ 13 հազար կտոր գրականությամբ, մանկապարտեզ, տեղամասային հիվանդանոց։ Գործում են Կրթամարզամշակութային համալիրը՝ երկրագիտական թանգարանով, արվեստի դպրոցով, երիտասարդական կենտրոնով, մարզական խմբերով, Գուգարքի անտառտնտեսության Մարգահովիտի տեղամասը, «Վալլեքս Մայնինգ» ընկերությունը, Հայփոստի բաժանմունքը, «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը, քարի մշակման արտադրամասը, (Վարդանուշ) պանրի արտադրամասը[փա՞ստ]։ Գյուղում գործունեություն է ծավալում «Մարգահովիտցիների Զորավիգ» հայրենակցական միությունը։

1986 թ. շահագործման է հանձնվել Մարգահովիտ-Մեղրաձոր երկաթուղային թունելը (8320մ)։

Հուշարձաններ

Մարգահովիտում գործում է Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, վերակառուցված 1872 թ.։ Մարգահովիտի տարածքում գտնվում են Գզրավեր, Ձիթհանքեր, Այբասան գյուղատեղիները։ Աղստևի ակունքի մոտ գտնվող Սարիսոփ կոչվող բլրի վրայից գտնված հնություններից երևում է, որ սա շատ հին (մ.թ.ա. 3-րդ հզ.) բնակատեղի է։ Հնուց շահագործվել են Մարգահովիտի մոտի ոսկու հանքերը։

Հայտնի բնակիչներ

Այստեղ են ծնվել Սովետական Միության հերոս Ավագ Անտինյանը (1917), գվարդիայի գնդապետ, դիվիզիայի հրամանատար՝ Զաքար Դերձյանը (1903), դերասանուհի, ռեժիսոր և արձակագիր Ջուլիետ Մատինյանը (1941), գրող Հրաչյա Սարուխանը (1947)։

Գիտեք որ

  1. Միակ հայ գիտնականը, ով ԱՄՆ-ի պարապելագիական ընկերության պատվավոր գիտական խորհրդատու է և գլխուղեղի ուսումնասիրության միջազգային կազմակերպության անդամ, Մարգահովիտցի /Համզաչիման/ Լևոն Արշալույսի Մատինյանն է։
  2. Գուգարքի տարածաշրջանի ԽՍՀՄ սպորտի առաջին վարպետը սամբո ըմբշամարտից, Մարգահովիտցի /Համզաչիման/ Հրայր Ղահրամանի Գյոկչյանն է։
  3. Աշխարհի միակ հայ վետերան վազորդը, ով արժանացել է աշխարհի և եվրոպայի առաջնությունների բարձրագույն մրցանակների, Մարգահովիտցի /Համզաչիման/ Սերգեյ Սարգիսի Սարուխանյանն է։
  4. Միակ հայը, ով երեք անգամ ներկայացվել է ԽՍՀՄ հերոսի կոչման, բայց այդպես էլ չի արժանացել այդ կոչմանը, Մարգահովիտցի /Համզաչիման/ հետախույզ Մուկուչ Սիսակի Բեկչյանն է։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

  1. Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  2. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 133» (PDF). Վերցված է 2013 Նոյեմբերի 11-ին.
  3. ՀՀ ազգային արխիվ ֆոնդ 93
  4. ՀՀ ազգային արխիվ, ֆոնդեր 7, 48
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 300