Ավագ Անտինյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավագ Անտինյան
Դիմանկար
Ծնվել էհունվարի 1, 1917(1917-01-01)[1]
ԾննդավայրՄարգահովիտ, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էհոկտեմբերի 18, 1989(1989-10-18) (72 տարեկան)
Մահվան վայրՄարգահովիտ, Գուգարքի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունռազմական գործիչ և employee
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
Պարգևներ և
մրցանակներ
Խորհրդային Միության հերոս[1]
Լենինի շքանշան և «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան[2]
Commons-logo.svg Avak Antinyan Վիքիպահեստում

Ավագ Վարդանի Անտինյան (հունվարի 1, 1917(1917-01-01)[1], Մարգահովիտ, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - հոկտեմբերի 18, 1989(1989-10-18), Մարգահովիտ, Գուգարքի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Խորհրդային Միության հերոս։

Ավարտել է միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանը, անցել աշխատանքի հայրենական գյուղի կոլխոզում[3]։

1939 թ. մեկնել է Կարմիր բանակ։ Հայրենական պատերազմի (1941-1945) ժամանակ մասնակցել է Ուկրաինայի, Լենինգրադի պաշտպանությանը, Վորոնեժի, Բելգորոդի, Չեռնովցիի ազատագրմանը։

1944 թվականի հուլիսի 24-ին պաշտպանելով խորհրդային բանակի դիրքերը Լեհաստանի Յարոսլավ քաղաքում՝ Սան գետի ձախ ափին, իր հրամանատարության տակ գտնվող մարտական հաշվարկով, կասեցրել է հակառակորդի երեք հակահարձակում՝ ոչնչացրել հակառակորդի 6 տանկ, ինքնագնաց հրանոթներ, կենդանի ուժ։ Հուլիսի 25-ին (հաջորդ օրը) կասեցրել է հակառակորդի երկու հակահարձակում՝ անձամբ ոչնչացնելով հակառակորդի 18 տանկ, ինչի համար ներկայացվել է ԽՍՀՄ հերոսի կոչմանը[4]։

Պատերազմի ավարտից հետո վերադարձել է հայրենի գյուղ։ Աշխատել է Համզաչիմանի գյուղսովետի նախագահ։

Մահացել է 1989 թվականի հոկտեմբերի 18-ին։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Амирханян М. Д. Армяне - Герои Советского Союза. Ер., 2005. - 202 с.։ ISBN 99930-4-342-7
  • Герои Советского Союза։ Краткий биографический словарь / Пред. ред. коллегии И. Н. Шкадов. - М.։ Воениздат, 1987. - Т. 1 /Абаев - Любичев/. - 911 с. - 100 000 экз. - ISBN отс., Рег. № в РКП 87-95382

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 1. — էջ 452.
  2. http://www.podvignaroda.ru/?#id=1509169913&tab=navDetailManUbil
  3. «Ով ով է. Հայեր», կենսագրական հանրագիտարան, հատոր Ա., Երևան, 2005
  4. Ավագ Անտինյանի մասին anunner.com կայքում
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 452 CC BY-SA icon 80x15.png