Որոտնավան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Որոտան (այլ կիրառումներ)
Գյուղ
Որոտան
ռուս.՝ Воротнаван
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի
ԳյուղապետՍերյոժա Ամիրխանյան
Մակերես18,24 կմ²
ԲԾՄ1450 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն282 մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունորոտանցի
Ժամային գոտիUTC+4
Որոտնավան (Հայաստան)##
Որոտնավան (Հայաստան)

Որոտան (Նախկին անվանումներ՝ Ոյոտ, Որոտն, Որոտն Հին, Ռուտ, Րուդ, Ոտուտ, Ուրուտ, Օրոտն) , գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանում։ Ըստ Ազգային վիճակագրական ծառայության 2011 թ. կատարած մարդահամարի տվյալների՝ գյուղի բնակչությունը կազմում է 282 մարդ, ինչն աննշան է նվազել համեմատած 2001 թ. մարդահամարից (283)։ Գտնվում է Սիսիանից 10 կմ դեպի հարավ-արևելք, Որոտան գետի բարձրադիր ձախ ափին։

Գյուղն եղել է Մեծ Հայքի Ծղուկք գավառի մաս։ Գյուղի դիմաց գտնվում են պատմական Որոտն գյուղի ավերակները, ինչպես նաև միջնադարյան գերեզմանատուն, որտեղից 3 խաչքար բերվել է պատմության թանգարան։ Որոտանի շրջակայքում է գտնվում Որոտնաբերդը, որի մասին հիշատակումներ են պահպանվել պատմիչ Եղիշեի և Ստեփանոս Օրբելյանի թողած գրականություններում։ Բերդը հիշատակվում է նաև XVIII դարում։ Որոտնաբերդը պատկանել է Սյունաց արքա Սենիքերիմ I-ին։ Սյունիքում կատարված ազգային-ազատագրական շարժման ժամանակ բերդը Մելիք Բաշրից ազատագրում է Դավիթ Բեկը։ Գյուղի ներքին մասում է գտնվում ոչ պակաս նշանավոր Մելիք–Թանգու կամուրջը՝ կառուցված 1855 թ.։

Տես նաև

Արտաքին հղումներ