Աթան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աթան (այլ կիրառումներ)
Գյուղ
Աթան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԼոռի
Մակերես26.08 կմ²
ԲԾՄ1650 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն396[1] մարդ (2008)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունաթանցի
Ժամային գոտիUTC+4
Պաշտոնական կայքlori.mtaes.am/about-communities/473/ (հայ.)
Աթան (Հայաստան)##
Աթան (Հայաստան)

Աթանը գյուղ է Հայաստանի Լոռու մարզում, Ալավերդու տարածաշրջանում, Ալավերդի քաղաքից 24 կմ հարավ-արևելք, մարզկենտրոնից գտնվում է 63 կմ հեռավորության վրա։ Գյուղը տեղադրված է բարձրադիր և լեռնային վայրում՝ ծովի մակարդակից 1650 մ բարձրության վրա։

Գյուղը հիմնադրվել է XIX դարի կեսերին Հաղպատի վանքի կալվածքները լքած գյուղացիների կողմից։ Գյուղամիջում կա հին եկեղեցի, իսկ շրջակայքում՝ աշխարհիկ հին շինությունների ավերակներ։

Կլիմա

Կլիման բարեխառն լեռնային է, տևական, ցուրտ ձմեռներով։ Ամեն տարի հաստատվում է կայուն ձնածածկույթ։ Ամառները տաք են, համեմատաբար խոնավ։ Տարեկան թափվում են 600-700 մմ մթնոլորտային տեղումներ։ Ագրոկլիմայական տեսակետից ընկած է մասնակի ոռոգման գոտում։

Բնակչություն

Աթանը բնակեցվել է Հաղպատից, Սանահինից և Շիրակի գյուղերից տարբեր ժամանակներում տեղափոխված բնակիչներով։ Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների 2005 թ.-ին համայնքի բնակչությունը կազմել է 279 մարդ։ Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 47%, կանայք՝ 53%։

Աթանի ազգաբնակչության փոփոխությունը[2].

Տարի 1831 1897 1919 1926 1959 1979 2001 2004
Բնակիչ 104 235 433 500 614 601 396 338

Գյուղատնտեսություն

Գյուղատնտեսական հողահանդակները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես խոտհարքեր՝ կազմելով 523 հա։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես խոտհարքեր, վարելահողեր, արոտավայրեր՝ կազմելով համապատասխանաբար 175, 60, 778 հեկտար։ Գյուղի մասնագիտացման ուղղությունը անասնապահությունն է։ Զբաղվում են խոշոր եղջերավոր անասնաբուծությամբ, մեղվաբուծությամբ։ Զբաղվում են նաև դաշտավարությամբ, պտղաբուծությամբ (տանձ, խնձոր, սալոր), մշակում են հացահատիկային, կերային, բանջարաբոստանային կուլտուրաներ։

Հասարակական կառույցներ

2013 թ.-ի դրությամբ ունի դպրոց, գրադարան, բուժկետ և կապի հանգույց։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. Լոռու մարզի մարդահաշիվ (անգլ.)
  2. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 5» (PDF). Վերցված է 2013 Նոյեմբերի 10-ին.